Մասնակից:Սամուէլ/Ավազարկղ4
Կվազաարբանյակ է կոչվում այն մարմինը, որը գտնվում է 1:1 ուղեծրային ռեզոնանսում մոլորակի հետ։ Դրա շնորհիվ այն կարող է մնալ մոլորակին մոտ մի շարք ուղեծրային ժամանակաշրջանների ընթացքում։
Կվազաարբանյակի պտտման ժամանակաշրջանը համապատասխանում է սովորական արբանյակի պտտման շրջանին, սակայն կվազաարբանյակը ունի ուրիշ ուղեծրային շարժում։ Բացի դրանից ի տարբերություն մոլորակների կվազաարբանյակները շարժվում են ժամացույցի սլաքին հակառակ։
Ի տարբերություն բնական արբանյակին ՝ կվազաարբանյակի ուղեծիրը գտնվում է Հիլլի գնդից դուրս։ Որոշ ժամանակ անց կվազաարբանյակների շարժումը փոխվում է, ինչի շնորհիվ կվազաարբանյակը լքում է մոլորակը։
Օրինակներ խմբագրել
Երկիր խմբագրել
2002 թվականին հայտնի էր արդեն 3 կվազաարբանյակ ՝ (3753) Կրուիտնի , 2003 YN107 և (164207) 2004 GU9։ Այդպիսի կվազաարբանյակները մնում են ուղեծրին 100-300 տարի։ 2011 թվականին հակտնաբերվեց ևս մեկ կվազաարբանյակ ՝ 2010 SO16[1]։ 2012 թվականին հայտնի դարձավ ևս մեկ կվազաարբանյակ ՝ Դուենդե։ Այն անցել է երկրի մոտով ռեկորդային հեռավորությամբ ՝ 27.000 կմ։
Վեներա խմբագրել
Վեներան ունի մեկ կվազաարբանյակ՝ 2002 VE68։ Համարվում է, որ այն Վեներայի մոտ կմնա ևս 500 տարի[2][3]։
Այլ մոլորակներ խմբագրել
Ուրիշ այլ մոլորակների շուրջը կվազաարբանյակներ չեն հայտնաբերված։
Արբանյակների կվազաարբանյակներ խմբագրել
1989 թվականին «Ֆոբոս Երկրորդը» հայտնաբերեց կվազաարբանյակ Ֆոբոսի ուղեծրի վրա[4]։ «Ֆոբոս Երկրորդը» կարող էր ուսումնասիրել այն շատ ամիսների ընթացքում, սակայն տեխնիկական սխալների պատճառով նրա հետ կապը դադարվեց։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ИТАР-ТАСС : У Земли обнаружен астероид-спутник диаметром в 400 км
- ↑ Asteroid 2002 VE68, a quasi-satellite of Venus
- ↑ Выполнены фотометрические наблюдения квазиспутника Венеры
- ↑ http://www.federalspace.ru/Doc1Show.asp?DocID=16 (орбита ошибочно названа «квазисинхронной» (անգլ.՝ quasi-synchronous)