Նարե Վարդումյան/Աբրամ Բարաց

Աբրամ Բարաց (), ֆրանսիացի քանդակագործ և շախմատիստ։ Փարիզի եռակի չեմպիոն (1925, 1926 և 1928), միջազգային մրցումների հաղթող Երում (1926), Հասթինգսում (1927-1928) և Բուխարեստում (1930)։

Կենսագրություն խմբագրել

Աբրամ Բարացը ծնվել է Բեսարաբիայում 1895 թվականին[1]։ 1920-ական թվականներին նրբագեղ արվեստների փարիզյան դպրոցում սովորել է քանդակագործություն, միաժամանակ 1920-ականների սկզբից մասնակցել է Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Ռումինիայի շախմատի առաջնություններին։ Մինչև կյանքի վերջը ապրել է Փարիզում։

Շախմատային գործունեություն խմբագրել

Առաջին մեծ հաջողությանը հասել է 1924 թվականին՝ Փարիզի մրցումներում զբաղեցնելով երկրորդ տեղը և զիջելով Եվգենի Զնոսկո-Բարովսկուն։ Հաջորդ տարի Փարիզի առաջին չեմպիոնատում Վիտալի Գալբերշտադտի հետ կիսել է առաջին տեղը, ինչպես նաև հաղթել է Փարիզի երրորդ (1927) և չորրորդ (1928) չեմպիոնատներում։ Փարիզի՝ 1925 թվականի չեմպիոնատում զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ 1929 թվականին այնտեղ կիսել է 2-4-րդ տեղերը։

1926 թվականին հաղթել է Պրովանսի՝ Երի մրցույթում՝ պարտության մատնելով Դավիթ Յանովսկուն (խաղը դիտել այստեղ)։ 1927-ին նույն մրցույթում զբաղեցրել է 4-րդ տեղը։ Հասթինգսի՝ 1927-1928 թվականների հոբելյանական մրցումներում Ժորժ Կալտանովսկու հետ կիսել է առաջին-երկրորդ տեղը (1930-1931-ին՝ 6-րդ տեղ), իսկ 1930 թվականին Բուխարեստի միազգային մրցույթում՝ Վեքսլերի հետ՝ երկրորդ տեղը։

Ռումինիայի կողմից հանդես է եկել Համբուրգի (1930) և Պրահայի (1931) միջազգային շախմատային օլիմպիադաներում[2]։

Այլ արդյունքներ․ 5-րդ տեղ՝ Սկարսբորոյի (Հյուսիսային Յորքշիր)՝ 1926 թվականի մրցույթում, Ռոսելլի դը Տուրկոյի հետ 2-3-րդ տեղ՝ Նիսի՝ 1932-ի մրցույթում, Անդոր Լիլիենտալի հետ 3-4-րդ տեղ՝ Փարիզի՝ 1933-ի մրցույթում, 3-րդ տեղ՝ Փարիզի՝ 1938-ի և 4-րդ տեղ՝ 1939-ի մրցույթներում[3]։

Քանդակներ խմբագրել

Մասնակցել է փարիզյան Աշնանային սալոնի ցուցադրություններին։

Աբրամ Բարացը եղել է Ալեքսանդր Ալյոխինի ընկերը և գրել է նրա հիշատակին նվիրված գիրք (Testament d’Alekhine, 1972)։ 1956 թվականին Փարիզի Մոնպարնասի գերեզմանատանը կառուցել է Ալյոխինի գերեզմանաքարը։ Այն կազմված էր գրանիտե հիմքով հորիզոնական տեղակայված շախմատային տախտակից, մակագրությունով գրանիտե կոթողից՝ պսակավորված գրոյսմաստերի մարմարյա բարձրաքանդակով։

Հուշակոթողը քայքայվել է՝ չդիմանալով 1999 թվականի դեկտեմբերի քամու կտրուկ սաստկացումներին և մասնակիորեն վերականգնվել է 2003 թվականին (առանց գողացված բարձրաքանդակի)։ Նոր, այս անգամ բրոնզե բարձրաքանդակը՝ Բարացի հեղինակած սկզբնական մակետի համապատասխանությամբ առաջարկվել է կառուցել քանդակագործ Դմիտրի Կամինկերին, ով իր հերթին կազմել է հուշակոթողի՝ իր սեփական նախագիծը (մինչ օրս չի իրագործվել)։

Բարացի աշխատանքների պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Абрам Барац
  2. OlimpBase :: Men’s Chess Olympiads :: Abraham Baratz
  3. Игорь Бердичевский. Шахматная еврейская энциклопедия. М.: Русский шахматный дом, 2016.

Գրականություն խմբագրել

  • Шахматная еврейская энциклопедия / И. А. Бердичевский. — М.: «Russian Chess House», 2016. — С. 24. — 320 с. — 1500 экз. — ISBN 978-5-94693-503-6.
  • Abraham Baratz. Testament d’Alekhine. Les Presse du temps present: Париж, 1971

Արտաքին հղումներ խմբագրել