Մասկարենյան կղզիներ (անգլ. Mascarene Islands), կղզիների խումբ Հնդկական օվկիանոսում, Մադագասկար կղզուց արևելք։ Բաղկացած են Ռեյունիոն (ֆրանսիական տիրույթ), Ռոդրիգես և Մավրիկիոս (պատկանում է Մավրիկիային) կղզիներից։ Կազմված է հրաբխային ապարներից, բարձրությունը՝ մինչև 3069 մ։ Կան գործող հրաբուխներ։ Կլիման արևադարձային է, պասսատային, հողմակողմ լանջերին տարածված են մշտականաչ արևադարձային անտառներ, հողմատակ լանջերին՝ սավաննաներ։ Կան շաքարեղեգի, կոկոսյան արմավենու, թեյի, հալվեի, սուրճի, վանիլի պլանտացիաներ։ Հայտնաբերել է պորտուգալացի Պեդրու դը Մասկարենհասը՝ 1507 թվականին։

Մասկարենյան կղզիներ
Mascarene Islands / Mascareignes / Ilhas Mascarenhas

'
Կոորդինատներ 20°21′51″ հվ. լ. 57°31′17″ ավ. ե.HGЯO
Երկիր Մավրիկիոս Մավրիկիոս
Ֆրանսիա Ֆրանսիա
Կղզիների քանակը 3
Ամենամեծ կղզին Ռեյունյոն
Ընդհանուր մակերեսը 4481 կմ2
Ամենաբարձր կետը 3069 մ
Ջրատարածություն Հնդկական օվկիանոս
Բնակչություն (2010) 2 123 126 մարդ
Բնակչության խտությունը 473,806 մարդ/կմ2
Մասկարենյան կղզիներ (Հնդկական օվկիանոս)##
Մասկարենյան կղզիներ (Հնդկական օվկիանոս)
Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասկարենյան կղզիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 270