Մասնակից:Հրանտ ԱԱԿ/Ավազարկղ

Հայկ Գրիգորյան

Հայկ Մնացականի Գրիգորյան, հայ հասարակական-քաղաքական գործիչ, փաստաբան, սոցիալական ձեռնարկատեր [1]: Ազգային առաջընթաց կուսակցության համահիմնադիր, վարչության և խորհրդի անդամ, մամուլի խոսնակ [2][3]։ Հանդիսանում է Հայաստանի և ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի փաստաբանների պալատի անդամ [4][5]։  


Վաղ տարիներ

Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 22-ին Երևանում: 2001-2005թթ. սովորել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետում։ 2005-2007թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով սահմանադրական իրավունքի մագիստրոսի գիտական աստիճան: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի Սոցիալական ապահովության նախարարությունում՝ որպես իրավաբան, այնուհետև աշխատել է Հայաստանի Կենտրոնական բանկում, ֆինանսկան համակարգում, առողջապահության ոլորտում, ոչ պետական մի շարք կազմակերպություններում՝ որպես իրավաբան, անձնակազմի կառավարման գծով փոխտնօրեն և տնօրեն։ 2011 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և 2013 թվականին ավարտել է Վաշինգթոնի համալսարանը, ստանալով հարկային իրավունքի մագիստրոսի գիտական աստիճան [6]:

2009 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի, իսկ 2016 թվականից նաև՝ Քալիֆորնիա նահանգի փաստաբանների պալատի անդամ։

2014 թվականին Երևանում լույս է տեսնում Հայկ Գրիգորյանի թարգմանությամբ Ժան-Ժակ Ռուսոյի Հասարակական դաշինքի մասին աշխատության առաջին գիրքը, որը անվճար հիմունքներով բաժանվում է Հայաստանի տարաածքում գործող գրադարաններին։

2016 թվականին Լոս Անջելեսում հիմնում է Գրիգորյան Փաստաբանական Գրասենյակը [7]։

2019 թվականին Արմավիրի մարզում հիմնում է սոցիալական ձեռնարկություն՝ հայ-ամերիկյան ջերմոցային տնտեսություն։


Հանրային գործունեություն

Հայկ Գրիգորյանը, իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ, 2013 թվականից ակտիվորեն ներգրավվել է Հայաստանի հանրային ու քաղաքական կարևոր իրադարձություններին։ 2013 թվականին նա դառնում է Դեմ եմ նախաձեռնության հիմնադիր անդամներից մեկը՝ պայքարելով պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ [8][9] [10]։

2014 թվականին Հայկ Գրիգորյանը միանում է նախախորհրդարան շարժմանը, որը 2015 թվականի հունվարին վերածվում է Հիմնադիր խորհրդարանի։ 2015թ-ին նա ընտրվում է Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ [11][12] [13]։ 2015 թվականի հունվարին Հայկ Գրիգորյանը նաև մասնակցում է դեպի Արցախ կազմակերպված ավտոերթին, որի մասնակիցները ենթարկվում են հարձակման Բերձորի մոտակայքում [14]։ Նույն թվականի փետրվարին Հայկ Գրիգորյանը նաև ձերբակալվում է, բայց կարճ ժամանակ անց ազատ է արձակվում [15] [16]։ Երբ 2015 թվականի ապրիլին Երևանում ձերբակալվում են Հիմնադիր խորհրդարանի մի շարք անդամներ, Հայկ Գրիգորյանը ստանձնում է նրանց պաշտպանությունը, այդ թվում՝ լինելով Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի փաստաբանը [17] [18] [19] [20] [21] [22] [23] [24]։

2018 թվականի հոկտեմբերին, Հայկ Գրիգորյանը իր համախոհների հետ, Երևանում համահիմնադրվում է Ազգային առաջընթաց կուսակցությունը, որը մասնակցում է նույն թվականի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին։ Հայկ Գրիգորյանը ղեկավարում է նախընտրական շտաբը և կատարում մամուլի խոսնակի պարտականությունները [25] [26] [27] [28]։

2019 թվականին Հայկ Գրիգորյանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Նոր Սահմանադրություն նախաձեռնությանը որպես փորձագետ, ներկայացնելով Ազգային առաջընթաց կուսակցության մոտեցումները նոր Սահմանադրության նախագիծ ներկայացնելու միջոցով, որը հրապարակվում է հանրային քննարկման համար [29]։

Հանրային տարբեր խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հեռուստատեսային հարցազրույցների ընթացքում Հայկ Գրիգորյանը ներկայացրել է թե իր և թե Ազգային առաջընթաց կուսակցության մոտեցումները [30] [31] [32] [33][34] [35] [36][37][38][39][40] [41][42][43] [44]

Ծանոթագրություններ