Dafabet Մասթերս 2015 (անգլ.՝ 2015 Dafabet Masters) կամ Մասթերս 2015 (անգլ.՝ 2015 Masters), պրոֆեսիոնալ ոչ-վարկանշային սնուկերի մրցաշար է, որը կայացել է 2015 թվականի հունվարի 11-ից 18-ը Ալեքսանդրա պալատում Լոնդոն, Անգլիա[2]։

Մասթերս
Լոնդոն, Անգլիա
Հունվարի 11–18, 2015 թվական
Ալեքսանդրա պալատ
Կարգավիճակ — Վարկանշային
Հաղթողի մրցանակGB£200,000[1]
Մրցանակային ֆոնդGB£
Նախկին հաղթողՌոննի Օ'Սալլիվան
Հաղթող

Ռոննի Օ'Սալլիվանն առաջնության ներկայիս հաղթողն է[3]։

Մրցաշարը խմբագրել

 
«Ալեքսանդրա պալատ» Մասթերսի անցկացման վայրը

Մասթերս 2015-ը դարձավ Մասթերս մրցաշարի 41-րդ մրցաշրջանը, որը տեղի է ունենում ամեն տարի սկսած 1975 թվականից։ Այս մրցաշարը Եռակի թագի մրցաշարերից մեկն է (ՄԲ առաջնության և աշխարհի առաջնության հետ մեկտեղ), ինչպես նաև ամենահեղինակավոր և ամենաբարձր վարձատրվող հրավիրվող ոչ-վարկանշային առաջնությունն է։ Սկսած Մասթերսի հիմնադրումից, այն անց է կացվել Լոնդոնում, 2012 թվականից՝ Ալեքսանդրա պալատում։

Մասթերս 2015-ը անց է կացվել Պրոֆեսիոնալ բիլիարդի և սնուկերի համաշխարհային ասոցիացիայի (անգլ.՝ World Professional Billiards and Snooker Association) հովանու ներքո և մտել է մայն-տուրի մեջ, այս մրցաշարը 2014/2015 սնուկերի մրցաշրջանի հրավերով մրցաշարերից մեկն է։

Սնուկերի խոշորագույն հրավերով մրցաշարի (15 մարտահրավեր) խաղերը կլինեն Ալեքսանդրա պալատի մեկ սեղանում։

1,500 տեղանոց Ալեքսանդրա պալատում, որը գտնվում է Հյուսիսային Լոնդոնում, ունի 200 լրացուցիչ տեղ, որը ավելացվել է մրցաշարի համար, այն սկսվելու է Հունվար 11-ին, ավարտվելու՝ Հունվարի 18-ին[4]։

Մրցանակային գումար խմբագրել

2014 թվականից օնլայն սերվիս Dafabet-ը դարձավ Մասթերսի հովանավոր։ Մրցանակային ֆոնդը չի փոխվել, համեմատած 2014 թվականի հետ՝ £600,000: Ինչպես նաև նույնն է մնացել առաջին տեղի մրցանակը՝ £200,000: Այս տարվա Մասթերսի մրցանակային գումարները սահմանվել է այսպես՝

  • Հաղթող՝ £200,000
  • Եզրափակիչի մասնակից՝ £90,000
  • Կիսաեզրափակիչի մասնակից՝ £50,000
  • Քառորդեզրափակիչի մասնակից՝ £25,000
  • 1/8 եզրափակիչի մասնակից՝ £12,500
  • Ամենաբարձր բրեյկ՝ £10,000
  • Ընդհանուր՝ £600,000

Մրցաշարի ընթացքը խմբագրել

Առաջին օր խմբագրել

  Շոն Մորֆի —   Մարկ Սելբի խմբագրել

Բացման խաղում մրցեցին Մարկ Սելբին և Շոն Մորֆին։ Այն սկսվեց հունվարի 11-ին, ժամը՝ 17:00-ին։

Թե Մարկ Սելբին և թե Շոն Մորֆին եղել են աշխարհի չեմպիոն՝ համապատասխանաբար 2014 թվականին և 2005 թվականին։

Եռակի թագի ևս մեկ մրցաշարի՝ ՄԲ առաջնության մեկակի չեմպիոն է Մարկ Սելբին, նա մրցաշարը հաղթել է 2012 թվականին, եզրափակիչում հաղթելով հենց Շոն Մորֆին 10:6 հաշվով, Սելբին նաև հասել է 2013 թվականին եզրափակիչ, բայց պարտվել է Նիլ Ռոբերտսոնին 10:7 հաշվով։ Մորֆին ևս Մեծ Բրիտանիայի մեկակի չեմպիոն է, մրցաշարը նա հաղթել է 2008 թվականին, հաղթելով եզրափակիչում Մարկ Ֆուին 10:9 հաշվով։

Մորֆիի լավագույն արդյունքը Մասթերսում եղել է 2012 թվականի մրցաշարում, որտեղ հասել է եզրափակիչ, բայց պարտվել է Նիլ Ռոբերտսոնին 10:6 հաշվով։ Իսկ Սելբին հաղթել է 3 անգամ Մասթերսը՝ 2008, 2010, 2013 թվականներին, հաղթելով համապատասխանաբար՝ Ստեֆան Լիին, Ռոննի Օ'Սալլիվանին և Նիլ Ռոբերտսոնին, 10:3, 10:9 և 10:6 հաշիվներով։

2014/2015 մրցաշրջանում Սելբին հաղթել է միայն Riga Open 2014 մրցաշարը։ Իսկ Մորֆին հաղթել է 2 մրցաշար՝ Bulgarian Open 2014-ը և Ruhr Open 2014-ը։

Հենց առաջին ֆրեյմում Մարկ Սելբին կատարեց սենչուրի բրեյկ, վաստակելով 100 միավոր։ Առաջին ֆրեյմը հաղթեց Սելբին 127:0 հաշվով։ Երկրորդ ֆրյմում 28:60 հաշվով կարողացավ հաղթել Մորֆին, հավասարեցնելով խաղի հաշիվը։ Երրորդ ֆրեյմում նույնպես հաղթեց Մորֆին՝ 49-85 հաշվով, խաղի հաշվի մեջ առաջ անցնելով։ Չորրորդ ֆրեյմում Շոն Մորֆին կատարելով 92 միավորանոց բրեյկ, հաղթեց նաև այդ ֆրեյմը։ Հինգերորդ ֆրեյմում Մորֆին կատարեց երկու բրեյկ՝ 13 և 55 միավորներով, որոնք վճռեցին այդ ֆրեյմի ելքը։ Մորֆին ֆրեյմը հաղթեց 0-92 հաշվով։ Վեցերորդ ֆրեյմում Սելբին կատարեց 47 միավորանոց բրեյկ, իսկ Մորֆին կատարեց երկու բրեյկ՝ 56 և 11 միավորներով։ Արդյունքում Շոն Մորֆին հաղթեց ֆրեյմը 47-67 հաշվով։ Յոթերորդ ֆրեյմում Սելբին հաղթեց 81:9 հաշվով և խաղի հաշիվը դարձրեց 5:2։ Ութերորդ ֆրեյում Մորֆիի 10 բրեյկից հետո կատարեց սենչուրի բրեյկ՝ 120 միավորով և հաղթեց ֆրեյմը, խաղի հաշիվը դարձնելով 5:3։ Իններորդ ֆրեյմը հաղթեց Սելբին 66-44 հաշվով, կատարելով ֆրյմի ամենաբարձր բրեյկը՝ 54 միավոր։ Սելբին հաղթելով ֆրեյմը խաղի հաշիվը կրճատեց մինչև նվազագույնը՝ 4:5: Տասներորդ ֆրեյմում Սելբին կատարեց 92 միավորանոց բրեյկ և հաղթեց ֆրեյմը, հավասարեցնելով խաղի հաշիվը՝ 5:5: Տասնմեկերորդ ֆրեյմում ֆրեյմի ամենաբարձր բրեյկը՝ 40 միավոր կատարեց Շոն Մորֆին, նա նաև հաղթեց ֆրեյմը 69:12 հաշվով և խաղը՝ 6:5 հաշվով, անցնելով քարորդեզրափակիչ։

Հունվարի 11, ժամը՝ 17:00 (UTC+4): Մրցավար՝ Յան Վերհաաս
Շոն Մորֆի (11)
  Անգլիա
6:5 Մարկ Սելբի (2)
  Անգլիա
0-127(100); 60-28; 85-49; 92(92)-0; 68(55)-0; 67(56)-47; 9-81; 10-120(120); 44-66(54); 0-92(92); 69-12

  Ստյուարտ Բինեմ —   Մարկո Ֆու խմբագրել

Առաջին օրվա երկրորդ խաղում մրցեցին անգլիացի Ստյուարտ Բինեմը և հոնկոնգցի Մարկո Ֆուն։ Բինեմը այս մրցաշրջանում կարողացավ հաղթել երկու մրցաշար՝ Շանհայ Մասթերս 2014-ը և Ասիական Տուր 2014/2015 – Իրադարձություն 2-ը, եզրափակիչում հաղթելով Մարկ Ալլենին և Օլիվեր Լինեսին, 10–3 և 4–0 հաշիվներով։ Ֆուն այս մրցաշրջանում մրցաշար չի հաղթել։

Մարկո Ֆուի լավագույն արդյունքը Մասթերսում եղել է 2011 թվականին, երբ նա հասավ եզրափակիչ, բայց պարտվեց Դին Ջունխուեյին 10:4 հաշվով։ Իսկ Ստյուարտ Բինեմի լավագույն արդյունքը եղել է 1/8 եզրափակիչը (2006, 2012, 2013, 2014 թվականներին)։

Առաջին ֆրեյմը հաղթեց Ֆուն՝ 70:38 հաշվով։ Երկրորդ ֆրեյմը հաղթեց Բինեմը՝ 54-74 հաշվով, հավասարեցնելով խաղի հաշիվը։ Երրորդ ֆրեյմը հաղթեց Ֆուն՝ 70-11 հաշվով, կատարելով հենց 70 միավորանոց բրեյկ։ Չորրորդ ֆրեյմում Ֆուն կատարեց ամենաբարձր բրեյկը (147), դա Ֆուի 3-րդ ամենաբարձր բրեյկն է, իսկ պատմության մեջ՝ 112-րդ։ Հինգերորդ ֆրեյմում Ֆուն նորից կարողացով հաղթել այս անգամ սենչուրի բրեյկով՝ 103 միավոր, իսկ ֆրեյմը ավարտվեց 114:7 հաշվով։ Վեցերորդ ֆրեյմում հաղթեց Բինեմը 13:107 հաշվով, խաղի հաշիվը դարձնելով՝ 4:2: Յոթերորդ ֆրեյմը նորից հաղթեց Բինեմը, 0:116 հաշվով։ Ընդհանուր խաղի հաշիվը դարձնելով՝ 4:3: Նախավերջին ութերորդ ֆրեյմում Ֆուն ևս մեկ անգամ կատարեց սենչուրի բրեյկ՝ 103 միավորով։ Ընդհանուր հաշիվը դարձնելով 5:3։ Վերջին իններորդ ֆրեյմը նորից հաղթեց Ֆուն 72:25 հաշվով։ Արդյունքում՝ 6:3 օգուտ Ֆուի և նա անցնում է քարորդեզրափակիչ։

Հունվարի 11, ժամը՝ 23:00 (UTC+4): Մրցավար՝ Բրենդան Մուր
Մարկո Ֆու (10)
  Հոնկոնգ
6:3 Ստյուարտ Բինեմ (8)
  Անգլիա
70(57)-38; 54-74; 70(70)-11; 147(147)-0; 114(103)-7; 13-107(50); 0-116(56,54); 103(103)-0; 72-25

Երկրորդ օր խմբագրել

  Ջադդ Թրամփ —   Սթիվեն Մայգուր խմբագրել

Երկրորդ օրվա առաջին խաղում, որը կայացավ ժամը՝ 19:00-ին, մրցեցին Ջադդ Թրամփը և Սթիվեն Մայգուրը։

Թրամփը 2014/2015 մրցաշրջանում մինչև այս մրցաշարը հաղթել էր 2 մրցաշար՝ Championship League 2014ը և Australian Goldfields Open 2014ը, հաղթելով համապատասխանաբար՝ Մարտին Գուլդին 3:1 հաշվով և Նիլ Ռոբերտսոնին 9:5 հաշվով, բացի դրանից նա նաև հասել է 3 մրցաշարի եզրափակիչ՝ Փոլ Հանթեր կլասիկ 2014, Champion of Champions 2014 և ՄԲ առաջնություն, բայց պարտվեց համապատասխանաբար՝ Մարկ Ալլենին՝ 2:4 հաշվով և Ռոննի Օ'Սալլիվանին (երկու անգամ)՝ 7:10 և 9–10 հաշիվներով։ Իսկ Մայգուրը 2014/2015 մրցաշրջանում հաղթել է 2 մրցաշար՝ Վեց կարմիր գնդով սնուկերի աշխարհի առաջնություն 2014 և Lisbon Open 2014, եզրափակիչում հաղթելով համապատասխանաբար՝ Ռիքի Ուոլդենին 8:7 հաշվով և Մեթյու Սելթին 4:2 հաշվով։

Առաջին ֆրեյմում Թրամփը կատարեց 1 և 68 միավորանոց բրեյկներ, իսկ Մայգուրը՝ 52 միավորանոց, արդյունքում հաղթեց Թրամփը առաջին ֆրեյմը 52:69 հաշվով։ Երկրորդ ֆրեյմում Թրամփը կատարեց 41 և 39 միավորանոց բրեյկներ, և հաղթեց ֆրեյմը 0:80 հաշվով։ Երրորդ ֆրեյմի ամենաբարձր բրեյկը կատարեց Թրամփը՝ 54 միավոր, բայց ֆրեյմը հաղթեց Մայգուրը 62-58 հաշվով։

Երրորդ օր խմբագրել

  Ռոննի Օ'Սալլիվան —   Ռիքի Ուոլդեն խմբագրել

Երրորդ օրվա (հունվարի 13) առաջին խաղում կմրցեն Ռոննի Օ'Սալլիվանը և Ռիքի Ուոլդենը։ Ուոլդենը այս մրցաշրջանում հաղթել է International Championship 2014 մրցաշարը, եզրափակիչում հաղթելով Մարկ Ալլենին 10–7 հաշվով նա շահեց այդ տիտղոսը։ Նա նաև հասավ Վեց-գնդակով սնուկերի աշխարհի առաջնություն 2014-ի եզրափակիչ, բայց պարտվեց շոտլանդացի Սթիվեն Մայգուրին 7–8 հաշվով։ Իսկ Օ'Սալլիվանը այս մրցաշրջանում հաղթեց Champion of Champions 2014 և ՄԲ առաջնություն 2014 մրցաշարերը, երկու դեպքում էլ նա եզրափակիչում հաղթեց Ջադդ Թրամփին, համապատասխանաբար 10–7 և 10–9 հաշիվներով։ Օ'Սալլիվանը նաև արժանացավ World Snooker-ի կազմակերպած դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացող կոչմանը, այդ մրցանակը տրվում է Թվիթերում ամենաշատ քվեարկված խաղացողին։

Հունվարի 13, ժամը՝ 18:00 (UTC+4): Մրցավար՝
Ռոննի Օ'Սալլիվան (1)
  Անգլիա
Ռիքի Ուոլդեն (9)
  Անգլիա

Մասնակիցներ խմբագրել

Մրցաշարի մասնակիցները ընտրվել են ըստ 2014 թ. դեկտեմբերի 8-ի պաշտոնական վարկանշի (ՄԲ առաջնություն 2014-ից հետո)։ Մրցաշարին առաջին համարով կմասնակցի նախորդ տարվա հաղթող Ռոննի Օ'Սալլիվանը, երկրորդ համարով՝ աշխարհի չեմպիոն Մարկ Սելբին։

᠎᠎᠎᠎Ռոննի Օ'Սալլիվանը և Ջոն Հիգգինսը մրցաշարին մասնակցելու են 21-րդ անգամ, ինչը լավագույն արդյունքն է 2015 թ.-ի մասնակիցների մեջ, Շոն Մորֆին, Դին Ցզյունխուեյը և Սթիվեն Մայգուրը կմասնակցեն խոշորագույն հրավերով մրցաշարին 11-րդ անգամ։

Մասթերսի երկակի չեմպիոն շոտլանդացի Ջոն Հիգգինսը մասնակցել է մրցաշարին 21-րդ անգամ անընդմեջ։ Այսպիսով, նա առաջ է անցել Սթիվ Դևիսի արդյունքից, ով մասնակցել է քսան անգամ անընդմեջ այս մրցաշարին՝ 1981-ից 2000 թվականներին։ Վեցակի չեմպիոն Ստեֆան Հենդրին մասնակցել է 23 Մասթերսի մրցաշարերի անընդմեջ (1989-ից 2011 թ.)։ Այս ցուցանիշով ռեկորդակիրը Ջիմի Ուայթն է, ով մասնակցել է 26 Մասթերսի մրցաշարերի անընդմեջ (1982-ից 2007)։

Մինչև 2015 թվականի Մասթերս, նախկինում մասնակցել է ընդհանուր 83 սնուկերիստ սկսած մրցաշարի հիմանդրումից, այս մրցաշարի մրցաշրջանում չի եղել դեբյուտ։ Ռոբերտ Միլկինսը մասնակցելու է մրցաշարին երկրորդ անգամ։

Բոլոր մասնակիցներից առավելագույն քանակով տիտղոսներ ունի Ռոննի Օ'Սալլիվանը (5 տիտղոս՝ 1995, 2005, 2007, 2009, 2014). Օ'Սալլիվանին հաջորդում են ևս չորս Մասթերս հաղթած մասնակիցներ՝ Մարկ Սելբին (3 տիտղոս՝ 2008, 2010, 2013), Ջոն Հիգգինսը (2 տիտղոս՝ 1999, 2006), Նիլ Ռոբերտսոնը (2012) և Դին Ցզյուխուեյը (2011).

2015 թվականի Մասթերսի ամենատարեց մասնակիցը 40-տարեկան Ջո Փերրին է։ Ռոննի Օ'Սալլիվանը և Ջոն Հիգգինսը մրցաշարի ընթացքում կլինեն 39 տարեկան։ Ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցում է 2015 թվականի ամենամեծ հրավերով սնուկերի մրցաշարի, դարձավ 25-տարեկան Ջադդ Թրափը։ Դին Ցզյունխուեյը 27 տարեկան է, իսկ Մարկ Ալլենը՝ 28:

Ստորև բերված է աղյուսակ, որը ցույց է տալիս մասնակիցների վիճակագրությունը Մասթերսի նախորդ մրցաշարերում։

