Մասնակից:Սարիբեկյան Նունե/Սևագրություն 1

Սարիբեկյան Նունե/Սևագրություն 1

«Ռոբինզոն Կուզյա», խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, 1978 թվական, ռեժիսոր Անատոլի Ռեզնիկով: Ծաղրերգական հեքիաթ, հիմնված է Դանիել Դեֆոյի հայտնի վեպի՝ «Ռոբինզոն Կրուզոյի» վրա, Ալեքսանդր Անտոկոլսկիի սցենարով:

Սցենար խմբագրել

Մուլտֆիլմի գլխավոր հերոսը՝ Կուզյան, շատ ծույլ էր և չէր սիրում աշխատել: Նրա ընկերները հաճախ էին գնում նրա մոտ որևէ գործում օգնելու խնդրանքով, կամ էլ պարզապես խաղալու համար: Բայց Կուզյան միշտ մերժում էր նրանց: Նրա սիրելի զբաղմունքը Ռոբինզոն Կրուզոյի մասին գիրքը կարդալն էր: Նա երազում էր գլխավոր հերոսի փոխարեն հայտնվել անմարդաբնակ կղզում: Մի անգամ նրա երազանքն իրականացավ և նա հայտնվեց անմարդաբնակ կղզում: Այնտեղ միայն ապրում էին չորս կատուները և թութակը: Բարեբախտաբար, դեպքերի բերումով պիոները թութակին փրկեց կատուների ձեռքից, և վերջինս պատրաստ էր օգնելու Կուզյաին խորհուրդներով: Առաջին փորձությունը անձրևի տակ թրջվելը եղավ: Նա որոշեց պատրաստել տուն, սակայն իր պատրաստածը նման չէր տան: Երկրորդ փորձությունը, որ վրա հասավ սովն էր, բայց նա իր քաղցը բավարարլեու համար միայն ուներ բանան և կոկոսի կաթ: Շուտով ի հայտ եկավ երրորդ փորձությունը. չար կատուները պլաններ էին մշակում տղային և թութակին բռնելու համար:

Ստեղծողներ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Անատոլի Ռեզնիկով
  • Սցենարիստ՝ Ալեքսանդր Անտոկոլսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Գեննադի Սմոլյանով
  • Օպերատոր՝ Էռնստ Գաման
  • Կոմպոզիտոր՝ Բորիս Սավելև
  • Ձայնային օպերատոր՝ Վիտալի Ազարովսկի
  • Ֆիլմի վրա աշխատել են՝ Յուրի Բելով, Վլադիմիր Տոկմակով, Անաշկինա, Չուրիկ, Մեդնիկ, Լևչիկ, Անատոլի Կոլկով, Դեգտյարով, Ռիբչևսկայա, Եկատիրինա Խոդինա, Նիկոլաևիչ Դրուժինին, Օրանսկայա Նիկոլաևնա, Վարենցովա, Դրոբինինա

Դերերի հնչյունավորում խմբագրել

Դերասան Դեր
Պետյա Դեգտյարով Կուզյա Կուզյա
Գալինա Իվանովա առաջին տղա առաջին տղա
Բրոնիսլավա Զախարովա երկրորդ տղա երկրորդ տղա
Էրաստ Գարին թութակ թութակ
Գեորգի Մենգլետ կատու կատու
Սպարտակ Միշուլին երկու սև և սպիտակ կատուներ երկու սև և սպիտակ կատուներ
Գեորգի Վիցին սպիտակ-սև կատու սպիտակ-սև կատու
Վալենտին Նիկուլին Ռոբինզոն Կրուզո Ռոբինզոն Կրուզո
Նատալյա Գոլուբենցևա երեք պիոներներ երեք պիոներներ

Փաստեր խմբագրել

  • Կուզյան ցույց տալով թութակին իր կացարանի իրադրությունը ասում է․ - Ահա սա սեղանն է, որի մոտ ուտում ենք, ահա սա աթոռն է, որի վրա նստում ենք։ Այն հանդիասանում է Սամուիլա Մարշակի «Կատվի տուն» հեքիաթի մեջբերումներից։
  • Նմանատիպ սյուժե դիտվում է նաև «Նոր Գուլիվեր» ֆիլմում (1935), որտեղ տղան՝ Պետյան, Գուլիվերի մասին գիրք կարդալու ժամանակ քնում է, մտնում է Լիլիպուտիա երկիր և դառնում գլխավոր հերոսը։

Հրատատարակում խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս DVD տարբերակով վերահրատարակվել է «Ծղոտե ցլիկ» [1], «Ռոբինզոն Կուզյա» (2-րդ թողարկում)[2] մուլտֆիլմերի հավաքածուների մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել