Մաշկամկանային զգայարան, տարածության մեջ կողմնորոշվելիս մեծ դեր ունի նաև մկանային զգայությունը։ Մաշկում և մկաներում եղած ընկալիչներից անընդհատ գրգիռներ են հաղորդվում մեծ կիսագնդեր և տեղեկատվութուն հաղորդում մարմնի դիրքի, մկանախմբերի կծկումն կամ թուլացման մասին։ Մարդն աչքերն փակ վիճակում կարողանում է զգալ իր մարմնի այս կամ այն մասի շարժումները և դիրքը տարածության մեջ։ Մաշկամկանային զգայութունը կորցրած մարդը հարկադրված է տեսողության միջոցով ստուգել մարմնի շարժումների ճշտությունը։ Մաշկը շոշափելիքի կարևոր զգայկան օրգան է։ Մաշկում կան բազմաթիվ ընկալիչներ՝ ցավի, սառնության, տաքության և հպման։ 1սմ²մաշկի վրա հաշվում են 200 ցավի, 15 սառնության, 2 ջերմային, և 25 հպման ընկալիչներ։ Բոլոր ընկալիչներից ազդակահոսք է հասնում մեծ կիսագնդերի մաշկամկանային զգայական գոտի։ Գրգիռների զանազանման շնորհիվ մարդը կարողանում է փակ աչքերով իմանալ առարկայի ձևը, մեծությունը, մակերևույթի վիճակը (սառը, տաք, հարթ)։ Շոշափելիքի ընկալիչները հատկապես շատ են մատների ծայրերին, ափի ներսի մակերեսին, շուրթերի վրա։ Շոշափելիքի նշանակությունը հսկայական է. ցավի զգացողության միջոցով մարդը խուսափում է վնասվածքից, այրվացքից, սառեցումից կամ ազդանշան է ստանոմ հիվանդության մասին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ս. Սիսակյան., Տիգրան Թանգամյան, Գ. Միրզոյան «Կենսաբանություն:Մարդ», 8-րդ դասարանի դասագիրք, Եր., Տիգրան Մեծ, 2014 թ.