Մասնակից:Հուրի Իսկանյան/Ավազարկղ
Սա Հուրի Իսկանյան մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Հուրի Իսկանյան/Ավազարկղ |
---|
Ալի Ահմադ Սայիդ Իսբեր (Ադոնիս) (հունվարի 1, 1930 թվական, Սիրիա, Քասսաբ), սիրիացի բանաստեղծ: Ամուսնացած է Խալիդա Սայիդի հետ, ունի երկու աղջիկ՝ Արուադ և Նինար:
Կենսագրություն խմբագրել
Ադոնիսը մինչև տասներեք տարեկանը չի ստացել կանոնավոր կրթություն:
1944 թվականի գարնանը նա Սիրիայի նախագահ Շուքրի Քութլիյիի համար կարդաց իր բանաստեղծությունը, ով այցելության էր եկել: Նրա բանաստեղծությունը հիացրեց և պետության միջոցներով նա սկսեց սովորել Թարթուսի աշխարհիկ ֆրանսիական դպրոցում:
1954 թվականին նա ավարտեց Դամասկոսի համալսարանը՝ ստանալով փիլիսոփայություն մասնագետություն:
1954 թվականին զինվորական ծառայության գնաց, այնուհետև թողնելով Սիրիան՝ մեկնեց Լիբանան: 1956 թվականին հանդիպեց բանաստեղծ Յուսեֆ Ալխալին:
1957 թվականին նրանք միասին թողարկեցին բանաստեղծությունների գրքույկ: Դասավանդել է Լիբանանի համալսարանում, իսկ 1973 թվականին ստացել է գրականության դոկտորի կոչում Քդդիս Յուսեֆ համասրանից:
1955 թվականից սկսած հաճախ հրավիրվում է տարբեր համալսարաններ՝ հանդես գալով դասախոսություններով: Նա Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի հետազոտական կենտրոնների պատվավոր անդամ է: Ստացել է միջազգային մրցանակներ և գիտական տարբեր կոչումներ: Նրա գործերը թարգմանվել են 13 լեզուներով:
1986 թվականին ստացել է գրական ամենամեծ մրցանակը Բրյուսելում, իսկ 1997 թվականին Մակեդոնիայում ստացել է պոեզիայի «Ոսկե Պսակ» մրցանակը:
Կատեգորիա:Հունվարի 1 ծնունդներ Կատեգորիա:Բանաստեղծներ Կատեգորիա:1930 ծնունդներ