Ստվերաներկ խողովակի մեջ
Դիմահարդարված թարթիչներով աղջկա աչքը

Ստվերաներկ, դեկորատիվ կոսմետիկա, նախատեսված թարթիչների բնական գույնը ընդգծելու և փոխելու համար։ Ստվերաներկը արտադրվում է մի քանի ձևով՝ հեղուկ, յուղալի և չոր։ Նաև արտադրվում է տարբեր երանգներով և գույներով։

Ստվերաներկը նախագծված է թարթիչների ձևը և երկարությունը ընդգծելու, ծավալը մեծացնելու համար։ Ամենահայտնի ստվերաներկի թողարկված ձևը, խողովակներով փայտիկն է, որի վերջում տեղադրված է ապլիկատոր-խոզանակ։ Խոզանակը կարող է լինել ուղիղ կամ կոր, կախված ստվերաներկի նպատակից՝ խտացնել կամ երկարացնել թարթիչները։

Սովորաբար ստվերաներկի բաղադրիչներն են ջուր, մոմ, օծանելիքի և կոնսերվանտների մասնիկներ։ Որոշ ստվերաներկեր պարունակում են մածուցիկ կամ նեյլոնե մանրաթելեր՝ թարթիչները երկարացնելու համար:

Պատմություն խմբագրել

Առաջին ստվերաներկը թարթիչների համար հնարել է ֆրանսիացի վաճառական Յուդջին Ռիմմելը XIX դարի կեսերին։ «Rimmel» բառը մի քանի լեզուներով թարգմանվում է «ստվերաներկ», բացառությամբ պորտուգալերենին, թուրքերենին, ռումինականին և այլն։ Ստվերաներկի անգլերեն անվանում mascara-ն առաջացել է իտալ.՝ maschera բառից, որը նշանակում է «պաշտպանիչ դիմակ»։

Ժամանակակից ստվերաներկը ստեղծվել է 1913 թվականին քիմիկոս Թերրի Լ․ Ուիլյամսոմի կողմից իր քրոջ Մեյբլի համար։ Սկզբում ստվերաներկը ածուխի փոշու խառնուրդ էր նավթային ժելեի հետ:

Ստվերաներկը հաջողությամբ փորձարկվել է Մեյբլի վրա, որից հետո նոր ապրանքը Ուիլյամը սկսել է վաճառել փոստով։ Նա իր ընկերությունը անվանել է «Maybelline», համատեղելով իր քրոջ անունը (Mabel) և նավթային ժելե բառը (Vaseline), որը, ի վերջո, դարձավ կոսմետիկայի առաջատար ընկերությունը:

Այն ժամանակներում ստվերաներկը չոր կազմություն ուներ և բաղկացած էր ներկանյութերից և կարնուբայի մոմից։ Այն թաթախել են խոնավ խոզանակով, այնուհետև քսել են թարթիչներին։

Թերրի Ուիլյամսին, Ուդջին Ռիմմելի պես, չի հաջողվում ստվերաներկը դարձնել հայտնի։ Սակայն օգնության հասավ կինեմատոգրաֆիան։ Ստվերաներկը դուր եկավ դերասանուհիներին․ այն աչքերը դարձնում էր պայծառ ու արտահայտիչ, անփույթ չէր նայվում, ինչպես հաստ կոպ։ Այսպիսով Maybelline-ը սկսեց անընդհատ օգտագործվել հոլիվուդյան դիմահարդարների կողմից։ Իսկ այն բանից հետո, երբ միանգամից երկու ֆիլմի հերոսներ Տեդա Բարան և Պոլա Նեգրին Maybelline-ի օգնությամբ դարձան գեղեցկուհիներ, ստվերաներկը անհրաժեշտ դարձավ գրեթե աշխարհի բոլոր կանանց։

Ուիլյամի հայտնիության հետ մեկ տեղ, հայտնվեցին մրցակիցներ։ Ստվերաներկը սկսվեց արտադրել նաև Мах Factor ընկերությունը։ Նրանց բաղադրատոմսն արդեն ավելի կատարյալ էր, բացի ներկանյութերից և նավթային ժելեից այն պարունակում էր փայլ, որը թարթիչները ավելի փայլուն էին դարձնում և թարթիչներին փոխանցում էր լրացուցիչ կարնուբայի մոմ։

1920-1930 թվականներին ստվերաներկը ավելի մեծ թվով կանայք էին օգտագործում։ Օրինակ էին ծառայում հոլիվուդյան աստղերը՝ Գրետա Գարբոն, Մառլեն Դիտրիխը և Բեթ Դեյվիսը։ Նրանք իրենց համար ստեղծել էին անսովոր երկար թարթիչներ, խիտ ստվեր գցելով այտերին, սոսնձելով արհեստական մազերը կոպերին և դրանք ստվերաներկի մի քանի հաստ շերտերով ծածկելով։

Ժամանակակից ստվերաներկի փաթեթավորումը Էլենա Ռուբինշտեյնի շնորհիվ ի հայտ է եկել 1957 թվականին։ Ստվերաներկի նոր փաթեթավորումը ավելի գրավիչ ու հարմարավետ էր, քան առաջվա չոր ստվերաներկը, հենց դրա համար էլ խողովակների մեջ ստվերաներկը ավելի արագ հայտնիություն ձեռք բերեց շուկայում։

Տեսակներ խմբագրել

Ժամանակակից ստվերաներկերը թարթիչների համար կարելի է բաժանել երկու խմբի՝ ջրակայուն ստվերաներկեր (հաճախ նշվում է որպես անջրաթափանց) և անջրակայուն ստվերաներկեր[1]։

  • Ջրակայուն ստվերաներկ։

Այն հիմնված է անկայուն լուծիչների վրա, կենդանական մոմի տարբեր տեսակներ (օրինակ՝ մեղրամոմ), բուսական ծագման տարբեր տեսակի մոմեր (կարնուբայի մոմ, բրնձի թեփի մոմ և այլն), հանքային մոմ (օրինակ՝ պարաֆին), ներկանյութեր (երկաթի օքսիդ, ուլտրամարին և այլն) և պոլիմեր։ Այսպիսի ստվերաներկը չի պարունակում ջրի զգայուն բաղադրիչներ, ուստի այն ունի լավ դիմադրողանակություն արցունքների, քրտինքի կամ անձրևի հանդեպ։ Ջրակայուն ստվերաներկը հեռացնում են դիմահարդարումը մաքրող հատուկ պիտույքով, որովհետև նրան հնարավոր չէ մաքրել ջրով։

Ջրակայուն ստվերաներկը նման է յուղի վրա հիմնված ներկանյութերի կամ լուծիչների[2]։

  • Անջրակայուն ստվերաներկ։

Այն պարունակում է ջուր, մակերեսորեն ակտիվ նյութ, կենդանական, բուսական, հանքային ծագում ունեցող մոմի տարբեր տեսակներ, ներկանյութեր, խիտ պոլիմերներ (արաբական խեժ, փոփոխված թաղանթանյութ) և կոնսերվանտներ։ Այս ստվերաներկերը դիմացկուն են արցունքների հանդեպ, բայց նրանք հեշտությամբ մաքրվում են օճառի և ջրի օգնությամբ։

Անջրակայուն ստվերաներկը նման է ջրի վրա հիմնված ներկանյութի[3][4]։

Օգտագործում խմբագրել

Ստվերաներկը օգտագորվում է վերևի և/կամ ստորին թարթիչների վրա, աչքի ներքին մասից մինչև աչքի արտաքին անկյունը։ Խոզանակով փայտը ընկղմվում է խողովակի մեջ ստվերաներկով , այնուհետև հանվում է՝ բռնելով ստվերաներկը խողովակի պատերից։ Ապա ստվերաներկը խոզանակի օգնությամբ քսում են թարթիչներին։

Հիգիենայի կանոններին համաձայն, ստվերաներկը չպետք է լինի ընդհանուր, ինչպես ատամի խոզանակը։ Նաև խորհուրդ չի տրվում ստվերաներկը օգտագործել 3-4 ամսից ավել, փաթեթավորումը բացելուց հետո։

Որպեսզի թարթիչները չփչանան, հայտնի ռուս դիմահարդարող Անդրեյ Դրիկինը խորհուրդ է տալիս չօգտագործել պահանջվող քանակից շատ ստվերաներկ։ Ստվերաներկը խոզանակով վերցնելուց հետո, ավելցուկները հեռացրեք չոր անձեռոցիկով։ Ստվերաներկը թարթիչներին քսելուց հետո, մի մոռացեք ստվերաներկի ամեն շերտին հնարավորություն տալ չորանալ։ Օգտագործեք հատուկ սանր թարթիչների համար և առանձնացրեք դրանք մեկ առ մեկ քսելուց հետո։ Պետք է սանրել միայն դեո չչորացած առաջին շերտը։

2007 թվականի հուլիսին սկանդալ բռնկվեց L'Oreal ընկերության շուրջը։ Պարզվեց, որ այս ընկերության ստվերաներկի գովազդի ժամանակ, դերասանուհի Պենելոպե Կրուսի թարթիչները կեղծ էին։ Ընկերությանը, իհարկե տուգանեցին հաճախորդներին ապակողմնորոշելու և հանրային ճանաչում պահանջելու համար, որ իրենց ստվերաներկը չի օգնի թարթիչները այնքան շքեղ դարձնել, որքան գովազդում է։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mascara. Harper, Douglas. 2010. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  2. Oxford English Dictionary. «Probably < Spanish máscara or Italian maschera, Italian regional mascara, all in sense 'mask'; or perhaps alternatively < Catalan mascara 'soot, black smear', or Portuguese mascarra 'stain, smut'.»
  3. The Macquarie Dictionary. South Yarra: The Macquarie Library Pty Ltd. 2005.
  4. cite book|title=New Oxford American Dictionary|title-link=New Oxford American Dictionary|edition=2|quote=late 19th cent.: from Italian, literally ‘mask’, from Arabic masḵara ‘buffoon’.

Արտաքին հղումներ խմբագրել