Մասնակից:Մարգարյան Անուշ/Ավազարկղ8
Մոի (հոլ.՝ Moooi) հոլանդական կահույքի, ինտերիերի և լուսավորության ժամանակակից դիզայնի ընկերություն[1]: Այն հիմնադրվել է Մարսել Վանդերսի և Կասպեր Վիսերսի կողմից Նիդեռլանդներում 2001 թվականին։
Պատմություն խմբագրել
Դիզայներ Մարսել Վանդերսն առաջին անգամ դիմել է Մոյի դիզայնի ընկերության համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Կասպեր Վիսերսին ՝ խնդրելով օգնել իրեն շուկա հանել դիզայներական լուսամփոփը: Նրանք միասին հիմնել են Մոի ընկերությունը 2001 թվականին[2]։
Վանդերսը միաժամանակ հանդես է եկել և որպես ղեկավար, և որպես Մոյի ընկերության դիզայներ[3]։
Մոյի ընկերության առաջին միջազգային ցուցահանդեսը «Salone del Mobile» ցուցահանդեսն էր, որը կայացել է 2001 թվականին Միլանում։ 2002 թվականին ձեռնարկատեր Հանս Լենսվելտը ՝ «Lensvelt» գրասենյակային կահույքի ապրանքանիշի սեփականատերը,Մոյի ընկերության 33 տոկոսի սեփականատերն է դարձել։ Իտալական «B&B Italia» հայտնի դիզայներական ապրանքանիշը 2006 թվականին ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը, որը նրանց է պատկանել մինչև 2012 թվականը[4]։ Նույն թվականին հիմնադիրներ Վանդերսը և Վիսերսը կրկին դարձել են մեծամասնության սեփականատերեր ՝ B&B Italia-ին պատկանող բաժնետոմսերի կեսը և Լենստվելտին պատկանող մնացած բաժնետոմսերը հետ գնելուց հետո (այդ ժամանակ 10%)[5]։ 2015 թվականին Վանդերսը և Վիսերսը, որոնց նախկինում պատկանել է ընկերության 50 տոկոսը, կրկին դարձել են ընկերության մեծամասնության բաժնետերեր[6]։
Վիսերսը հեռացել է Մոյի ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից, նրան փոխարինել է 2010 թվականի սեպտեմբերից Ռոբին Բևերսին ՝ «Marcel Wanders» ստուդիայի գործադիր տնօրենը[7]։
Ապրանքներ խմբագրել
Ընկերությունը թողարկում է լուսավորության, կահույքի, աքսեսուարների, պաստառների և գորգերի հավաքածուներ: Մոյի ընկերության նախագծերը հասանելի են 82 երկրներում ՝ մանրածախ վաճառողների (էլեկտրոնային առևտուր), նախագծերի և պայմանագրերի դիլերների, գործակալների և դիստրիբյուտորների, իրենց սեփական խանութների (բրենդային) և կայքի միջոցով[8]։
Վայրեր խմբագրել
- Մոյի ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Նիդեռլանդների Բրեդա քաղաքում, իսկ պահեստը գտնվում է նույն տարածաշրջանում[9]։
- 700 մ2 մակերեսով առաջատար Մոյի ընկերության ցուցասրահը և ֆիրմային խանութը, որը բացվել է 2008 թվականին, գտնվում է Ամստերդամի Յորդան թաղամասում[10]։ Մինչև 2013 թվականը ցուցասրահը և խանութը հայտնի էին որպես Մոյի պատկերասրահ, նրանք հյուրընկալել են հատուկ ցուցահանդեսներ, ինչպիսիք են Լորենցո Պետրանտոնիի ցուցահանդեսը 2010 թվականին[11]։2013 թվականին ընկերությունը որոշեց, որ միայն Մոյիի արտադրանքները պետք է ներկայացվեն այս տարածքում:
- 2010 թվականին Մոի ընկերությունը բացել է ցուցասրահ Միլանի Տորտոնա գոտում ։ Այն փակվել է 2013 թվականին[12]։
