Մանրարուրք, ոսկերչական տեխնիկա՝ նուրբ ոսկեթելը կամ արծաթաթելը զարդանախշի ձևով դասավորելն ու ամրացնելը։ Մանրարունքի եղանակով պատրաստված իրերը (գոտի, սափոր, մասնատուփ, կենցաղային առարկաներ) զարդարվել են փիրուզյա և գունավոր այլ ակներով, մարգարիտներով։ Հնուց հայտնի է եղել աշխարհի շատ ժողովուրդների։ Հայաստանում կիրառվել է Վանում, Կարինում, Արծկեում, Մուշում, Ալեքսանդրապոլում, Երևանում և այլուր։ Մեր օրերում Երևանի ոսկերիչ վարպետները շարունակում են ավանդական մանրարունքի օրինակով ստեղծել նոր զարդեր ու կենցաղային առարկաներ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 249