Նարինե Մուրադյան/Ավազարկղ13

Դուան Յունպին ( չինարեն հեշտ. 段永平 , փինյին՝ Duàn Yǒngpíng), , «Subor» ( չինարեն հեշտ. 小霸王 , փինյին՝ Xiǎobàwáng) և «BBK Electronics» ( չինարեն հեշտ. 步步高 , փինյին՝ Bùbùgāo) ընկերությունների հիմնադիրը։

Կրթություն

խմբագրել

Ավարտել է Չժեցյանի (մասնագիտացումը՝ ռադիոէլեկտրոնիկայի ինժեներ), ապա՝ Չինաստանի ազգային համալսարանը (մասնագիտացումը՝ տնտեսագիտություն)։ Այնուհետև «MBA» ծրագրով երկու տարի սովորել է Չինաստանի եվրոպական միջազգային բիզնես դպրոցում։

Գործունեություն

խմբագրել

Յունպինը որպես ինժեներ սկսել է աշխատել վակուումային լամպեր արտադրող պեկինյան գործարանում։ 1989 թվականին որոշել է սկսել սեփական գործը՝ ստեղծելով էլեկտրոնիկայով զբաղվող ընկերություն։

Երբ 1989 թվականին Դուան Յունպինը սկսեց աշխատել «Subor» ընկերությունում, այն ուներ 20-ից պակաս աշխատակից և մեծ պարտք։ Նրա ղեկավարությամբ հինգ տարի անց ընկերությունը դարձավ ուսումնական և խաղային համակարգիչներ արտադրող առաջատար ընկերություն Չինաստանում՝ մի քանի միլիարդ յուան եկամտով։

1995 թվականին Յունպինը հիմնադրել է չինական խոշորագույն ընկերություններից մեկը՝ «BBK Electronics Industrial Group»-ը[1] ։ Սկզբնական շրջանում դրա հիմնական արտադրանքը DVD-նվագարկիչն էր։ Ներկայումս այն նաև հեռախոսների և ձայնագիտության ոլորտի առաջատար բրենդ է[1]։

Ըստ «Asia Week» ամսագրի՝ 2000 թվականին Դուան Յունպինն ընդգրկվել է հազարամյակի ամենաազդեցիկ 20 անձանց ցանկում։

Ներկայումս Յունպինն անկախ ներդրող է։ 2002-2004 թվականներին «NetEase.com» ընկերության երկրորդ բաժնետերն էր՝ ըստ բաժնետոմսերի քանակի։

2002 թվականի վերջից ապրում է ԱՄՆ-ում։

2006 թվականին Յունպինն իր ընտանեկան «Enlight Foundation» բարեգործական հիմնադրամի անունից հաղթել է աճուրդում և հնարավորություն ստացել միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ մասնակցել բիզնես լանչի[2][3][4]։ Այդ հնարավորթյան համար նա «eBay» առցանց աճուրդում վճարել է 620 000 դոլար և ստացել «Չինական Ուորեն Բաֆեթ» մականունը[2][5]։

  • Դուան Յունպինը հիմնադրել է «Enlight Foundation» բարեգործական հիմնադրամը, որն օգնում է կրթական և լուսավորչական տարբեր հաստատությունների (հիմնականում Չինաստանում)[6]։
  • Ներկայումս «UHAL» ընկերության բաժնետոմսերի 2/3-ի սեփականատերն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Seminar». Արխիվացված է օրիգինալից 2007-09-13-ին. Վերցված է 2008-01-17-ին.
  2. 2,0 2,1 «Статья о Дуань Юнпин». www.trud.ru (ռուսերեն). «Труд (газета)». 2007-05-15. Արխիվացված է օրիգինալից 2008-09-05-ին. Վերցված է 2021-11-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 网易 (2007-05-22). «段永平约会巴菲特照片曝光 23日做客网易». www.163.com. Արխիվացված օրիգինալից 2021-04-17-ին. Վերցված է 2021-04-17-ին.
  4. «Chinese fan forks out $620,000 for lunch with Buffett». The Independent (անգլերեն). 2011-10-23. Արխիվացված օրիգինալից 2021-04-17-ին. Վերցված է 2021-04-17-ին.
  5. «段永平:从"步步高"老板到中国"巴菲特"-财经人物,中国富豪榜,段永平-北方网-时代财经». economy.enorth.com.cn. Արխիվացված օրիգինալից 2021-03-06-ին. Վերցված է 2021-04-17-ին.
  6. «段永平、丁磊4000万美元捐赠浙江大学_网易新闻中心». news.163.com. Արխիվացված է օրիգինալից 2007-01-05-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել