Վիքիպեդիայում կան հոդվածներ Սեմերջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մանուկ Փանոսի[1] (Պողոսի) Սեմերջյան (1928, Աթենք, Հունաստան - 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Մանուկ Սեմերջյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ 1928
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Մահվան ամսաթիվ 1978
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Հանդես է եկել Երևանի «Դինամո» (1948-1953) և «Սպարտակ» (1954-1962) ակումբներում։ «Ա» խմբում 1949-1950, 1960-1962 թվականներին անցկացրել է 119 հանդիպում, խփել է 7 գոլ։

Հայկական ԽՍՀ հավաքականի կազմում 1956 թվականին մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադային։

1954 թվականի ԽՍՀՄ Գավաթի եզրափակչի մասնակից է։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո եղել է մարզիչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Профиль игрока». footbook.ru (ռուսերեն). Сайт футбольной статистики. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.