Մասնակից:Մարտա Մանգասարյան/Ավազարկղ 4

Գյուղը Լոռու մարզում՝ Ձորագետի աջ կողմում: Նախկին Կույբիշն գյուղը հիմնադրվել է 1803-1805 թվականներին: 1994 թվականին ապրիլ ամսից գյուղը վերանվանվել է Բազումի լեռնաշղթայի ամենաբարձր սարի անունով, որի բարձրությունը հասնում է 2950մ և կոչվել է Ուրասար, այսինքն՝ գագաթին ծվարում են ուրուրները: Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից 1560-1600մ է, գտնվում է մարզկենտրոնից 46կմ հեռավորության վրա, Ստեփանավանից 10կմ դեպի արևմուտք: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Մինչև 1953-1955 թվականները գյուղում բնակվել են միայն ռուսներ՝ շուրջ 1000 մարդ, իսկ 1955-60-ական թվականներից համալրվել է հայ բնակիչներով: Մինչև 1960 թվականը գյուղ բոլոր ցուցանիշներով հանրապետությունում ճանաչվել է առաջատար համայնքներից մեկը: Գյուղն ունի հիմնական դպրոց: