Մասիս Ամադյան

հայ հոգեբույժ

Մասիս Գարեգինի Ամատյան (հուլիսի 26, 1932(1932-07-26)[1], Փարիզ), հայ հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1984):

Մասիս Ամադյան
Ծնվել էհուլիսի 26, 1932(1932-07-26)[1] (91 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1957)
Մասնագիտությունհոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Ծնողներհայր՝ Գարեգին Ամատյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարեգին Ամատյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Գարեգին Ամատյանը ծնվել է 1932 թվականին Փարիզում։ 1957 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի դեղաբան, կենսաքիմիայի գիտական խմբի ղեկավար, 1971-1984 թվականներին` Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի հիմնախնդրային լաբորատորիայի ավագ գիտաշխատող, 1984-1994 թվականներին՝ ճառագայթային բժշկագիտության և այրվածքների գիտական կենտրոնի կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ, 1994-1997 թվականներին` Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ 1997 թվականից բնակվում է Տորոնտոյում։

Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի կենսաքիմիային, Էպիլեպսիայի ժառանգական նախատրամադրվածության կլինիկակենսաբանական առանձնահատկություններին։ Ստացել է ճառագայթային ախտահարումների կանխարգելման և բուժման նոր պատրաստուկ (գրանցվել է 1998 թվականին, ՌԴ-ում)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1387
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.