Մանուել Մենենկիչյան (մարտի 25, 1941(1941-03-25), Բեյրութ, Լիբանան), հայ երգիչ, դերասան։

Մանուել Մենենկիչյան
Ծնվել էմարտի 25, 1941(1941-03-25) (83 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոմանս
Մասնագիտություներգիչ և դերասան

Կենսագրություն խմբագրել

Մանուելը ծնվել է 1941 թվականին, Բեյրութում արևմտահայ գաղթականների ընտանիքում։ Մանուելի երաժշտական տաղանդը ի հայտ է եկել դեռ մանկուց։ Ծնողների հետ Փարիզ տեղափոխվելով՝ սովորել է տեղի երաժշտական դպրոցում, սովորել է Դուգլաս Սքոթի մոտ, հաճախել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դասերին։

1965 թվականին մասնակցել է երիտասարդ էստրադային կատարողների մրցույթին և ստացել առաջին մրցանակը։ 1967 թվականին, ԽՍՀՄ շրջագայությունից հետո, թողարկվում են նրա երգերը ֆրանսերենով։ 1967-1968 թվականներին Մանուելը ունեցել է շուրջ 75 համերգ, և Խորհրդային Միությունում վաճառվել են նրա ֆրանսալեզու երգերի 2 միլիոն ձայնապնակ։ 1969 թվականին դարձել է Աթենքի միջազգային երաժշտական մրցույթի դափնեկիր։ Ձայնապնակներ է թողարկել նաև անգլերենով և հայերենով[1]։

Մանուելը հանդես է եկել նաև որպես դերասան, համագործակցել է կոմպոզիտոր Զիադ Ռախբանի հետ։ Մանուելի հայտնի կատարումներից են՝

  • «Երջանկության արցունքները»
  • «Ալիքներ»
  • «Նիկոլ»
  • «Երևան»
  • «Սիլվա»
  • «Հեռացար՝ մոռացիր»
  • «Արարատը մերն է»

Մանուել Մենենկիչյանն ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։ 1998 թվականին Լոս Անջելեսում Հայկական երաժշտական մրցանակաբաշխության (Armenian Music Awards) ժամանակ կատարել է «Երջանկության արցունքները» երգը։ 2005 թվականին 7-րդ Հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է 1960-ական թվականների լավագույն երգիչ անվանակարգին[2]։

Ֆիլմեր խմբագրել

  • «Երջանկության արցունքներ»[3], 1973
  • «Սիրո խոստում»[4], 1974
  • «Սասունի զավակներ»[5], 1975

Ալբոմներ խմբագրել

  • «Երգում է Մանուելը»[6]
  • Manuel À Paris, 1968
  • «Երջանկության արցունքներ», 1978
  • «Երևան - Լիբանան», 1979
  • «Սիրո խոստում», 1982
  • «Օ, Տեր Աստված», 1984

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել