Մասնակից:Հասմիկ Գաբրիելյան/Ավազարկղ

Ժողովրդավարական համախմբում կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հիմնադիր

Սուրեն Պետրոսյան (նախագահ)

Արթուր Ավետիսյան (փոխնախագահ)
Հիմնադրվածփետրվարի 27, 2021
Գաղափարախոսությունքաղաքական հարթությունում՝ ազատականություն, տնտեսական հարթությունում՝ սոցիալական մոտեցում, մշակութային հարթությունում՝ պահպանողականություն
ՇտաբՄեսրոպ Մաշտոցի 33/1, Երևան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (ԺԴՀԿ), գործող քաղաքական կուսակցություն է Հայաստանում։ Հիմնադրվել է 2021 թվականի փետրվարի 27-ին տեղի ունեցած կուսակցության հիմնադիր համագումարով։ Նախագահն է Սուրեն Պետրոսյանը[1]։

ԺՀԿ-ն իր գործունեության գաղափարական հենք է սահմանում՝ քաղաքական հարթությունում՝ ազատականությունը, տնտեսական հարթությունում՝ սոցիալական մոտեցումը, մշակութային հարթությունում՝ պահպանողականությունը։

Պատմություն խմբագրել

2019 թվականին «Ժողովրդավարական համախմբումը» հիմնադրվել է որպես քաղաքական նախաձեռնություն:

Նախաձեռնության գլխավոր նպատակ սահմանելով ժողովրդավարական համախմբման շրջանակներում ՀՀ բազմամակարդակ արդիականացմանն օրակարգին նպաստելը, նախաձեռնությունն իր գործունեությամբ կոչված էր խթանելու քաղաքական և սոցիալական երկխոսության կայացմանը, հանրային և քաղաքական կառավարման գործընթացը նորարարական գիտելիքներով հարստացնելուն, քաղաքական, սոցիալական և տնտեսական անորոշությունների հաղթահարմանը, քաղաքական համակարգի կայունությանը, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, պետական արդիականացման ռազմավարության մշակմանն ու դրանից բխող քայլերի հետևողական իրականացմանը։

2021 թվականի փետրվարի 27-ին Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած խորքային ճգնաժամի արդյունքում, կարևորելով նոր քաղաքական միավորների ձևավորումը «Ժողովրդավարական համախմբումը» հիմնադրվեց որպես կուսակցություն[2]:


Ծանոթագրություններ խմբագրել

Կատեգորիա:Հայաստանի կուսակցություններ Կատեգորիա:2021 հիմնադրումներ Հայաստանում