Թելմա Էսպերանս Ալդանա ԷրնադեսТельма Эсперанса Алдана Эрнандес (իսպ.՝ Thelma Esperanza Aldana Hernández: — Գվատեմալայի մեծագույն դատարանի նախկին նախագահ և գլխավոր դատախազ.

Կենսագրություն խմբագրել

Թելմա Էլդանան ծնվել է Գոալանում՝ Արևելյան Գվատեմալայի Զակապա դեպարտամենում։ Ավարտել է Սան Կարլոսի համալսարանը, ստացել քաղաքական և դատավարական իրավունքի մագիստրոսի կոչում[1]։ 2009 թվականին նա դարձել է Գվատեմալայի մեծագույն դատարանի դատավոր, իսկ 2011-2012 թվականներին եղել է մեծագույն դատարանի նախագահ։ 2014-2018 թվականներին եղել է Գվատեմալայի գլխավոր դատախազը։ Ամուսնացած է[2]։

Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքար խմբագրել

2011 թվականին որպես մեծագույն դատարանի նախագահ նա Գվատեմալայում բացեց հատուկ դատարաններ կանանց սպանության գործերով։ Կանանց նկատմամբ սպանություններն ու բռնությունները չափազանց տարածված են Գվատեմալայում, տարեկան միջինը 56000 դեպք է գրանցված: 11 շրջաններ այժմ ունեն հատուկ դատարաններ: Դատավորներն ու ոստիկանները հատուկ դասընթացներ են անցնում գենդերային հիմքով հանցագործությունների վերաբերյալ:

Պայքար կոռուպցիայի դեմ խմբագրել

2015 թվականին Ալդանան հետաքննություն է անցկացրել կառավարության կոռուպցիայի վերաբերյալ սերտ համագործակցելով Գվատեմալայում ՄԱԿ-ի անպատժելիության դեմ պայքարի միջազգային հանձնաժողովի CICIG հանձնակատար Իվան Վելասկես Գոմեսի հետ:Արդյունքում Գվատեմալայի նաղագահը Օտտո Պերես Մոլանան ստիպված է եղել գնալ թոշակի[3]։

2019 թվականի նախնտրական արշավ խմբագրել

Սեմիլիա կուսակցության նախագահի թեկնածու է առաջադրվել Թելմա Ալդանան։Նախագահական ընտրությունների քարոզարշավը մեկնարկվել է 2019 թվականի մարտի 18-ին[4]։ 2019 թվականի մարտին դատավոր Վիկտոր Մանուել Կրուզ Ռիվերան կոռուպցիայի մեղադրանքով Թելմա Ալդանայի ձերբակալության օրդեր է տվել, սակայն նույն օրը նա գրանցվել է որպես նախագահի թեկնածու Գերագույն ընտրական տրիբունալի կողմից՝ շնորհելով նրան անձեռնմխելիություն Ընտրական և քաղաքական կուսակցությունների մասին օրենքով[5]:Սակայն ընտրություններից մեկ ամիս առաջ Սահմանադրական դատարանը մերժեց Ալդանայի՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու դիմումը և այդպիսով նրա թեկնածությունը բացառվեց[6]:

Примечания խմբագրել

  1. Thelma Aldana Hernandez Արխիվացված է Օգոստոս 19, 2016 Wayback Machine-ի միջոցով:, gob.gt, Retrieved 14 July 2016
  2. «Guatemala's attorney-general». The Economist. 22 May 2014. Արխիվացված է օրիգինալից 2018-02-21-ին. Վերցված է 2019-05-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «AQ Top 5 Corruption Busters: Thelma Aldana — Americas Quarterly». Արխիվացված է օրիգինալից 2019-05-15-ին. Վերցված է 2019-05-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Caso contra Thelma Aldana queda bajo reserva judicial». Արխիվացված է օրիգինալից 2019-03-19-ին. Վերցված է 2019-05-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Thelma Aldana ya está inscrita como candidata presidencial». Արխիվացված է օրիգինալից 2019-03-20-ին. Վերցված է 2019-05-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Выборы в Гватемале: исключена кандидатура второй по популярности участницы. Бывшего прокурора и борца с коррупцией обвинили в коррупции». ИА REGNUM, 2 апреля 2019. Արխիվացված է օրիգինալից 2019-04-18-ին. Վերցված է 2019-05-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Категория:Выпускники Университета Сан-Карлос Категория:Генеральные прокуроры Категория:Министры Гватемалы