Մանուկ Մանուկյան (երաժիշտ)

հայ երաժշտագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկ Մանուկյան (այլ կիրառումներ)

Մանուկ Թորոսի Մանուկյան (սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում), Բուխարեստ, Ռումինիա - դեկտեմբերի 11, 2010(2010-12-11)[1], Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ։ Երաժշտագիտության թեկնածու (1969

Մանուկ Մանուկյան
Ծնվել էսխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում)
Բուխարեստ, Ռումինիա
Երկիր Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 11, 2010(2010-12-11)[1] (86 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Շիրակի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1953) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1958)

Կենսագրություն խմբագրել

Մանուկ Մանուկյանը ծնվել է Բուխարեստում։ 1948 թվականին հայրենդարձել է։ 1953 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը, 1958 թվականին՝ Երևանի կոնսերվատորիան։ 1959-1980 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում։ 1956-1980 թվականներին մասնակցել է երաժշտական բանահավաքչության, բազմաթիվ գիտարշավների, միաժամանակ, դասավանդել է Երևանի տարբեր երաժշտական ուսումնարաններում, Գյումրիի մանկավարժական ինստիտուտում, 1980 թվականից Հայկական պետական մանկավարժական համալսարանում։

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ երաժշտության պատմության, ժողովրդական և աշուղական երգարվեստի խնդիրներին[2]։

Երկեր խմբագրել

  • Անտոն Մայիլյան «Կյանքն ու գործունեությունը», Երևան, 1965։
  • «Ժողովրդական ավետիսներ», Էջմիածին, 1995։
  • «Ջիվանի. Ձայնագրյալ երգարան», Երևան, 1998։
  • «Սիմոն Հովհաննիսյան», Երևան, 2000։
  • Гусаны Армении, Москва, 1977.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայ երաժշտության հանրագիտարան, էջ 438
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մանուկ Մանուկյան (երաժիշտ)