Անցյալ տարվա հաղթող
Աշխարհի չեմպիոն
Մրցաշարի նորեկ
Մ Վ Խաղացող ԾԱ Դեբյուտ Լավադույն արդյունք ՄՍ Խ Հ Պ Հ% Ֆ ՀՖ ՊՖ Ֆ% 50+[у 1] 100+[у 1] ԱԲ[у 1] Ֆ/50+[у 1] Ֆ/100+[у 1] ՄԳ (£)[у 2]
1 3   Ռոննի Օ'Սալլիվան 05.12.1975 1994 Հաղթող (1995, 2005,
2007, 2009, 2014)
20 56 41 15 73,2% 570 335 235 58,8% 242 53 143 2,36 10,8 1,260,000
2 4   Մարկ Սելբի 19.06.1983 2008 Հաղթող (2008, 2010, 2013) 7 23 19 4 82,6% 256 144 112 56,3% 99 20 141 2,59 12,8 675,000
3 2   Դին Ցյունխուեյ 01.04.1987 2004 Հաղթող (2011) 10 22 13 9 59,1% 210 113 97 53,8% 90 19 147 2,33 11,1 319,000
4 1   Նիլ Ռոբերտսոն 11.02.1982 2004 Հաղթող (2012) 9 19 11 8 57,9% 191 98 93 51,3% 66 19 140 2,89 10,1 345,000
5 5   Բերրի Հովկինս 23.04.1979 2007 1/8 եզրափակիչ (2007, 2013, 2014) 4 4 0 4 0% 39 15 24 38,5% 12 3 132 3,25 13 35,500
6 6   Մարկ Ալլեն 22.02.1986 2009 1/2 եզրափակիչ (2011) 6 12 6 6 50% 117 63 54 53,8% 41 7 138 2,85 16,7 109,500
7 7   Ջադդ Թրամփ 20.08.1989 2009 1/2 եզրափակիչ (2012) 4 7 3 4 42,9% 65 31 34 47,7% 22 8 140 2,95 8,13 66,000
8 8   Ստյուարդ Բինեմ 21.05.1976 2006 1/8 եզրափակիչ (2006,
2012, 2013, 2014)
5 6 1 5 16,7% 59 25 34 42,4% 10 0 91 5,9 48,500
9 9   Ռիքի Ուոլդեն 11.11.1982 2009 1/4 եզրափակիչ (2014) 3 5 2 3 40% 46 21 25 45,7% 11 1 100 4,18 46 48,000
10 10   Մարկո Ֆու 08.01.1978 2000 Եզրափակիչ (2011) 8 15 7 8 46,7% 140 65 75 46,4% 42 9 138 3,33 15,6 184,500
11 11   Շոն Մորֆի 10.08.1982 2001 Եզրափակիչ (2012) 10 22 12 10 54,5% 213 108 105 50,7% 71 14 139 3 15,5 274,000
12 12   Սթիվեն Մայգուր 13.03.1981 2005 1/2 եզրափակիչ (2007,
2009, 2010, 2014)
10 19 9 10 47,4% 176 86 90 48,9% 49 14 142 3,59 12,6 215,000
13 18   Ալի Քարթեր 25.07.1979 2000 1/4 եզրափակիչ (2009) 8 11 3 8 27,2% 96 38 58 39,6% 24 3 130 4 32 109,000
14 13   Ջո Փերրի 13.08.1974 2003 1/8 եզրափակիչ (2003,
2009, 2010, 2014)
6 6 0 6 0% 52 16 36 30,8% 8 2 106 6,5 26 77,250
15 14   Ջոն Հիգգինս 18.05.1975 1995 Հաղթող (1999, 2006) 20 42 24 18 57,1% 404 216 188 53,5% 128 20 140 3,16 20,2 712,000
16 15   Ռոբերտ Միլկինս 06.03.1976 2014 1/8 եզրափակիչ (2014) 1 1 0 1 0% 7 1 6 14,3% 0 0 47 12,500

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հաշվվում է այն բրեյկները, որոնք արվել են մրցաշարի հիմնական փուլում
  2. Հաշվվում է առանց բոնուսային ամենաբարձր բրեյկի մրցանակային գումարի

Ժամանակացույցը և տոմսերի գները խմբագրել

Մրցաշարում ամեն օր անցկացվում է երկու խաղ։ Տոմսի գները կախված է մրցաշարի փուլից։ Առաջին փուլի խաղերի տոմսերն արժեքն է £10-ից £15, քարորդեզրափակիչի՝ 20-ից £25, կիսաեզրափակիչի՝ £35-ից £40, իսկ եզրափակիչի՝ £40-ի £45: Բացի դրանից, հանդիսատեսը հնարավորություն ունի տոմներ ձեռք բերելու ամբողջ խաղային օրվա համար (երկու խաղակես)։ Առաջին փուլի այդպիսի տոմսերն արժե £20-ից £25, քարորդեզրափակիչում՝ £40, կիսաեզրափակիչում՝ £65, իսկ եզրափակիչում՝ £75[10].

Ամսաթիվ Շաբաթվա օրը Փուլ Խաղակես (խաղակեսի սկիզբը[кк 1]) Տոմսի արժեքը
Տոմսի գինը
առաջին խաղակեսում
Տոմսի գինը
երկու խաղակերում
հունվարի 11 Կիրակի 1/8 եզրափակիչ Կեսօրի խաղակես (13.00) £15 £25
Երեկոյան խաղակես (19.00) £15
հունվարի 12 Երկուշաբթի 1/8 եզրափակիչ Կեսօրի խաղակես (13.00) £10 £20
Երեկոյան խաղակես (19.00) £15
հունվարի 13 Երեքշաբթի 1/8 եզրափակիչ Կեսօրի խաղակես (13.00) £10 £20
Երեկոյան խաղակես (19.00) £15
հունվարի 14 Չորեքշաբթի 1/8 եզրափակիչ Կեսօրի խաղակես (13.00) £10 £20
Երեկոյան խաղակես (19.00) £15
հունվարի 15 Հինգշաբթի Քարորդեզրափակիչ Կեսօրի խաղակես (13.00) £20 £40
Երեկոյան խաղակես (19.00) £25
հունվարի 16 Ուրբաթ Քարորդեզրափակիչ Կեսօրի խաղակես (13.00) £20 £40
Երեկոյան խաղակես (19.00) £25
հունվարի 17 Շաբաթ Կիսաեզրափակիչ Կեսօրի խաղակես (13.00) £35 £65
Երեկոյան խաղակես (19.00) £40
հունվարի 18 Կիրակի Եզրափակիչ Կեսօրի խաղակես (13.00) £40 £75
Երեկոյան խաղակես (19.00) £45

Բացի դրանից, վերջին երեք խաղային օրերում վաճառում է «Corporate Hospitality» (£125՝ եզրափակիչի վերջին խաղակեսում) և «VIP» (£70-£135՝ քառորդեզրափակիչում, £85-£165՝ կիսաեզրափակիչում, £90՝ եզրափակիչի առաջին խաղակեսում) դասի տոմսեր[11]։.

VIP
Corporate Hospitality
Առաջին խաղակես՝ VIP, այլ՝ Corporate Hospitality
Ամսաթիվ Շաբաթվա օրը Փուլ Խաղակես ( խաղակեսի սկիզբը[кк 1]) Տոմսի արժեքը
Տոմսի գինը
առաջին խաղակեսում
Տոմսի գինը
երկու խաղակերում
հունվարի 16 Ուրբաթ Քառորդեզրափակիչ Կեսօրի խաղակես (13.00) £70 £135
Երերկոյան խաղակակեր (19.00) £75
հունվարի 17 Շաբաթ Կիսաեզրափակիչ Կեսօրի խաղակես (13.00) £85 £165
Երերկոյան խաղակակեր (19.00) £90
հունվարի 18 Կիրակի Եզրափակիչ Կեսօրի խաղակես (13.00) £90 £200
Երերկոյան խաղակակեր (19.00) £125
  1. 1,0 1,1 Խաղակեսի սկիզբը նշված է տեղական ժամանակով (UTC+0):

Արդյունքներ խմբագրել

[1][12][13]

  1/8 եզրափակիչ (6 հաղթանակով խաղեր)
Հունվարի 11–14
Քառորդեզրափակիչ (6 հաղթանակով խաղեր)
Հունվարի 15–16
Կիսաեզրափակիչ (6 հաղթանակով խաղեր)
Հունվարի 17
Եզրափակիչ (10 հաղթանակով խաղեր)
Հունվարի 18
                                     
1    Ռոննի Օ'Սալլիվան 6  
9    Ռիքի Ուոլդեն 4  
  1    Ռոննի Օ'Սալլիվան 6  
 
  10    Մարկո Ֆու 1  
8    Ստյուարդ Բինեմ 3
10    Մարկո Ֆու 6  
  1    Ռոննի Օ'Սալլիվան 1  
  4    Նիլ Ռոբերտսոն 6  
5    Բերրի Հովկինս 1  
13    Ալի Քարթեր 6  
  13    Ալի Քարթեր 1
 
  4    Նիլ Ռոբերտսոն 6  
4    Նիլ Ռոբերտսոն 6
16    Ռոբերտ Միլկինս 4  
  4    Նիլ Ռոբերտսոն 2
  11    Շոն Մորֆի 10
3    Դին Ցյունխուեյ 3  
14    Ջո Փերրի 6  
  14    Ջո Փերրի 4
 
  6    Մարկ Ալլեն 6  
6    Մարկ Ալլեն 6
15    Ջոն Հիգգինս 4  
  6    Մարկ Ալլեն 2
  11    Շոն Մորֆի 6  
7    Ջադդ Թրամփ 4  
12    Սթիվեն Մայգուր 6  
  12    Սթիվեն Մայգուր 4
 
  11    Շոն Մորֆի 6  
2    Մարկ Սելբի 5
11    Շոն Մորֆի 6  


Եզրափակիչ խմբագրել

Եզրափակիչ (10 հաղթանակով խաղ)
Ալեքսանդրա պալատ, Լոնդոն, Անգլիա, Հունվարի 18, 2015[13]։
Եզրափակիչի մասնակից 1
 
Եզրափակիչի մասնակից 2
 
Կեսօրից հետո՝
Երեկո՝
Ամենաբարձր բրեյկ
Սենչուրի բրեյկներ
50+ բրեյկներ

Սենչուրի բրեյկներ խմբագրել

[14][15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Dafabet Masters Draw And Format». worldsnooker.com. World Professional Billiards and Snooker Association. 2014 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Calendar 2014/2015». Snooker.org. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. Mulgrew, John (2014 թ․ հունվարի 19). «Ronnie O'Sullivan wins snooker Masters: The 'Rocket' blazes to stunning victory over Mark Selby». Belfast Telegraph. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  4. http://www.worldsnooker.com/page/NewsArticles/0,,13165~4401028,00.html
  5. «Head-to-Head: Mark Selby vs Shaun Murphy». cuetracker.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  6. «Paul Hunter Classic 2008». Top-Snooker (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
  7. «Global Snooker Coverage: Grand Final». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 9 мая 2009-ին.
  8. 8,0 8,1 http://www.cuetracker.net/Head-to-Head/Stuart-Bingham/Marco-Fu
  9. 9,0 9,1 http://www.cuetracker.net/Head-to-Head/Ronnie-OSullivan/Ricky-Walden
  10. «World Snooker – The Masters» (անգլերեն). alexandrapalace.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին.
  11. «World Snooker – The Masters» (PDF) (անգլերեն). World Snooker. Արխիվացված է օրիգինալից (PDF) 11 студзеня 2015-ին.
  12. «Masters Provisional Format of Play» (PDF). worldsnooker.com. World Professional Billiards and Snooker Association. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. 13,0 13,1 «Dafabet Masters (2015)». Snooker.org. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. http://www.cuetracker.net/Tournaments/Masters/2015/01
  15. http://www.snooker.org/res/index.asp?template=22&event=363