Կառուցվածքը խմբագրել

Քնարը ունի յոթ լար։ Արտաքին մասը կամ կլորաձև է կամ քառանկյուն է, հռոմեացիների և հույների մոտ այն եղել է կլորավուն։ Քնարի պատրաստման համար երկար ժամանակ է անհրաժեշտ։ Հին Հունաստանում և Հին Հռոմում Լիրա՝ քնար բառը ընդհանուր առմամբ նշանակում էր ցանկացած գործիք՝ լիրա գործիքների ընտանիքից։ Այն պատրաստվում էր Կրիայի պատիանից [1] և այն իր ընտանիքի գործիքներից ամենաթեթևն է։ Հին Հայաստանում լիրը կոչվել է քնար [2]։ Քնարը սովորաբար նվագվում է ազատ ձեռքի շարժումով՝ կանգնած կամ նստած, ավելի ուշ այս գործիքը նվագում էին նաև խոնարհված ձևով՝ 45 աստիճան թեքության վրա։

Քնարի պատմությունը խմբագրել

Լիրա բառը եկել է լատիներենից հունարեն՝ [3] хе́лис (հին հունարեն՝ χέλυς, լատին․՝ chelys, chelis կրիա բառից), բարբիտ (հին հունարեն՝ βάρβιτον, βάρβιτος, լատին․՝ barbitos, barbitus), ֆորմինգա (հին հունարեն՝ φόρμιγξ), կամ Կիֆարա (հին հունարեն՝ κιθάρα, լատին․՝ cithara

Հռոմեացիները և հույները այս գործիքը նվագելը ուսուցանում էին որպես պարտադիր առարկա։ Լիրի նվագը ուղեկցվում էր բանաստեղծությունների արտասանմամբ, որը արտասվում էր երգչախումբը՝ խոռը [4]։ Այստեղից էլ անտիկ աշխարհի պոեզիան ստացել էր Լիրիկա անվանումը, իսկ ստեղծագործությունները՝ լիրիկական։ Հինավուրց լարային այդպիսի գործիքներ մ․ թ․ ա․ 2600 թվականից մինչ 2400 թվականներին հայտնաբերվել են շումերական Ուր քաղաքում։ Ժամանակակից աշխարհում քնարը հանդիսանում էր պոետների խորհրդանշական իրը, և մի շարք պետությունների զինվորական նվագախմբերի խորհրդանիշն էր հանդիսանում։

Կան գործիքներ, որոնք ձևավորվել են այս գործիքից և օգտագործվում են Եվրոպայում։ [5]2010 թվականին Շոտլանդիայի քաղաքներից մեկում հայտնաբերվել է 2300 տարի մնացած քնարի մնացորդ և քնարը դարձել է Եվրոպայի ամենաերկար մնացած երաժշտական գործիքը։[5][6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lyre | Define Lyre at Dictionary.com. Dictionary.reference.com. Retrieved on 2012-09-17.
  2. Театр древней Армении — Театр армянских мимов и комедиантов.
  3. λύρα, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
  4. Лира оркестровая // Словарь музыканта-духовика. — М. : Музыка, 2007.
  5. 5,0 5,1 BBC News - Skye cave find western Europe's 'earliest string instrument'. Bbc.co.uk (2012-03-28). Retrieved on 2012-09-17.
  6. 'Europe's oldest stringed instrument' discovered on Scots island | Highlands & Islands | News | STV. News (2012-03-28). Retrieved on 2012-09-17.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Anglo Saxon Lyres at Yahoo!Groups
  • Ensemble Kérylos a music group directed by scholar Annie Bélis, dedicated to the recreation of ancient Greek and Roman music, and playing instruments reconstructed on archaeological reference.
  • "The Universal Lyre - From Three Perspectives" Article by Diana Rowan: a survey of three current lyre practitioners and builders - Temesgen Hussein of Ethiopia, Michalis Georgiou of Cyprus and Michael Levy of the United Kingdom.