Մասնակից:Լիանա127/Ավազարկղ3
Բարբարա Ստրոցցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Barbara Strozzi |
Ի ծնե անուն | Barbara Valle |
Նաև հայտնի է որպես | «Վիրտուոզ» |
Ծնվել է | օգոստոսի 6, 1619 Վենետիկ |
Երկիր | Վենետիկի հանրապետություն |
Մահացել է | նոյեմբեր 11, 1677 (58 տարեկան) Պադովա, Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | երգչուհի,լ երգահան, երգի տեքստի հեղինակ |
Գործիքներ | լյուտնյա |
Գործունեություն | 1644 թվականից |
Բարբարա Ստրոցցի (իտալ.՝ Barbara Strozzi, կամ իտալ.՝ Barbara Valle, օգոստոսի 6 1619, Վենետիկ — նոյեմբերի 11 1677, Պադովա) — իտալացի երգչուհի (սոպրանո), մականունը «Վիրտուոզ» (իտալ.՝ Virtuosissima), դերասանուհի, երգահան բարոկկո դարաշրջանի[1]:
Կենսագրություն և ստեղծագործականություն խմբագրել
Բարբարա Ստրոցցին որդեգրված (գուցե արտամուսանական կապերից ծնված) դուստրն է Ֆլորենցիայի հայտնի Ստրոցցի ընտանիքի ներկայացուցիչ` բանաստեղծ Ջուլիո Ստրոցցիի, որն ինքն էլ արտամուսնական կապերից ծնված տղա էր: Սովորել է Ֆրանչեսկո Կավալլիի մոտ: Դարաշրջանի առաջին երաժիշտներից էր, ով սկսեց հրապարակել իր հեղինակային ստեղծագործությունները առանձին, այլ ոչ թե ժողովածուներում[2]: Նա իրեն ամբողջովին նվիրում է կամերային վոկալի արվեստին, գրում էր մադրիգալներ, կանտատներ, սոպրանոյի համար արիետաներ, նվագում էր կլավեսին և լյուտնյա, զարգացնելով Կլաուդիո Մոնտեվերդիի ավանդույթները: Նրա ստեղծագործությունների տեքստերի մեծ մասը պատկանում են իրեն որդեգրող հորը և նրա ընկերներին (որոնցից շատերը Բարբարա Ստրոցցիի սիրեկաններն էին):[3]
Աշխատանքներ խմբագրել
- Մադրիգալների առաջին գիրքը Ջուլիո Ստրոցցիի ստեղծագործությունների հիման վրա, նախատեսված երկու, երեք, չորս կամ հինգ ձայնի համար (1644)
- Կանտատներ, արիետաներ և դուետներ, մեկ կամ երկու ձայնի համար նախատեսված (1651)
- Կանտատներ և արիետաներ, նախատեսված մեկ, երկու և երեք ձայնի համար (1654)
- Սուրբ երաժշտական էֆեկտներ (Sacri musicali affetti), գիրք I (1655)
- Quis dabit mihi (1656)
- Արիետա մենակատարներ համար (1657)
- (Diporte di Euterpe) կամ կանտատներ և արիետաներ մենակատարների համար (1659)
- Արիաներ մենակատարների համար (1664)
Բարբարա Ստրոցցիի աշխատանքները վերահրատարակվում և օգտագործվում են մինչ օրս:
Գրականություն խմբագրել
- Rosand E. The Voice of Barbara Strozzi// Women Making Music/ Ed. J.M. Bowers, J. Tick. Champagne-Urbana: University of Illinois Press, 1986, p. 168—190
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Giulio Strozzi». Արխիվացված է օրիգինալից 9 March 2016-ին. Վերցված է 9 March 2016-ին.
- ↑ Beer 2016, էջ. 81
- ↑ Rosand, Ellen; Glixon, Beth L. (2001). «Barbara Strozzi». Grove Music Online. doi:10.1093/gmo/9781561592630.article.26987.