Մանուկ (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկ (այլ կիրառումներ)

Մանուկ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն մանուկ բառից։ Պոլսում համարվում է Մանուել անվան փաղաքշական ձևը։ Գործածվել է 8-րդ դարից։ Այս անունից է առաջացել Մանուկյան ազգանունը[1]։

Մանուկ
Մանուկ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Մանուկ» սկսվող էջեր

Գործածություններ

խմբագրել
  • Մանուկ, ազնվական աղվան, ով հավատքի համար նահատակվեց Պարտավում Աբդլազիզի ձեռքով (711)։
  • Մանուկ, ում անունով մի խաչքար կա կանգնեցված Երնջակի Սուրբ կարապետ վանքի գերեզմանատանը (1219)[2]։
  • Մանուկ, որդի Շամոյի և եղբայր տանուտեր Ղազարի, ով Վանում 1418 թվականին Կարապետ քահանային գրել տվեց մի Ավետարան[3][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 213 — 742 էջ։
  2. Սմբատեանց՝ Երնջակ 17
  3. Ձեռագիր Վասպուրական 307
  4. Նօտարք 57