Իյոնս Յակոբ Բերցելիուս
Jöns Jakob Berzelius
Ծնվել է20 օգոստոսի 1779
Լինկյոպինգ, Շվեդիա
Մահացել է7 օգոստոսի 1848
Ստոկհոլմ, Շվեդիա
Բնակության վայր(եր)Շվեդիա

Իյոնս Յակոբ Բերցելիուս ( շվեդ.՝ Jöns Jakob Berzelius, ծնվել է 1779 թվականին օգոստոսի 20-ին , Լինկյոպինգում, վախճանվել է 1848 օգոստոսի 7-ին , Ստոկհոլմում), շվեդացի քիմիկոս և հանքաբան։

Կենսագրություն

խմբագրել

Բերցելիուսը 1808 թվականից՝ Ստոկհոլմի ԳԱ անդամ, (1810 թվականից եղել է նախագահ, 1818 թվականից եղել է անփոփոխ քարտուղար)։ 1820 թվականից՝ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ[1]։ Բժշկության դ–ր Ուփսալայի համալսարանում (1802), պրոֆեսոր՝ Ստոկհոլմի համալսարանում (1807) և բժշկավիրաբուժական ինստում (1800–18321807 թվականին Բերցելիուսը և շվեդացի գիտնական Վ․ Գիզինգերը, էլեկտրական հոսանքով քայքայելով աղերի ջրային լուծույթները, եզրակացրին, որ բոլոր աղերը բաղկացած են թթվից ու հիմքից և բոլոր քիմիական միացությունները աղերի նման ունեն երկակի բաղադրություն։ 1812–1819 թվականին Բերցելիուսը տվեց իր էլեկտրա–քիմիական տեսությունը։ Ըստ Բերցելիուսի, թթուներ կարող է առաջացնել միայն թթվածինը։ Նա թթուներ էր անվանում նրանց անհիդրիդները։ Հիմնավորել է ատոմիստական ուսմունքը՝ զարգացրել և ներդրել քիմիայում։ Բերցելիուսի տեսական հայացքների հիմքում ընկած է քիմիական խնամակցության էլեկտրական բնույթը։ 1810–1816 թվականին հետազոտելով քիմիական տարրերի օքսիդները՝ ցույց տվեց բազմապատիկ հարաբերությունների օրենքի ճշտությունը։ Բերիլիուս կազմել է (1814) 41 քիմիական տարրերի ատոմական զանգվածների աղյուսակ և առաջարկել տարրերի նշանակման ժամանակակից եղանակը։

Աշխատություններ

խմբագրել
  • Afhandliger i fysik, kemi och mineralogi, bd 1—6, Stockh., 1806—18;
  • Lehrbuch der Chemie, 5 Aufl., Bdl—5, Lpz., 1847—56.

Ծանոթագրություններ

խմբագրել