Մասնակից:ՍԵՐԳԵՅ/Ավազարկղ8
Ռուբեն Աբգարի Սիմոնյան, հայ գրող, լրագրող, հրապարակախոս, անդրանիկագետ[1], ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միությունների անդամ։
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1938 թվականին հունիսի 15-ին, ՀԽՍՀ Իջևանի շրջանի Կիրանց գյուղում: 1953 թվականին գերազանցությամբ ավարտել է ծննդավայրի 7-ամյա դպրոցը: 1953-1955թվականներին սովորել է Երևանի N: 1 արհեստագործական ուսումնարանում: 1954-1957 թվականներին աշխատել է Երևանի Կիրովի անվան քիմգործարանում՝ որպես էլեկտրոմոնտյոր։ 1957-1960 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում: 1960-1967 թվականներին աշխատել է Երևանի Նաիրիտ միավորումում՝ որպես էլեկտրատեխնիկական ծառայության վարպետ: 1961-1967 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։ 1967-1985 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում՝ որպես թղթակից, խմբագիր, բաժնի վարիչ: 1985-1995 թվականներին զբաղեցրել է «Խորհրդային Հայաստան» (հետագայում՝ «Հայաստան») թերթի սեփական թղթակցի պաշտոնը։ 1996-2009 թվականներին եղել է ՀՀ Տավուշի մարզպետարանի լրատվության բաժնի վարիչ, մարզպետի խորհրդական: 1960-ական թվականների ազգային ոգու զարթոնքի ակտիվիստներից է:
2013 թվականի հունիսի 28-ին Իջևանի համայնքապետարանի Մշակույթի տունը կազմակերպել է «Ակնթարթում մի ամբողջ կյանք» հոբելյանական միջոցառումը՝ նվիրված Ռ․ Սիմոնյանի 75-ամյա հոբելյանին[2]։
Ռուբեն Սիմոնյանը ավելի քան 100 գիտական, հրապարակախոսական հոդվածների և գրական ակնարկների հեղինակ է։
Որդին՝ Տիգրան Սիմոնյանը, լրագրող է[3]։
Դուստրը՝ Գայանե Սիմոնյանը, բժշկուհի է[4]։
Ունի հինգ թոռ և մեկ ծոռ։
Երկերի մատենագիտություն խմբագրել
- «Փոթորկածինը» (1979)
- «Едесия-Эдиссия» (1998)
- «Եդեսիա» (1998)
- «Տավուշի մարզ» (ուղեցույց) (2000)
- «Տավուշի մարզ» (պատմություն) (2003)
- «Անկախության առաջնեկը» (2005)
- «Տավուշի մարզ» (տեղեկատու) (2007)
- «Կիրանց» (2008)
- «Ձկնորսության ավանդույթները Տավուշի մարզում» (2009)
- «Ենոքավան» (2010)
- «Լուսաձոր» (2011)
- «Տավուշի մարզ» (պատմություն, լրամշակված) (2012)
- «Հակոբ Սառիկյան» (2013)
- «Մելիք գյուղ-Ծաղկավան» (2013)
- «Մասունքներ» (2015)
- «Բալասանյաններ՝ տոհմագրություն» (2016)
- «Շախպարյաններ՝ տոհմագրություն» (2018)
- «Շնջարանք տոհմագրություն» (2019)
- «Իսկանդարյաններ տոհմագրություն» (2021)։
Գրքեր՝ նվիրված Անդրանիկ Օզանյանին խմբագրել
Պարգևներ խմբագրել
- Երևանի հայկական երիտասարդական փառատոնի դափնեկիր, ոսկե մեդալակիր, (1957)[8]
- Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի պատվոգիր (1985)
- «Զորավար Անդրանիկ» համազգային միության «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2005)
- ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Կուրսկայայի շրջանի Եդեսիա գյուղի Պատվավոր քաղաքացի կոչում (2007)
- ԵԿՄ հուշամեդալ (2008)
- «Պատվավոր Տավուշեցի» կոչում (2008)
- Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի «Հուշադրոշ» և «Ուխտ Արարատի»միության պատվոգիր (2008)
- ԵԿՄ պատվոգիր (2009)
- ՀՀ Նախագահի շնորհակալագիր (2011)
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալ (2012)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Ռուբեն Սիմոնյան. «Անդրանիկ… Սիբիրական վաշտի ոդիսականը»». ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ). 2018-08-26. Վերցված է 2023-11-26-ին.
- ↑ «Նշվեց պատվավոր տավուշցու 75 -ամյակը». ijevancity.am. Վերցված է 2023-11-27-ին.
- ↑ https://www.spyur.am/am/companies/pastark-club/82709/
- ↑ https://www.med-practic.com/arm/3673/profile.html
- ↑ «Ռուբեն Սիմոնյան. «Անդրանիկ… Սիբիրական վաշտի ոդիսականը»». ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ). 2018-08-26. Վերցված է 2023-11-27-ին.
- ↑ «Ներկայացվեց Ռ. Սիմոնյանի «Անդրանիկ. սիբիրական վաշտի ոդիսականըե գիրքը». armenpress.am. Վերցված է 2023-11-27-ին.
- ↑ «Օտարները Անդրանիկի մասին». books.am (անգլերեն). Վերցված է 2023-11-27-ին.
- ↑ «Operativ.am | Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնը 1957թ.-ին Մոսկվայում (լուսանկարներ)». operativ.am. Վերցված է 2023-11-26-ին.