Մասնակից:Նատելլա/Ավազարկղ

Աշոտ Արմենի Մարգարյան
Ծնվել է14 հոկտեմբերի 1989թ.
ԾննդավայրՀՀ.ք.Երևան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքագետ
ԱշխատանքԱրցախի Հանրապետության վարչապետի օգնական
ԱշխատավայրԱրցախի Հանրապետության կառավարություն

Աշոտ Արմենի Մարգարյան (հոկտեմբերի 14, 1989թ. ք. Երևան), 2014թ. հունվարի 20-ից առ այսօր Արցախի Հանրապետության վարչապետի օգնական [1]:

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Մարգարյանը ծնվել է 1989թ. հոկտեմբերի 14-ին քաղաք Երևանում : 2006թ. գերազանցությամբ ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84-րդ միջնակարգ դպրոցը: 2006 թվականին ընդունվել է ԵՊՀ քաղաքագիտության բաժին, որը ավարտել է 2012 թվականին՝ բակալավրիատի որակավորմամբ: 2007-2009թթ.-ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում` ավագ սերժանտ: 2011թ.հոկտեմբեր-դեկտեմբերի ամիսներին Լոնդոնի «LSI» -ի ուսումնական կենտրոնում անցել է մասնագիտական թարգմանության դասընթացներ: 2012-2013թթ. Լոնդոնի Համալսարանական Քոլեջի ալավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցում ստացել է քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ մագիստրոսի կոչում: 2015թ. հունվար-հունիս ամիսներին «Տավիտյան» կրթաթոշակով ուսանել է «Հանրային կառավարում և վարչարարություն» Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս համալսարան, ԱՄՆ[2]:

Աշխատանքային գործունեություն և հասարակական ակտիվություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2009-2010թթ.- «Հատիս» ԲԲԸ, Շրի Լանկայի «Կրիպ» թեյի պաշտոնական ներկայացուցիչ, արտաքին կապերի բաժին, փորձաշրջան:
  • 2013թ.- հունիս-հոկտեմբեր ամիսներին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատուն, հյուպատոսի օգնական, փորձաշրջան:
  • 2013թ հունիս-սեպտեմբեր, Մեծ Բրիտանիայում Պաղեստինի ներկայացուցչություն, հետազոտական փորձաշրջան:
  • 2013թ հունիսից առ այսօր «Սթրաթեջիք Աուտլուք», վերլուծաբան:
  • 2013թ սեպտեմբերից, «Էքսկլյուզիվ անալիզիս» վերլուծական կենտրոնում պայմանագրային սկզբունքով վերլուծաբան, Լոնդոն:
  • 2014թ. հունվարից հանդիսանում է Եվրասիական հետազոտությունների եւ վերլուծության ինստիտուտի համանախագահ, Երեւանյան գրասենյակի տնօրեն:
  • 2014թ. հունվարի 20-ին նշանակվել է Արցախի Հանրապետության վարչապետի օգնական:

Հասարակական ակտիվություն խմբագրել

2012-ին մասնակցել է «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին, որտեղ նախաձեռնել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների թանգարանի նյութերի հինգ լեզուներով թարգմանությանը ՝ դրանք հասանելի դարձնելով օտարերկյա այցելուների համար[3]: Աշոտ Մարգարյանը համարվում է նաև «Արցախի մարդիկ» (www.facebook.com/HumansOfArtsakh/) ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակ: Այն ֆոտոպատմությունների շարք է, որը ներկայացնում է Արցախի մարդկանց ու բնակավայրերը: Այս նախաձեռնության կարգախոսն է` «Արցախը հայկական հող է և անկախ պետություն, ոչ թե հակամարտություն»: Ներկայումս էջին հետևում են ավելի քան 6000 հոգի Հայաստանում և սփյուռքում [4]: Աշոտ Մարգարյանը հանդիսանում է «Փայտփորիկներ» և մի շարք այլ հասարակական-սոցիալական նախաձեռնությունների հեղինակ (2014թ.հունվարի 28)[5] :

Գիտական գործունեություն խմբագրել

Ա.Մարգարյանը աշխարհի տարբեր երկրներում հաճախակի մասնակցում է միջազգային կոնֆերանսների: Արտասահմանում ուսանելու տարիներին հանդիսացել է մի շարք նմանօրինակ քննարկումների, գիտաժողովների կազմակերպիչ [6] : Սփյուռքի հայաշատ տարբեր համայնքներում մասնակցել է Հայոց Ցեղասպանության և Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումների[7] : Ունի երկու տասնյակից ավելի գիտական և վերլուծական հոդվածներ հայաստանյան և միջազգային մամուլում:

Տես նաև խմբագրել

  1. Nagorno-Karabakh: Security in the South Caucasus, meeting-discussion at UCL
  2. Manuel Hassassian youtube.com
  3. 1915.youtube.com NEVER AGAIN?
  4. ԵՐԵՔ ՍՈՒՍԵՐԱԿԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ lragir.am
  5. INSTABILITY ANYWHERE IS A THREAT TO STABILITY EVERYWHERE diplomat.am
  6. Հայաստանի «մաքսային» ճանապարհն ու արցախյան հակամարտությունը theanalyticon.com
  7. ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ԱՄԵՆՈՒՐ diplomat.am
  8. Անկայունությունը Մերձավոր Արեւելքում սպառնալիք է խաղաղությանն ամենուր lragir.am
  9. Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ «խավիարային դիվանագիտության» նախկին շռայլությունը. քաղաքագետ artsakhpress.am
  10. Ինչպե՞ս են հակահայ բանաձևերը մտել ԵԽԽՎ օրակարգ, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ. քաղաքագետի դիտարկումները artsakhpress.am


Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին աղբյուրներ խմբագրել


Կատեգորիա:1989 ծնունդներ Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ Կատեգորիա:Հոկտեմբերի 14-ի ծնունդներ