Մանվել Բաբլոյան

հայ մատենագետ

Մանվել Ավետիքի Բաբլոյան (1910, Փայաջուկ - 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մատենագետ։

Մանվել Բաբլոյան
Ծնվել է1910
Փայաջուկ
Մահացել է1990
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունմատենագետ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1937)

Կենսագրություն խմբագրել

1914 թվականին ծնողների հետ հաստատվել է Թիֆլիսում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1937 թվական)։ Դասավանդել է Հայաստանի գյուղերում, ապա՝ Թբիլիսիի հայկական դպրոցներում։

Լույս են տեսել Բաբլոյանի «Սփյուռքահայ մամուլի պատմությունից. ««Անի. 1946–1955 թվականների» ամսագիրը» (1965 թվական), «Հայ լրագրության առաջին պատմաբանները» (1981 թվական) աշխատությունները։ Կազմել է «Հայ պարբերական մամուլը։ Մատենագիտական համահավաք ցուցակային 1794–1980» (1986 թվական) մատենագիտությունը։

2008 թվականին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում բացվել է «Մանվել Բաբլոյան» ֆոնդը, որտեղ պահվում են Բաբլոյանի անձնական գրադարանի հայագիտական գրքերն ու ամսագրերը։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Շևչենկո Տարաս։ Հատընտիր։ Բանաստեղծություններ և պոեմներ.- Երևան։ Սովետական գրող, 1989.- 175 էջ․- Որոշ ստեղծագործություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։