Մասնակից:Լիան Երիցյան/Ավազարկղ10
Աքին Աքինոզյու (թուրքերեն՝ Akın Akınözü, ), թուրք դերասան։ Առավել հայտնի է «Քամոտ» հեռուստասերիալում Միրանի դերով[1]։
Կենսագրություն խմբագրել
Աքին Աքինոզյուն ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 22-ին Անկարայում՝ դերասանուհի Օզլեմ Աքինոզյուի և ռեստորանի սեփականատեր Թամեր Աքինոզյուի ընտանիքում։ Նրա մայրական պապը «TRT»-ի (թուրքական ռադիո և հեռուստատեսություն) առաջին հաղորդավարներից մեկն էր։
Աքինոզյուն սովորել է Անկարայի «TED Ankara College» մասնավոր դպրոցի մաթեմատիկայի ֆակուլտետում, այնուհետև մեկնել է ԱՄՆ և ընդունվել Կալիֆոռնիայի համալսարան, որտեղ սովորել է կիրառական մաթեմատիկա։ Դերասան դառնալու որոշում կայացնելուց առաջ նա մոտ 6 տարի ապրել է ԱՄՆ-ում:
2014 թվականին Աքին Աքինոզյուն ստացել է իր առաջին դերը։ Նա փոքր դեր է կատարել «Ազրայիլ» ֆիլմում, որը համատեղ նկարահանել են Սլովենիաում և Խորվաթիաում[2]։
Թուրքական հեռուստատեսությունում առաջնելույթը տեղի է ունեցել 2015 թվականին՝ «Հոյակապ Դար: Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալի թողարկմամբ, որտեղ Ակինոզյուն կատարել է նորակոչիկ Իվան Ալիի դերը։
Աքին Աքինոզյուին լայն ճանաչում է բերել «Քամոտ» դրամատիկ սերիալը, որը 2019 թվականից եթեր է հեռարձակվել «ATV»-ում: Այստեղ նա խաղացել է երիտասարդ տղամարդու՝ Միրան Ասլանբեյի դերը, որը ձգտել է վրեժխնդրության իր ծնողների մահվան համար։ Նպատակին հասնելու համար նա գայթակղել է իր թշնամու դստերը՝ Ռեյյան Շադողլուին, սակայն արդյունքում սիրահարվել է աղջկան։ Նախագիծը հաջողություն է ունեցել ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2014 | «Ազրայիլ» | տասնապետ |
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2015 | «Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան» | Իվան Ալի |
2016 | «Ընկերները լավ են» | Յունուս Չագլայան |
2017-2018 | «Ասլանի ընտանիքը» | Մուրատ Ասլան |
2017-2018 | «Աբդուլ Համիդի իրավունքները» | Ումար |
2019-առ այսօր | «Քամոտ» | Միրան Ասլանբեյ |
Մրցանակներ խմբագրել
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2019 | Նովա Մաս և Պարոն Նովա մրցանակ[3] | Դրամատիկ լավագույն դերասան | «Քամոտ» | Հաղթանակ |
2019 | Ոսկե տեսապակի[4] | Դրամատիկ լավագույն դերասան | «Քամոտ» | Հաղթանակ |
2020 | Ոսկե թիթեռ[5][6] | Լավագույն դերասան | «Քամոտ» | Առաջադրված |
Սերիալային լավագույն զույգ (Էբրու Շահինի հետ) | Առաջադրված |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Mia Yapım. «Hercai». Mia Yapim (թուրքերեն). Վերցված է 2020-07-06-ին.
- ↑ «Акын Акынозю: биография, личная жизнь, фильмы». instantly25.com. Վերցված է 2020-06-13-ին.
- ↑ «Descubre a los ganadores de los 'Premios Nova Más'». Nova (իսպաներեն). 2020-03-13. Վերցված է 2020-06-13-ին.
- ↑ «24'üncü Altın Objektif Ödülleri sahiplerini buldu». Haberler.com (թուրքերեն). Վերցված է 2020-06-13-ին.
- ↑ Haber Port. «46. Pantene Altın Kelebek Ödülleri ne zaman yapılacak? Pantene Altın Kelebek Ödülleri adayları belli oldu!». https://haberport.com/ (թուրքերեն). Վերցված է 2020-06-13-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Son dakika: 46. Pantene Altın Kelebek Ödülleri sahiplerini buldu! İşte kazananlar...». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2020-07-06-ին.