Մանոլո Վիլյանովա

իսպանացի ֆուտբոլիստ

Մանուել Խոսե Վիլյանովա Ռեբոլյար (իսպ.՝ Manuel José Villanova Rebollar, օգոստոսի 27, 1942(1942-08-27)[1], Սարագոսա, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, որ հանդես է եկել դարպասապահի դիրքում։ Խաղացողի կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես ֆուտբոլային մարզիչ։

Մանոլո Վիլյանովա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 27, 1942(1942-08-27)[1] (81 տարեկան)
Ծննդավայր Սարագոսա, Իսպանիա
Հասակ 177
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ առանց ակումբի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1966-1967 Իսպանիա Մալյորկա 14 (0)
1967-1971 Իսպանիա Ռեալ Բետիս 81 (0)
1971-1975 Իսպանիա Ռեալ Սարագոսա 51 (0)
Մարզչական կարիերա
1975-1978 Իսպանիա Ռեալ Սարագոսա Բ
1979-1981 Իսպանիա Ռեալ Սարագոսա
1982-1984 Իսպանիա Սալամանկա
1984-1985 Իսպանիա Մալյորկա
1985-1986 Իսպանիա Էրկուլես
1987-1988 Իսպանիա Ռեալ Սարագոսա
1991-1992 Իսպանիա Ուեսկա
1992-1996 Իսպանիա Ռեկրեատիվո
1996-2003 Իսպանիա Ռեալ Սարագոսա Բ
2006-2008 Իսպանիա Ուեսկա
2008 Իսպանիա Ռեալ Սարագոսա
2008-2009 Իսպանիա Ռեալ Սարագոսա Բ
2013-2014 Իսպանիա Սարինիենա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խաղացողի կարիերա խմբագրել

Արագոնայի մայրաքաղաք Սարագոսայում ծնված Մանուել Վիլյանովայի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Սեգունդայի «Մալյորկան», որին նա միացել է 1966 թվականին։ Թիմի կազմում մեկ մրցաշրջան անցնելուց հետո Վիլյանովան տեղափոխվել է Պրիմերայի «Ռեալ Բետիս», որը դուրս է մնացել հետագա առաջնության արդյունքում։

Վիլյանովան շարունակել է խաղալ անդալուսացիների կազմում հետագա երեք տարիների ընթացքում։ 1971 թվականին նա տեղափոխվել է իր հայրենի քաղաքի «Ռեալ Սարագոսա» ակումբ, որի հետ մեկ տարի անց վերադարձել է Պրիմերա։ Նա եղել է թիմի պահեստային դրպասապահը և 1975 թվականին, 32 տարեկան հասակում ավարտել խաղացողի կարիերան։

Մարզչական կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Վիլյանովան անմիջապես սկսել է մարզչական գործունեություն՝ աշխատելով «Ռեալ Սարագոսայի» երկրորդ կազմի հետ։ 1979 թվականի մայիսին նա փոխարինել է Վույադին Բոշկովին «Ռեալ Սարագոսայի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Վիլյանովան պաշտոնից հեռացվել է 1981 թվականի մարտին՝ մի շարք անբավարար արդյունքներից հետո։ Նույն թվականի հունիսին նա նշանակվել է «Սալամանկայի» գլխավոր մարզիչ՝ կարողանալով առաջին իսկ փորձից թիմին վերադարձնել Պրիմերա[2]։

Վիլյանովան գլխավորել է «Սալամանկա» ակումբը մինչև 1984 թվականը, երբ այն առաջնության արդյունքում անցել է Սեգունդա։ Դրանից հետո Վիլյանովան աշխատանքի է անցել Սեգունդայի «Մալյորկա» ակումբում[3], որը նրա գլխավորությամբ լիգայում զբաղեցրել է յոթերորդ տեղը։

1985 թվականի հոկտեմբերին Վիլյանովան վերադարձել է Պրիմերա՝ «Էրկուլեսի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Անտոնիո Տորրեսին[4]։ Նա չի կարողացել թիմին փրկել Սեգունդա անցնելուց և հեռացել է ակումբից։

1987 թվականի դեկտեմբերին Վիլյանովան կրկին գլխավորել է «Ռեալ Սարագոսան»[5]՝ այնտեղից հեռանալուց առաջ թիմին թողնելով առաջնության մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում[6]։ Մարզչական գործունեությանը Վիլյանովան վերադարձել է միայն 1991 թվականին՝ գլխավորելոն «Ուեսկան»։

1996 թվականին՝ «Ռեկրեատիվո» ակումբի չորս տարի գլխավորելուց հետո[7], Վիլյանովան սկսել է աշխատել «Ռեալ Սարագոսայի» պահեստային թիմի հետ, իսկ 2003 թվականին տեղափոխվել է ակումբի խորհուրդ։

2006 թվականի հուլիսին Մանոլո Վիլյանովան կրկին գլխավորել է «Ուեսկուն»[8]։ 2008 թվականի մարտի 3-ին նա երրորդ անգամ նշանակվել է «Ռեալ Սարագոսայի» գլխավոր մարզիչ, երբ թիմին լուրջ վտանգ էր սպառնում դուրս մնալու Պրիմերայից[9]։

Այն բանից հետո, երբ Վիլյանովան չի կարողացել փրկել ակումբը մեկ դիվիզիոն իջնելուց, նա հերթական անգամ գլխավորել է նրա պահեստային կազմը։ 2009 թվականի հունիսին նա հեռացվել է պաշտոնից[10]։

2013 թվականի հոկտեմբերի 14-ին Վիլյանովան դարձել է «Սարինիենա» ակումբի գլխավոր մարզիչ, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում[11]։ 2013/14 մրցաշրջանի արդյունքում թիմն զբաղեցրել է վերջին տեղն իր խմբում և անցել Տերսերա, իսկ Վիլյանովան հեռացել է իր պաշտոնից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Fermor (28 мая 1982). «Villanova, un año más en el Salamanca» [Villanova, another further year at Salamanca] (PDF) (իսպաներեն). Mundo Deportivo. էջ 8. Վերցված է 21 января 2018-ին.
  3. Jolis, Montse (16 мая 1984). «Villanova, presentado en Palma» [Villanova, presented in Palma] (PDF) (իսպաներեն). Mundo Deportivo. էջ 10. Վերցված է 21 января 2018-ին.
  4. EFE (24 октября 1985). «Relevo en el Hércules: Villanova, nuevo entrenador» [Replacement at Hércules: Villanova, new manager] (PDF) (իսպաներեն). Mundo Deportivo. էջ 30. Վերցված է 21 января 2018-ին.
  5. Andrés, Mariano (6 декабря 1987). «Presentación del nuevo entrenador» [Presentation of the new manager] (PDF) (իսպաներեն). Mundo Deportivo. էջ 16. Վերցված է 21 января 2018-ին.
  6. Andrés, Mariano (22 мая 1988). «Villanova: En la hora del adiós» [Villanova: At the time of the farewell] (PDF) (իսպաներեն). Mundo Deportivo. էջ 31. Վերցված է 21 января 2018-ին.
  7. «Manolo Villanova, nuevo entrenador del Recreativo» [Manolo Villanova, new manager of Recreativo] (PDF) (իսպաներեն). Mundo Deportivo. 19 июля 1992. էջ 41. Վերցված է 21 января 2018-ին.
  8. Ferrer, Jaime (3 июля 2006). «Borraz, nuevo presidente y Villanova entrenador» [Borraz, new president and Villanova manager] (PDF) (իսպաներեն). Mundo Deportivo. էջ 33. Վերցված է 21 января 2018-ին.
  9. «Manolo Villanova, nuevo entrenador del Zaragoza» [Manolo Villanova, new Zaragoza manager]. Marca (իսպաներեն). 3 марта 2008. Վերցված է 21 января 2018-ին.
  10. «El club despide a Manolo Villanova después de doce años seguidos de relación laboral» [The club sack Manolo Villanova after twele years of professional relationship]. El Periódico de Aragón (իսպաներեն). 17 июня 2009. Վերցված է 21 января 2018-ին.
  11. «Manolo Villanova ficha por el Sariñena» [Manolo Villanova signs for Sariñena]. El Periódico de Aragón (իսպաներեն). 14 октября 2013. Վերցված է 21 января 2018-ին.

Արտաքին հղումներ խմբագրել