Մառի Միհրանի Աթմաճյան (դեկտեմբերի 5, 1914(1914-12-05)[1], Բաֆրա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 13, 1999(1999-06-13), Mandres-les-Roses, Վալ-դը-Մարն), սփյուռքահայ բանաստեղծուհի, գրական և հասարակական գործիչ։

Մառի Աթմաճյան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Մարի Աթմաճեան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1914(1914-12-05)[1]
ԾննդավայրԲաֆրա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էհունիսի 13, 1999(1999-06-13) (84 տարեկան)
Վախճանի վայրMandres-les-Roses, Վալ-դը-Մարն
ԳերեզմանAncien cimetière de Rosny-sous-Bois
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԴպրոցասէր վարժարան, École Française de Thessalonique? և Փարիզի համալսարան
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրՋանք, Մշակույթ, Անդաստան և Ազատ խոսք
Մառի Աթմաճյան Վիքիդարանում
 Marie Atmadjian Վիքիպահեստում

Բանաստեղծ Սեմայի քույրը։

Կենսագրություն խմբագրել

Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Դպրոցասեր տիկնանց վարժարանում, որտեղ կատարել է գրական առաջին փորձերը։ 1922 թվականին որբերի հոսանքի հետ մեկնել է Հունաստան։ Ավարտել է հայկական նախակրթարանը, մեկ տարի հաճախել Սալոնիկի ֆրանսիական իգական լիցեյը։ 1925 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հալեպ, 1928 թվականին՝ Եթովպիա, 1929 թվականից ապրել է Փարիզում։ Այստեղ հետևել է Մարգարիտ Բաբայանի երաժշտական և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին։

1930-ականների սկզբներից բանաստեղծություններ է տպագրել «Ջանք» գրական-հասարակական ամսագրում և եղբոր «Մշակույթ» հանդեսում, հետագայում՝ «Անահիտ», «Պայքար», «Լուսաղբյուր», «Հայաստանի կոչնակ», «Բազմավեպ», «Նոր գիր», «Զվարթնոց» և այլ պարբերականներում։ «Տեգրեշենտո» (1939) պիեսում, «Գողգոթայի շուշաններ» (1948), «Աստեղաքաղ» (1951), «Հավիտենական ուղիներ» (1956), «Գաղթաշխարհի երգեր» (1961), «Ոսկի գեղոն» (1967), «Վերջալույսեն առաջ» (1974), «Հավերժական ուղիներով» (1974) բանաստեղծությունների ժողովածուներում պատկերել է սփյուռքահայերի կյանքը, նրանց հայրենաբաղձ ոգորումները։ Երկար տարիներ նախագահել է Ֆրանսահայ գրողների միությունը[2]։

Ստեղծագործությունները խմբագրել

  • «Տեգրեջենտո» պիես
  • «Գողգոթայի շուշանները» բանաստեղծությունների ժողովածու, 1948
  • «Աստեղաքաղ» բանաստեղծությունների ժողովածու, 1951
  • «Ոսկի զեշուն» բանաստեղծությունների ժողովածու, 1967
  • «Հրեղեն աշտարակ» բանաստեղծությունների ժողովածու, 1970

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Մարի Աթմաճյան կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Մառի Աթմաճյանի 35-ամյա գրական բերքին առջև, Բեյրութ, 1975։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառի Աթմաճյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառի Աթմաճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 132  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։