Մասնակից:Մարտա Մանգասարյան/Ավազարկղ 6

Գյուղը տեղակայված է Արցախի Հնարապետության արևմտյան թևում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Վայկունիք գավառում:Բնակավայրը տեղակայված է Շալվա գետի վերին հոսանքում՝ ձախից նրան միախառնվող վտակի ձախ կողմի անտառապատ ձորալանջին:

Աղբրաձոր գյուղից 2,5 կմ հեռավորության վրա՝ Րախիշ գետակի հյուսիսային անտառապատ լանջին, տեղաբնիկները 2000 թվականին հայտնաբերել են փոքր վանական համալիր, որի շրջակայքում պահպանվել են 17-րդ դարի արձանագիր տապանաքարեր:

Աղբրաձոր գյուղի դիմաց՝ Րախիշ գետակի աջ ձորալանջին պահպանվել են 11-րդ դարի փոքր եկեղեցու ավերակներ: Եկեղեցու տարածքում գտնվում են 11-17-րդ դարերի արձանագիր խաչքարեր ու տապանաքարեր:

Աղբրաձորից ոչ այդքան հեռու՝ Րախիշ վտակի աջ ձորալանջի բարձրադիր մասում են գտնվում նաև Մայրեջրի վանքի ավերակները: Այն կառուցվել է 11-րդ դարում և որպես հոգևոր հոգևոր կենտրոն գործել ՝ մինչև 17-րդ դարը: Վանքի պարիսպների ներքին հատվածում և նրա հարևանությամբ գտնվող գերեզմանատանը նմանապես պահպանվել են խաչքարեր ու տապանաքարեր: Այս թռուցիկ քննությունը մեզ հիմք է տալիս ասելու, որ առնվազն միջին միջնադարում Աղբրաձորի հայությունը ապրել է հետաքրքիր ու բազմաբովանդակ կյանքով:

18-րդ դարի վերջերից սկսած՝ Աղբրաձորի հայության համար դժվար ժամանակներ սկսվեցին:

Ղարաբաղի խաներն ու քրդական ցեղերը ամեն ձևով ձգտում էին տարածաշրջանից դուրս մղել հայությանը՝ աքցանի մեջ առնելով Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարադայի մելիքությունները: Նրանք այդ ծրագիրը իրականացրեցին: 19-րդ դարի սկզբներին Աղբրաձորը լրիվ հայաթափվել ու ամայացել էր: 19-րդ դարի երկրորդ կեսերին այստեղ հայտնվել էին թուրք և քուրդ քոչվոր մի քանի ընտանիքներ: Գյուղը նրանք անվանափոխել և դարձրել էին Կյուրջուբուլաղ:

Այս պահից սկսած՝ մանավանդ խորհրդային տարիներին եկվոր թուրքերն ու քրդերը ոչնչացրել են այն ամենը, ինչը կապված էր հայ ժողովրդի անվան հետ: Բախտի բերմամբ որոշ հուշարձաններ պահպանվել են, որոնց մասին վերևում անդրադարձ կատարվեց: Պահպանված խաչքարերից չորսի թվականները (1068, 1069, 1075, 1244) ընթեռնելի են:

Խորհրդային տարիներին վերոհիշյալ տարածքները նվիրաբերվեցին Ադրբեջանին: Գյուղը կրկին անվանափոխվեց և ստացավ Ղորչբուլաղ անունը:

1993 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ճնշման տակ բնակավայրը ազատագրվեց:

1997 թվականին այստեղ Հայասատանի Հանրապետության բնակավայրերից հաստատվել էին մի քանի ընտանիքներ: Սակայն սոցիալ-տնտեսական ոչ բարվոք պայմանների պատճառով վերաբնակները սկսեցին լքել գյուղը: