Կոսովո

Ֆլյուտուրա Իբրահիմի (ալբ․՝ Flutura Ibrahimi; ), ավելի շատ հայտնի է Ուտա Իբրահիմի (ալբ․՝ Uta Ibrahimi), կոսովացի ալպինիստուհի է։ Նա դարձել է առաջին ալբանուհին, ով նվաճել է Էվերեստը՝ աշխարհիամենաբարձր գագաթը[1][2][3]։ Իբրահիմին բարձրացել է 2017 թվականի մայիսի 22-ին, այնուհետև նա նվաճել է Մանասլի գագաթը (8163 մ)[4], Չո-Օիյուն (8201 մ)[5], Լխոցզեն (8516 մ)[6] և Գաշերբրումը (8080 մ)[7], պաշտոնապես դառձել է Բալկաններից առաջին կինը, որը բարձրացել է հինգ գագաթ՝ 8000 մետրից բարձր[8][9]։

Ուտա Իբրահիմի նվաճումները նշվում են բազմաթիվ տեղերում և միջազգային հրատարակություններում[5][10][11][12]։ Իր ալպինիստական գործունեության և ԶԼՄ-ներում ունեցած ելույթների միջոցով Իբրահիմին ձգտում է աշխարհին ավելի շատ պատմել բնության և լեռների, ինչպես նաև Կոսովոյում եւ Ալբանիայում մարդու իրավունքների վիճակի մասին[13]։

Կենսագրություն խմբագրել

Ուտա Իբրահիմը ծնվել է կոսովական Գնիլանե քաղաքում։ Նա ավարտել է Պրիշտինյան համալսարանի էկոնամիայի ֆակուլտետը, որտեղ ուսումնասիրել է մարքեթինգ։

Նա սկսել է իր կարիերան որպես մարքեթինգի ասիստենտ՝ Իլլիրիայի համալսարանում, իսկ հետո աշխատել է նույն մասնագիտությամբ մասնավոր կազմակերպություններում։ Այդպես Ուտան զբաղեցրել է «Ogilvy Karrota» մարքեթինգային գործակալության տնօրենի պաշտոնը[14]։ Բացի իր հիմնական աշխատանքային գործունեությունից, մասնավորությամբ խոշոր բիզնես հաճախորդների համար մարքեթինգային կամպանիայի մշակումը, նա նաև զբաղվել է սոցիալական նախագծերով, առնչվելով մարդու իրավունքներին։ Ուտան նաև եղել է մարքեթինգի մենեջեր, «Dokufest» վավերագրական ֆիլմի փառատոնի շրջանակներում ժյուրի անդամ և միջոցառումների կազմակերպիչ է եղել, իրականացվել է Պրիզրենում[15][16]։ 2015 թվականին նա թողել է իր կարիերան մարքեթինգում, որպիսի իր բոլոր ուժերը հատկացնի ալպինիզմին։

2016 թվականին նա հիմնադրել է «Butterfly Outdoor Adventures Company» ընկերությունը՝ Կոսովոյում մշակույթ և տուրիզմի առաջխաղացման համար[17], որը մասամբ դարձել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Via Dinarica» պրոեկտը, իրեն ներկայացրել է պլատֆորմ՝ հաստատուն տուրիստական երթուղու ձևավորման համար, և տարածություն Արևմտյան Բականյայում (Կոսովոյից մինչև Սլովենիա)[18][19]։

Նվաճված գագաթներ խմբագրել

Ուտա Իբրահիմին իր գործունեությունը սկսել է որպես լեռնագնաց՝ նվաճելով հետևյալ գագաթները՝

Այդ լեռներ բարձրանալու ընթացքում Իբրահիմիի մոտ ի հայտ է եկել աշխարհի 14 ամենաբարձր գագաթները նվաճելու գաղափարը[26][27][28]։ Նա իրացումը սկսել է Էվերեստի վերելքից՝ 2017 թվականին[6]։ Այժմ նա նվաճել է հետևյալները՝

