Մաուրո Գևգեոզյան

հայ ֆուտբոլիստ

Մաուրո Կրեսպո Գևգեոզյան (իսպ.՝ Mauro Crespo Guevgeozián, մայիսի 10, 1986(1986-05-10)[1][2][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայահայ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս պերուական «Սպորտ Բոյս» ակումբում։

Մաուրո Գևգեոզյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մաուրո Գևգեոզյան Կրեսպո
Քաղաքացիությունը Ուրուգվայ Ուրուգվայ
Հայաստան Հայաստան
Մականուն Էլ Արմենիո
Ծննդյան ամսաթիվ մայիսի 10, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր Մոնտևիդեո, Ուրուգվայ Ուրուգվայ
Հասակ 184 սմ
Քաշ 81 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՊերուԱլիանսա Լիմա
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2007 Ուրուգվայ Ֆենիքս 27(24)
2007  Հայաստան Փյունիկ 1(0)
2009 - 2011 Չիլի Էվերտոն 43(15)
2011 Ուրուգվայ Պենյառոլ 2(0)
2012 - 2013 Ուրուգվայ Ֆենիքս 28(17)
2013  Պարագվայ Լիբերտադ 4(0)
2013  ՊերուԱլիանսա Լիմա 28(15)
Ազգային հավաքական
2014 - մ.հ. Հայաստան Հայաստան 2(0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1986 թվականին մայիսի 10-ին, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում հայկական ընտանիքում։ Թիմի երկրպագուները նրան անվանում են El Armenio, որը նշանակում է հայ։ Մաուրոն ուրախությամբ է ընդունում իր հայ լինելու փաստը և իր մականունը։

Կարիերա խմբագրել

Նա իր առաջին քայլերը կատարել է «Ֆենիքս Մոնտեվիդեո» թիմում, որտեղ 2006-2007 թվականներին թիմի հետ դարձավ Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնի չեմպիոն։ Ֆենիքս Մոնտեվիդեոից հեռանալուց հետո 2007 թվականին Մաուրոն հանդես է եկել Երևանի «Փյունիկի» կազմում՝ թիմի հետ հաղթելով 2007 թվականի Հայաստանի Բարձրագույն խումբի առաջնությունում։ Փյունիկում նա անցկացրել է 1 խաղ՝ Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում իռլանդական «Դերրի Սիթիի» դեմ։ «Փյունիկից» հեռանալուց հետո ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա տեղափոխվեց «Սերրիտո» ակումբ, որտեղ նվաճեց Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնի կլաուսուրան։ 2008-09 մրցաշրջանում Գևգեոզյանը վերադարձավ «Ֆենիքս», որտեղ դարձավ է Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու։ 2009-2011 թվականներին հանդես է եկել Չիլիի բարձրագույն դիվիզիոնի «Էվերտոն դե Վինյա դել Մար» թիմի կազմում։ Նա շատ լավ է հանդես գալիս այդ թիմում, սակայն 2011 թվականին վերադառնում է իր ծննդավայր Մոնտեվիդեո և հանդես գալիս տեղի «Պենյարոլ Մոնտեվիդեո» թիմում, որի հետ Ուրուգվայի առաջնության 2011-2012 մրցաշրջանում գրավում է 2-րդ տեղը։ Այդ մրցաշրջանում նա դառնում է 7 գոլի հեղինակ[4]։ Չնայած հիանալի ելույթներին, Գևգեոզյանն այդ թիմում անցկացնում է ընդամենը 1 տարի և վերադառնում «Ֆենիքս», որտեղ նորից դառնում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը. «Պենյարոլի» դեմ 2 խաղում Գևգեոզյանը դառնում է 3 գոլի հեղինակ։

2013 թվականի հունվարին, նա տեղափոխվում է Պարագվայի «Լիբերտադ» ակումբ, որտեղ իր նորամուտը նշում է 2013 թվականին փետրվարի 11-ին Պարագվայի Պրիմիեր դիվիզոնի առաջին փուլում «Գուարանիի» դեմ խաղում[5]։

2013 թվականից մինչ այժմ հանդես է գալիս «Ալիանսա Լիմա» ակումբում։

2013-14 մրցաշրջանում Պերուի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկում՝ «Ինկերի գավաթում» Գևգեոզյանը 10 խաղում խփել է 5 գոլ։ Հատկանշական է, որ նա իր բոլոր գոլերը խփել է գլխով։ «El Armenio»-ն պատժվում է երկու անգամ կարմիր քարտով, բայց, չնայած դրան, մարզչական շտաբը և երկրպագուները գոհ են իր խաղից, և, ըստ Պերուի մամուլի, ակումբը պատրաստվում է առաջարկել նրան նոր պայմանագիր։

Հայաստանի ազգային հավաքական խմբագրել

Գևգեոզյանը Հայաստանի ազգային հավաքականին պետք է միանար 2012 թվականին նոյեմբերին, ինչպես հարցազրույցում նշել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Սակայն Մաուրոն չի կարողանում ժամանակին միանալ հավաքականին անձնական պատճառներով։

Մաուրոն ևս մեկ անգամ հավաքական է հրավիրվել 2013 թվականին փետրվարի 5-ին կայանալիք Լյուքսեմբուրգի դեմ խաղին մասնակցելու համար, սակայն չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ ՀՖՖ-ի հետ[6]։

Մաուրոն իր նորամուտը հավաքականում նշեց 2014 թվականին մայիսի 27-ին կայացած Հայաստան - ԱՄԷ ընկերական խաղում՝ երկրորդ խաղակեսում դուրս գալով փոխարինման։ Դրանից չորս օր անց կայացած Ալժիրի հետ խաղը նա սկսեց մեկնարկային կազմում և փոխարինվեց ընդմիջումից հետո[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Primera División». Soccerway.com. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  5. «Մաուրո Գևգեոզյանը նորամուտը նշեց Պարագվայի առաջնությունում». sport.news.am. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  6. «Մաուրո Գևգեոզյան. Չեմ միանա Հայաստանի հավաքականին, քանի որ ՀՖՖ-ն առաջին կարգի տոմս չտրամադրեց ինձ». sport.news.am. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  7. «ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԼԺԻՐ` 1:3. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՏՎԵՑԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.