Մասնագիտական հաշվողական մեքենա

Մասնագիտական հաշվողական մեքենա թվանշանային, նախատեսված է որոշակի դասի խնդիրների լուծման համար։ Ունիվերսալ թվանշանային հաշվողական մեքենաներից (ԹՀՄ) ավելի պարզ է և էժան, սակայն ունի տրամաբանական և հաշվողական հնարավորությունների ավելի նեղ շրջանակ։ Առավել տարածված են կառավարող (տարբեր իրական օբյեկտների և պրոցեսների կառավարման համակարգի մեջ մւոնող), որոշակի դասի մաթեմատիկական խնդիրների (զույգ արտադրյալների գումարների հաշվում, սովորական դիֆերենցիալ հավասարումների համակարգերի լուծում են) լուծման, ինֆորմացիոն-որոնող (տառա-թվանշանային մեծ ծավալի ինֆորմացիայի մեծ զանգվածների մշակման համար) մեքենաներ։ Մասնագիտական հաշվողական մեքենաները կարող են արդյունավետ օգտագործվել նաև ունիվերսալ ԹՀՄ-ների հետ մեկտեղ, օրինակ, ինֆորմացիայի նախապատրաստման և մշակման մասնակի խնդիրների, ինչպես նաև տարբեր պրոցեսների մոդելավորման խնդիրների լուծման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 271