Մառնիկ Վերին
Մառնիկ Վերին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ-Մերքեզ գյուղախմբում՝ Մուշ քաղաքից 9 կմ հարավ-արևելք՝ Մեղրագետի վտակներից մեկի ափին՝ անտառապատ վայրում։ Գյուղի մոտակայքում եղել է անտառ, որը կոչում էին Մառնիկի անտառ
Գյուղ | |
---|---|
Մառնիկ Վերին | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Մշո գավառ |
Այլ անվանումներ | Դաղ Մառնիկ, Հայ-Մառնիկ, Հայ Մառնիկ, Մառնիկ Հայ, Մարնիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 600 մարդ (1880-ական թթ.) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն խմբագրել
Գյուղում պատսպարվել են հայ ֆիդայիները։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն խմբագրել
1880-ական թվականներին գյուղն ուներ 80 տուն՝ 600 հայ բնակչով։
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Մառնիկ Վերինն ուներ եկեղեցի։ Գյուղի հարավարևելյան կողմում գտնվում էր Կարմիր վանքը[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 700
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն