Մասնակից:Արմեն Սարգսյան/Սևագրություն

«ԷՊՍԻԴՈՆ» թատերախումբը հիմնադրվել է 2012թ.-ի փետրվարի 3-ին Արմեն Սարգսյանի կողմից: Թատերախումբը բեմադրում է ներկայացումներ, որոնցում ձգտում է համադրել խոսքի, շարժման և երգեցողության տարրերը: խմբագրել

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

2012թ.-ի մարտի 27-ին Թատրոնի միջազգային օրվա առթիվ «ԷՊՍԻԴՈՆ» թատերախումբը կազմակերպեց թատերական երթ քաղաքի կենտրոնական փողոցներով և առաջին անգամ ներկայացավ հանդիսատեսին Նարեկացի արվեստի միությունում: Թատերախմբի առաջին ներկայացումը «Մոռացված հողը» երաժշտական դրաման է (հեղ.՝ Ջոն Շեֆիլդ, բեմադրող ռեժիսոր՝ Արթուր Մակարյան): Ներկայացման պրեմիերան կայացել է 2012թ.-ի մայիսի 22-ին՝ Հ. Մալյանի անվան թատրոնի բեմում: Դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը և երիտասարդ դերասաններ Արմեն Սարգսյանն ու Լիանա Ավետիսյանը: 2012 թ.-ի հոկտեմբեր ամսից թատերախումբն իրականացնում է «Հանդիպումներ» նախագիծը: Նախագծի շրջանակներում հանդիպում վարպետության դասընթացներ է անցկացվում անվանի մասնագետների հետ:

Անվան նշանակությունը

«ԷՊՍԻԴՈՆ» (հունարեն՝ epsidon) նշանակում է ներմուծվող, լրացնող: Հին հունական դրամայում էպսիդոնները խոսակցական տեսարաններն էին պարերգային երկու ելույթների միջև, դիալոգային մասերի ներմուծումը պարերգային ողբերգության մեջ կամ նոր գործող անձի մուտքը օրխեստրայում:

Թատերախմբի ներկայացումներն ըստ տարեթվերի խմբագրել

«Մոռացված հողը» 2012թ., ռեժ. - Արթուր Մակարյան

«ԲԱԼԱԳԱՆՉԻԿ» 2013թ., ռեժ. - Արմեն Սարգսյան

«Ես և նա» ռոք օպերա 2014թ., ռեժ. - Արմեն Սարգսյան

«Չստացված գողություն» 2015թ., ռեժ. - Արմեն Սարգսյան

«Մի եղանակ դժոխքում» 2016թ., ռեժ. - Արմեն Սարգսյան

«Փոքրիկ իշխանը» 2016թ., ռեժ. - Արմեն Սարգսյան

Վարպետության դասընթացներ անցկացրել են՝ խմբագրել

Գուժ Մանուկյանը

Աշոտ Ադամյանը

Ռիչարդ Նայը

Արթուր Միտինյանը

Մարգիթ Մարտինուն

Էուջենիո Բարբան

Երվանդ Ղազանչյանը

Հրաչյա Գասպարյանը

Վահե Շահվերդյանը

Թատերախմբի կայք էջը

www.epsidontheater.com