Մասնակից:Սուրեն Ասմարյան/Արտաշես Ա գահակալումը Արմավիրում (մ.թ.ա. 189 - 169)

Ա ր մ ա վ ի ր ը որպես Արտաշեսյան դինաստիայի առաջին մայրաքաղաք (մ.թ.ա. 189 - 169):

խմբագրել

Ըստ Արմավիրում գտնված Արտաշես Ա արմավիրյան արձանագրությանը,Արտաշես Ա հայոց թագավոր է թագադրվել Արմավիրում՝ մ..թ.ա 189 թվականին: Մինչ Արտաշատ մայրաքաղաքի կառուցումը, մոտ երկու տասնամյակ /մ.թ.ա 189 - 169 թթ./, Արմավիրը Արտաշեսյան դինաստիայի մայրաքաղաքն էր. Արտաշեսը հրաժարվել է Երվանդաշատում հաստատվելու մտքից, գերադասությունը տալով Երվանդունիների Արմավիր մայրաքաղաքին: Անգամ Արտաշեսի կողմից Արմավիրից մայրաքաղաքը Արտաշատ տեղափոխելով, ըստ արմավիրյան արձանագրությունների, հետագա դարերում Արմավիր մայրաքաղաքը մնաց որպես հայ արքայական տների` արտաշեսյանների և արշակունիների ոստանը՝ արքազազների նստավայրը:

  • Չհամարակալած ցանկի տարր Որքան էլ Խորենացին ջանացել է արդարացնել Արտաշես և Զարեհ ստատեգոսների կողմից Երվանդ Վերջինի գաընկեցության իրողությունը, սակայն այլ փոստագրումներ են արձանագրել ՙԱրտաշեսի արմավիրյան հունարեն արձանագրությունը՚, սեպագիր, որը անտեսված է մեր պատմագրության կողմից որպես ՙոչ հավաստի՚:
  • Չհամարակալած ցանկի տարր Ըստ այդ արձանագրության Սելևկյանները Արտաշեսին օժանդակել էին գահընկեց անել Երվանդին, քանզի Երվանդ թագավորը հրաժարվել է հարկեր մուծել` հարկազանց էր, և այժմ, Արտաշեսի միջոցով գահընկեց անելով Երվանդին, Արտաշեսը, ըստ արձանագրության` Արմավիրում բազմում է Երվանդունիների գահին, և հրաժարվում է կատարել հույներին ու մարերին խոստացած` ՙհայոց գահը ստանալ՝ հարկերը մուծելու դիմաց՚: Հույն ու մարական զորականները գերում և նվաստացնում են իրենց կառավարիչ - զորավար Արտաշեսին՝ հրաժարվելով նրան ճանաչել հայոց արքա, առավել ևս Երվանդունիների գահի հավակնորդ:

Արտաշեսի գերումը կամ պատանդ վերցնելը տեղի է ունեցել մ.թ.ա. 189 թվականին; Քարի վրա Արմավիրի ՙհունարեն արձանագրությունը՚ Հայաստանի տարածքում գտնված միակ դիվանագիտական վավերագիրն է, ըստ որի Արտաշեսը գտնում է գերությունից ազատվելու հնարը: Նա գերությունից ազատում է՝ օտարներին թույլ տալով կողոպտել Արմավիրի Անահիտի տաճարի գանձերը: Հույները շտապում են քարի վրա արձանագրել, որ հույն դիվանագետները, Արտաշեսի հետ կնքել են դիվանագիտական պայմանագիր, Արտաշեսին հարկադրելով հարկեր մուծել կանոնավոր, Մեծ Հայքում կիրառել հունարեն գիրն ու օրացույցը: Այս նվաստացումը թշնամացրեց երբեմնի դաշնակիցներին: Հետագայում Արտաշեսը մի քանի ճակատամարտերում ջախջախեց հույներին, նրանցից ազատագրելով Մեծ Հայքի բռնազավթած հողերը, ստեղծեց միավորված ու հզոր հայկական պետականություն նախադրյալներ, որի գագաթնակետը նրա թոռ Տիգրան Մեծի ՙԾովից՝ ծով՚ Հայաստանի ստեղծումն էր:

  • Չհամարակալած ցանկի տարր Արմավիրում Արտաշեսի մոտ է եկել հոռոմներից փախուստ տված Կարթագենի երբեմնի հզոր զորավար Հաննիբալը: Այդ նրա խորհրդով է Արտաշեսը որոշել մայրաքաղաքը տեղափոխել դաշտի մյուս ծայրը, և նոր մայրաքաղաքը ևս, ըստ Պլուտարքոսի, կառուցել է Հաննիբալի նախագծով: Արտաշեսը կառուցեց իր անունը կրող հայոց մայրաքաղաք Արտաշատը` ՙՀայկական Կարթագենը՚:
  • Չհամարակալած ցանկի տարր Մովսես Խորենացին գրում է, թե Արտաշեսը Երվանդաշատից նորակառույց մայրաքաղաք է տեղափոխում այնտեղ բնակվող այլազգի բնակչությանը, Արտեմիսի արձանը և բոլոր մյուս բագիները: Այնուամենայնիվ, բազմաթիվ աղբյուրների համադրությամբ, ակնհայտ է, որ մայրաքաղաքների ու մեհյանա-հավատքի կենտրոնների այս պարբերաբար տեղափոխությունների և տեղահանությունների ընթացքում, մ.թ.ա. 9-ից դարից մինչև Ք. հ. 6-րդ դարը, Մուսասիրից հետո, և Բագարանից, Անիից և Սիսից ավելի վաղ ժամանակներում, Արմավիրը եղավ ու մնաց հայոց կրոնա-մշակութային կենտրոնը:
  • Չհամարակալած ցանկի տարր Արմավիրում Սարդուր Բ գտնված արձանագրության համաձայն` Սարդուրին կառուցել է 7-10 տաճարներ: Սակայն մեր պատմությունը պատասխաններ չի տալիս, թե այդ տաճարները երբ և ինչ հանգամանքներում են Արմավիրից ՙչքացել՚: Ինչևէ, Երվանդունիների օրոք, երբ Հայաստանը ընդգրկվում է հելլենական մշակույթի ոլորտները, այդ տաճարները, ըստ Խորենացու ստանում են Ապոլոնի և Արտեմիսի անվանումները, հավանական է, որ Հայկի, Արամի, Արա-Արգիշտիի արձանները փոխարինվում են հունական պաշտամունքի արձաններով: Ըստ Խորենացու, արձանները նախ Երվանդն է տեղափոխում իրեն անունը կրող մայրաքաղաք` Երվանդաշատ, իսկ այնտեղից էլ դրանք Արտաշատ է տեղափոխում Արտաշես Ա:
  • Չհամարակալած ցանկի տարր Տիգրան Մեծի աշխարհակալության տարիներին Արմավիրի մասին հիշատակություններ չկան, բացառությամբ այն, որ Արմավիրը Արտաշեսյան թագաժառանգների նստավայրն է: Մայրաքաղաքի կարգավիճակը կորցնելուց հետո յոթ դար շարունակ, մինչև Ք. հ. 6-րդ դարը, նույնիսկ քրիստոնեության հետ անհաշտ մրցակցության պայմաններում, Արմավիրում դեռևս կանգուն էին Հայկազունիների և Վանի թագավորների տաճարները, բնականաբար, այստեղ էր կենտրոնացված հայոց քրմական դասը, տաճարներին պատկանող դաստակերտները /գյուղեր, ավաններ, շեներ/: Պատմաբանները միակարծիք են, որ ավելի քան 800 տարի, Արմավիրի քրմերն ու քրմականությունը ունեցել են թագավորներին հավասար իրավունքներ և իրավասություններ:

Արմավիրի բլրի չորս կողմերում էր տեղակայված հայոց արքաների դամբարանատեղին: Դրանք մնացել են ուսումնասիրության կարոտ, քանզի դամբարանադաշտերը մնացել են շրջակա գյուղերի վալեահողերի կամ գերեզմանոցների տակ…

  • Չհամարակալած ցանկի տարր Աղբյուրներ:

Ս. Ասմարյան: http://www.anunner.com/surik.asmaryan/%D4%B1%D5%90%D5%8F%D4%B1%D5%87%D4%B5%D5%8D_%D4%B1_%D4%B1%D5%90%D5%84%D4%B1%D5%8E%D4%BB%D5%90%D5%85%D4%B1%D5%86_%D4%B1%D5%90%D5%81%D4%B1%D5%86%D4%B1%D4%B3%D5%90%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86%D5%86%D4%B5%D5%90%D4%BB_%D4%B1%D5%8C%D4%B5%D5%82%D4%BE%D5%8E%D4%B1%D4%BE%D4%B8_-_%D5%84%D5%A1%D5%BD_%D4%B1 Ա. Բոլտունովա. Греческие надписи Армавира - Տեղեկագիր ՍՍՌՄ ԳԱ ...baas.asj-oa.am/161/