Այդ նվաճումները նրան թույլ են տվել պաշտոնապես դառնալ Բալկաններից առաջին կինը, որը բարձրացել է հինգ գագաթ՝ 8000 մետրից բարձր։

Ուտա Իբրահիմին նաև մտել է «National Geographic Team»-ի կազմի մեջ, 2019 թվականին բարձրացել է Լխոցզե գագթի հարավային լանջը (7800 մ)[33]։

Հանրային ճանաչում խմբագրել

2018 թվականին Ուտա Իբրահիմը պաշտոնապես հռչակվել է «Կայուն զարգացման նպատակներ»-ի չեմպիոն և ազդեցիկ դեմք, եղել է Միավորված ազգերի կազմակերպության Կոսովոյի թիմի բնապահպանական և գենդերային հավասարության աջակցության, և երիտասարդության իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման աշխատանքներին մասնակից, Նա մասնակցել է «Կայուն զարգացման նպատակներ»-ի նախագծերի իրականացմանը և մշակմանը՝ գենդերային հավասարության և պայքար կլիմայի վրա վնասակար ազդեցության դեմ[34]։

Բացի այդ, Ուտա Իբրահիմին դարձել է առաջինը և մնում է միակ մարզուհին Կոսովոյում, ով կազմակերպում է բացօթյա արշավներ և զվարճանքներ՝ աուտիզմ ունեցող երեխաների համար։ Որպես հայտնի և ազդեցիկ գործիչ մասնակցել է հանրային միջոցառումների, ինչպիսիք են «TedEx Albania»[35], «Bar Camp Prishtina»[36], «World Clean Up Day Campaign Face of the Campaign»[37], եղել է վավերագրական ֆիլմերի կոնկուրսի ժյուրի անդամ, էկոլոգիային նվիրված՝ Կոսովոյի «Dokufest» կինոֆեստիվալի շրջանակներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Uta Ibrahimi becomes the first Albanian woman to reach Mt. Everest summit, in 2017». Prishtina Insight. Prishtina Insight. 22 мая 2017. Վերցված է 2021-03-21-ին.
  2. Mehmetaj, Valmir. «Uta Ibrahimi: Trekking in the Himalayas made me realize how small we humans are». kosovotwopointzero.com. kosovotwopointzero. Վերցված է 4 February 2018-ին.
  3. Tota, Elton. «Uta Ibrahimi, the first Kosovar to conquer the Himalayas». Independent Balkan News Agency. Վերցված է 2021-03-21-ին.
  4. «Ekskluzive: Uta Ibrahimi pushton majën e Manasolus (FOTO)». KultPlus (ալբաներեն). 2017-09-25. Վերցված է 2021-03-21-ին.
  5. 5,0 5,1 «Uta Ibrahimi ngjitet edhe në majën Cho Oyu, në Himalaje». ALSAT-M (ալբաներեն). 2018-09-28. Վերցված է 2021-03-21-ին.
  6. 6,0 6,1 «Uta Ibrahimi: Kosovo's First Woman to Summit Everest and Her Climb Towards Gender Equality». Rock and Ice (անգլերեն). Վերցված է 2021-03-21-ին.
  7. 7,0 7,1 T, Eric (2019-07-25). «Uta Ibrahimi réussit le Gasherbrum I, le Kosovo à 8.080 mètres». Altitude News (ֆրանսերեն). Վերցված է 2021-03-21-ին.
  8. Sherifi, Elife (2019-07-23). «Uta Ibrahimi 'pushton' vargmalet e Pakistanit, vajza e parë në histori nga Ballkani». 2LONLINE (ալբաներեն). Վերցված է 2021-03-21-ին.
  9. «Uta Ibrahimi, the first Kosovar to conquer the Himalayas». Independent Balkan News Agency (անգլերեն). 2017-05-22. Վերցված է 2021-03-21-ին.
  10. «Uta Ibrahimi, përsëri në Himalaje». KosovaLive360 (անգլերեն). 2018-04-04. Վերցված է 2021-03-21-ին.