- Նյու Յորքի ցուցասրահը և ֆիրմային խանութը բացվել են 2015 թվականի ապրիլին, Նյու Յորքի Նոմադ թաղամասում գտնվող 360 մ2 մակերեսով ցուցասրահում[13]։
- Մոյի ընկերության արտադրանքն առաջարկվում է 82 երկրների տարբեր դիզայներական խանութներում[9]։
- 2021 թվականի սեպտեմբերին Նիդեռլանդների Վեսթֆիլդ առևտրի կենտրոնում բացվեց Հաագայի Մոյի խանութը [14]։
Ծրագրեր և համագործակցություն խմբագրել
Ընկերությունը հաճախ համագործակցում է Էրվին Օլաֆի նման լուսանկարիչների հետ ՝ հավաքածուները ներկայացնելու համար ՝ սկսած ապրանքանիշի առաջին բջջային սրահից ՝ 2001 թվականից: Համատեղ աշխատանքներից են ՝ «Մերկ դիմանկարներ» (2002-2006 թվականներ), «Սուպեր հերոսներ» (2007-2008 թվականներ), «Շքեղ աքսեսուարներ»(2008 թվական), «տուփի ներսում» (2012 թվական)։ 2013 թվականին Միլանում Մոյի ընկերության նոր հավաքածուն ներկայացնելու համար Վանդերսը Օլաֆին խնդրում է իր անձնական ինտերիեր դիզայն հավաքծույից ընտրեկ լուսանկարներ 2014 թվականի ցուցահանդեսի համար[15]։ Ապրանքանիշը համագործակցել է լուսանկարիչ Մասիմո Լիստրիի հետ[16]։ Լևի Վան Վելուվի աշխատանքները ցուցադրվել են Ամստերդամի և Լոնդոնի ցուցասրահներում 2013 թվականին[17] [18]։ Ռեզվանիի աշխատանքները ներկայումս ներկայացված են նաև Նյու Յորքի Մոյի ընկերության ցուցասրահում[13]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Kumurdian, Dijana (August 1, 2014). «Moooi co-founder Casper Vissers on the business of design». Vogue Australia.
- ↑ Pearlman, Chee (April 12, 2001). «From Artiste to Entrepreneur». NY Times.
- ↑ «Moooi co-founder and CEO Casper Vissers steps down after 14 years». Dezeen. May 31, 2015.
- ↑ Minutillo, Josephine (April 7, 2014). «Dispatch from Milan: Design Week in Preview». Architectural Record.
- ↑ «Moooi founders regain ownership of brand». Dezeen. March 9, 2012.
- ↑ «Moooi founders regain majority share». Marcel Wanders website.
- ↑ «Moooi co-founder Casper Vissers steps down after 14 years». Dezeen (անգլերեն). 2015-05-31. Վերցված է 2023-03-17-ին.
- ↑ «Moooi contact page». Moooi Contact.
- ↑ 9,0 9,1 «Moooi locations». Moooi contact page.
- ↑ Duijsens, Florian (June 22, 2011). «10 of the best high-end shops in Amsterdam». The Guardian.
- ↑ «Moooi gallery Amsterdam». Lorenzo Petrantoni’s portfolio.
- ↑ «Moooi Showroom Milan». Marcel Wanders website.
- ↑ 13,0 13,1 «Moooi Arrives in NY». Archiproducts. May 15, 2015.
- ↑ «Moooi». moooi.com. Վերցված է 2021-10-28-ին.
- ↑ «Genomineerd door Ineke Hans: MOOOI EN ERWIN OLAF voor The Unexpected Welcome, Milaan 2013». Design Prijs.
- ↑ «Milan 2014 presentation». Moooi.com.
- ↑ «Salone Del Mobile 2015 Presentation». Moooi.com.
- ↑ «Visit our showroom in Amsterdam!». Moooi.com. August 13, 2013.