Մաուրո Լաինես
Մաուրո Ալբերտո Լաինես Լեյվա (իսպ.՝ Mauro Alberto Laínez Leyva, մայիսի 9, 1996[1], Վիլաերմոսա (Տաբասկո), Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Լոբոս ԲՈՒԱՊ» ակումբի եզրային կիսապաշտպան։ Մաուրոյի փոքր եղբայրը` Դիեգո Լաինեսը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։
Քաղաքացիությունը | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 9, 1996[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիլաերմոսա (Տաբասկո), Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա խմբագրել
Լաինեսը «Պաչուկա» ֆուտբոլային ակումբի սան է։ 2015 թվականի օգոստոսի 20-ին Մեքսիկայի գավաթի առաջնության ժամանակ «Վենադոս» ակումբի դեմ խաղում Մաուրոն իր նորամուտն է նշել հիմնական կազմում[2]։ 2016 թվականի սկզբերին Լաինեսը խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով տեղափոխվել է «Միներոս դե Սակատեկաս» ակումբ։ Հունվարի 17-ին «Խուարես» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Ասենսո լիգայում[3]։ Նոյեմբերի 27-ին «Դորադոս դե Սինալաո» ակումբի դեմ խաղի ժամանակ Մաուրոն իր առաջին գոլն է խփել «Միներոս դե Սակատեկաս» ակումբի կազմում[4]։ 2017 թվականի ամռանը Լաինեսը վարձավճարով տեղափոխվել է «Լեոն» ակումբ։ Նոյեմբերի 19-ին «Գվադալահարա» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Մեքսիկայի առաջնությունում[5]։
Միջազգային կարիերա խմբագրել
2015 թվականին Լինեսը Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Մեքսիկայի առաջնության Կոնկակաֆի հաղթող (Ճամայկա)[6]։ Առաջնության ընթացքում խաղացել է Կանադայի[6], Հոնդուրասի[7] և Հաիթիի[8] հավաքականների դեմ։ Հաիթիի հավաքականի դեմ խաղի ժամանակ Մաուրոն գոլ է խփել։ Ամռանը Լաինեսը մասնակցել է Նոր Զելանդիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությանը[9]։
Ձեռքբերումներ խմբագրել
Մեքսիկա (մինչև 20 տարեկանների հավաքական)
- ԿՈՆԿԱԿԱՖի երիտասարդական առաջնություն-2015
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Пачука VS. Венадос 4:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 20.
- ↑ «Хуарес VS. Минерос де Сакатекас 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 17.
- ↑ «Минерос де Сакатекас VS. Дорадос де Синалоа 4:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 27.
- ↑ «Леон VS. Гвадалахара 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 19.
- ↑ 6,0 6,1 «Канада (до 20) VS. Мексика (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 12.
- ↑ «Мексика (до 20) VS. Гондурас (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 15.
- ↑ «Гаити (до 20) VS. Мексика (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 23.
- ↑ «Сербия (до 20) VS. Мексика (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 6.