Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ54
Detroit: Become Human | |
---|---|
Մշակող | Quantic Dream |
Հրատարակիչ | Sony Interactive Entertainment |
Սցենարիստ | Դևիդ Քեյջ, Զակարի Փերիս, Ադամ Ուիլյամս |
Կոմպոզիտոր | Ֆիլիպ Շեպարդ, Ջոն Պաեսանո, Նիմ Ֆախրար |
Ղեկավարներ | Դևիդ Քեյջ |
Անոնսի թվական | Հոկտեմբերի 27, 2015 |
Թողարկման թվական | Մայիսի 25, 2018 |
Պլատֆորմներ | PlayStation 4 |
Ժանր | Ինտերակտիվ կինո, Նեոնուար, Թրիլեր |
Խաղի ռեժիմ | Միամասնակցային |
Կրիչ | Blu-ray Disc, PlayStation Store |
Կառավարում | Գեյմփադ |
Detroit: Become Human (անգլ.՝ «Դետրոյթ. Դառնալ մարդ ») խաղ, մշակված ֆրանսիական Quantic Dream ընկերության կողմից, բացառիկ PlayStation 4 խաղային հարթակի համար: Խաղի անոնսը կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 25-ին Sony-ի ելույթի շրջանակներում՝ «Paris Games Week 2015» ցուցահանդեսում: Խաղը հիմնված է 2012 թվականի «Kara» տեխնիկական դեմոյի վրա: «Become Human» խաղի սյուժեն կառուցված է երեք կերպարների շուրջը, յուրաքանչյուրն ունի իր առանձին պատմությունը, բայց նրանք, ի վերջո, միավորվում են: Խաղը դուրս է եկել 2018 թվականի մայիսի 25-ին:
Սյուժե խմբագրել
Ոչ հեռու ապագայում՝ 2038 թվականին, Երկրի վրա ակտիվորեն ընթանում է անդրոիդներ-ռոբոտների արտադրությունը, արտադրված Cyberlife ընկերության կողմից՝ մարդկային տարբեր պահանջմունքների բավարարման համար: Ընկերության հիմնադիրը հանդիսանում է Էլայջա Կամսկին:
Երկրի վրա տեղի ունեցող գլոբալ խնդիրները սրվում են. Երկրի բնակչությունը հասնում է 10 միլիարդի, ռեսուրսները սպառվում են, ինչի պատճառով պատերազմ է ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ Արկտիկայի ռեսուրսների մնացորդների համար: Խաղի իրադարձությունները տեղի են ունենում Դետրոյթ քաղաքում: Խաղի մեջ երեք խաղային կերպար կա. Կարան, Մարկուսը և Քոնորը:[1] Կարան (Քերի Վելորի)՝ AX-400 մոդելի կենցաղային անդրոիդ է, որը իր տիրոջ Թոդի (Դոմինիկ Գուլդ) դաժանության պատճառով դառնում է դևիանտ: Մարկուսը (Ջեսսի Ուիլյամս) դառնում է տեղական դիմադրության բազայի՝ «Իերիխոնի» առաջնորդը: Քոնորը (Բրայան Դեկարտ) հանդիսանում է ընկերության նախատիպ, որի նպատակն է «դևիանտների» դեմ պայքարը, բայց խաղի ընթացքում նա կարող է ինքը դառնալ նրանցից մեկը: Դևդիանտները՝ անդրոիդներ են, որոնց մոտ դուրս է եկել ծրագրային ապահովությունը, ինչի պատճառով նրանք սկսում են զգալ զգացմունքներ, նաև նրանց մոտ հայտնվում է սեփական կամք, ինչպես մարդու մոտ:
Դերասաններ խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Բրայան Դեկարտ | Քոնոր |
Քերի Վելորի | Կարա |
Ջեսսի Ուիլյամս | Մարկուս |
Գաբրիել Խերշ | Քլոյա |
Քլենսի Բրաուն | Հենք |
Լենս Հենրիքսեն | Կարլ Մանֆրեդ |
Օդրի Բոստանի | Ալիսա |
Սիմբի Քալի | Ամանդա |
Բեն Լամբերտ | Դանիել / Ջոշ |
Պարկեր Սոյերս | Ջոշ |
Մինկա Քելլի | Նորտ |
Էվան Պարկե | Լյութեր |
Դևիդ Քոբերն | Ռիչարդ Պերկինս |
Դոմինիկ Գուլդ | Թոդ Ուիլյամս |
Ամելիա Ռոուզ Բլեր | Թրեյսի |
Բերի Ջոնսոն | Ջեֆրի Ֆոուլեր |
Դանա Գոերրիեր | Ռոուզ |
Սոլ Ջեֆքոթ | Զլատկո |
Քորնիլիըս Սմիթ | Կառլոս Օրտիսի անդրոիդ |
Քրիստոֆեր Բոշ | Ջերի |
Նեյլ Նյուբոն | Էլայջա Կամսկի / Գևին Ռիդ |
Մշակում խմբագրել
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
«Kara» տեխնիկական դեմո с GDC 2012 | |
թրեյլեր PGW 2015-ից |
Անոնս խմբագրել
Խաղի մշակման մասին հայտարարված է եղել Sony-ի մամլո-կոնֆերանսի եզրափակիչ մասի «Paris Games Week 2015» ցուցահանդեսում 2015 թվականի հոկտեմբերի 25-ին: Detroit: Become Human նախագիծը դարձել է «Kara» տեխնիկական դեմոյի գաղափարի շարունակությունը: Ի սկզբանե դեմոն պետք էր ցույց տալ նոր շարժիչի տեխնիկական հնարավորությունները PlayStation 3-ի վրա, որի հիմնական առանձնահատկությունը դեմքի անիմացիան էր: Սակայն խաղը հետաքրքրել է հանդիսատեսին և Դևիդ Քեյջին՝ Quantic Dream ստուդիայի ղեկավարին: Նրա խոսքերով, նրան հետաքրքրել է անդրոիդի ապագան գործարանից դուրս: Խաղի հիմնական հարցը կայանում է նրանում, թե ինչպես է մարդկությունը ընդունելու անդրոիդներին, եթե նրանք զարգացնեն զգացմունքների ունակությունը:
Կոնցեպցիա խմբագրել
Detroit: Become Human շարունակում է Quantic Dream-ի նախորդ խաղերի ավանդույթը, ուշադրությունը կենտրոնացնելով որոշակի պատմության վրա, սակայն նրանցից յուրաքանչյուրը, այդ թվում Become Human-ը, իրենց գաղափարներում անհատական է: Սակայն խաղի գլխավոր «սցենարիստը», ըստ Քեյջի, խաղացողն է, քանի որ իրադարձությունների զարգացման ուղղությունը կախված է նրա գործողություններից: Խաղացողը կարող է մեծապես ազդել ոչ միայն սյուժեի, այլ նաև ողջ աշխարհի վրա: Detroit: Become Human -ը կոչ է անում գտնել «Ի՞նչ է նշանակում լինել մարդ» հարցի պատասխանը:[2]
Դետրոյթը ներկայացվում էր մշակողների թիմի համար առավել տրամաբանական վայր, որտեղ զարգանալու է անդրոիդների ստեղծման տեխնոլոգիան: Այս քաղաքը հանդիսանում է հարմար վայր արդյունաբերության համար, ինչպես նաև ամեն տեսակի ստեղծագործական մարդկանց համար։ Թիմը մեկնել է քաղաք, այն իմանալու և ուսումնասիրելու համար: Այնտեղ նրանք տեսան բազմաթիվ հրաշալի վայրեր, ծանոթացել են տեղի մարդկանց հետ և «զգացել քաղաքի ոգին», ինչը նրանց ավելի շատ ոգեշնչեց: Detroit: Become Human-ը հիմնված է նոր շարժիչի վրա, որը բնորոշ է ստուդիայի յուրաքանչյուր նոր խաղերի համար: Դևիդը նշել է, որ դա կարող է խելագարություն թվալ, սակայն անհրաժեշտ է լիովին բացել կոնսոլի պոտենցիալը`որակյալ տեսողական և խաղային փորձառություն ապահովելու համար: Խաղացողի զգացմունքները, ըստ մշակողների, կախված են գրաֆիկական մակարդակից և դեմքի անիմացիայի մշակումից:[2]
Խաղը չի ներկայանում, որպես գիտական ֆանտաստիկա: Չնայած ցուցադրած տեխնոլոգիաների առաջընթացին, խաղի աշխարհում օգտագործվում են միայն այն մշակումները, որոնք այս պահին զարգանում են և ունեն գրադրվող սկիզբ:[2]
Կարծիքներ և պարգևներ խմբագրել
Մինչև դուրս գալը խմբագրել
«Իգրոմանիայի» լրագրող Գևորգ Հակոբյանը կարծիք է հայտնել, որ Detroit: Become Human-ի անոնսը հետաքրքիր է, սակայն հարցեր են առաջացնում Քեյջի խաղերի հետագա հնարավոր շարժումը դեպի հերոսների զգացմունքների և փոխհարաբերությունների շեշտադրումները, ինչը երևում է Beyond: Two Souls-ում, թեև Fahrenheit և Heavy Rain խաղերը ունեն ուժեղ և հետաքրքիր պատմություն, դետեկտիվի տարրերով:
2018 թվականի սկզբին խաղը Газета.ru-ի կարծիքով հայտնվել է ամենասպասվող խաղերի Թոփ-10-ի մեջ:[3]
Դուրս գալուց հետո խմբագրել
Detroit: Become Human-ը ստացել է ընդհանուր առմամբ բարենպաստ արձագանքներ, Metacritic-ի վրա միջին միավորը՝ 79/100: Mail.ru կայքում Ալեքսանդր Կուզմենկոյի գրախոսության մեջ, խաղը ստացել է առավելագույն գնահատական:[4]
Պարգևներ խմբագրել
Detroit: Become Human-ը աջաջադրվել է Best of E3 Game Critics Awards 2016 մրցանակին՝ «Լավագույն օրիգինալ խաղի» կատեգորիայում, սակայն նա պարտվել է:[5] 2017 թվականի E3-ում, Detroit: Become Human-ը հաղթել է GameSpot's Best of E3 2017-ում և առաջադրված է եղել PlayStation 4-ի համար, որպես լավագույն խաղ:[6][7]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ В русской версии "Кэра"
- ↑ 2,0 2,1 2,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «David1
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Из Скандинавии в постапокалипсис: во что поиграть в 2018 году». gazeta.ru.
{{cite web}}
: Unknown parameter|accesdate=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «Mail
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Tamoor Hussain (2016-06-29). «Battlefield 1 Leads E3 Game Critics Awards Nominees» (ամերիկյան անգլերեն). GameSpot. Վերցված է 2018-06-22-ին.
- ↑ «Best of E3 2017 – Day Three: Fighter, Adventure, RPG, Shooter, Action | Hardcore Gamer» (ամերիկյան անգլերեն). www.hardcoregamer.com. Վերցված է 2018-06-22-ին.
- ↑ «Ubisoft Rakes In 14 Nominations for E3 2017 Game Critics' Awards» (անգլերեն). Shacknews. Վերցված է 2018-06-22-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Խաղի էջը մշակողի կայքում է» (անգլերեն).