  11. «Kosovo climber conquers the Himalayas». Independent Balkan News Agency (անգլերեն). 2017-01-06. Վերցված է 2021-03-21-ին.
  12. «First Albanian woman among 100 scales Mt Everest». The Himalayan Times (անգլերեն). 2017-05-22. Վերցված է 2021-03-21-ին.
  13. «Chasing Mountains and Macchiato in the Balkans». Adventure (անգլերեն). 2016-09-22. Վերցված է 2021-03-21-ին.
  14. «Our team at Karrota». www.karrota.net. Վերցված է 2021-03-21-ին.
  15. «Empower Kosovo Tour Guides». DokuFest. Վերցված է 2021-03-21-ին.
  16. «Jury». DokuFest. Վերցված է 2021-03-21-ին.
  17. «Nga tokat e sheshta të Prishtinës e deri në maje të botës – gruaja që po sfidon gjithçka». Gazeta Online INSAJDERI (անգլերեն). 2019-03-08. Վերցված է 2021-03-21-ին.
  18. Barthelemy, Bennett. «The Accursed Alps: First Ascents Meet Anti-Hydropower Activism in Albania». Climbing Magazine (անգլերեն). Վերցված է 2021-03-21-ին.
  19. GmbH, TERRITORY Content to Results. «A holiday in Kosovo? | Lufthansa magazin». magazin.lufthansa.com (անգլերեն). Վերցված է 2021-03-21-ին.
  20. «Expedition in Mount Musala – Utalaya» (անգլերեն). Վերցված է 2021-03-21-ին.
  21. «Uta Ibrahimi: Trekking in the Himalayas made me realize how small we humans are - Kosovo 2.0Kosovo 2.0». Kosovo 2.0. 2017-02-11. Վերցված է 2021-03-21-ին.
  22. «Triglav Winter Expedition – Utalaya» (անգլերեն). Վերցված է 2021-03-21-ին.
  23. «Uta Ibrahimi undertakes challenge of becoming first Albanian woman to climb Everest». Tirana Times (անգլերեն). 2017-03-10. Վերցված է 2021-03-21-ին.
  24. «Monch, Switzerland – Utalaya» (անգլերեն). Վերցված է 2021-03-21-ին.
  25. «Ama Dablam 6812 – 6 Days – Utalaya» (անգլերեն). Վերցված է 2021-03-21-ին.
  26. Utalaya (անգլերեն), Վերցված է 2021-03-21-ին
  27. Uta Ibrahimi, climbing the Himalaya (անգլերեն), Վերցված է 2021-03-21-ին
  28. Utalaya - The 14 Peaks of the Himalayas (անգլերեն), Վերցված է 2021-03-21-ին
  29. Dupriez, Jonathan (2018-01-01). «Uta Ibrahimi : "je voulais planter le drapeau du Kosovo en haut de l'Everest"». Kosovox (ֆրանսերեն). Վերցված է 2021-03-21-ին.
  30. «Uta Ibrahimi pushton majën e Manasolus». Ministry of Foreign Affairs - Republic of Kosovo. Վերցված է 2021-03-21-ին.
  31. «Cho Ouy (8201m)—the 6th tallest mountain in the world – Utalaya» (անգլերեն). Վերցված է 2021-03-21-ին.
  32. Uta Ibrahimi SDG champ Lhotse South Face Expedition (անգլերեն), Վերցված է 2021-03-21-ին
  33. «NatGeo explorer Sung-Taek Hong to attempt Lhotse South Face yet again». mountainplanet.com (անգլերեն). Վերցված է 2021-03-21-ին.
  34. United Nations in Kosovo
  35. I love you mother nature | Flutura Ibrahimi | TEDxTirana (անգլերեն), Վերցված է 2021-03-21-ին
  36. «BarCamp Prishtina #50 – Golden Edition». IPKO Foundation (անգլերեն). Վերցված է 2021-03-21-ին.
  37. Uta Ibrahimi x World Cleanup Day 2019 (անգլերեն), Վերցված է 2021-03-21-ին

Արտաքին հղումներ խմբագրել