Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանկասար (այլ կիրառումներ)

Մանկասար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսայի գավառակում[1]։ Գտնվում է Մանկասար գետակի ձախ ափին, Կարաքիլիսա քաղաքից 10 կմ հարավ-արևելք։

Գյուղ
Մանկասար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿարաքիլիսայի գավառակ
Այլ անվանումներՄանգասար, Մանգասոր, Մանգեսար, Մանգեսոր
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այլ
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Ժամային գոտիUTC+3
Մանկասար (Աշխարհ)##
Մանկասար (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

1877-1878 ռուս թուրքական պատերազմի ժամանակ հայերը կողոպտվել են, մի քանի տասնյակ հայեր սպանվել են, մի մասն էլ գաղթել են Կովկաս։ Մնացյալ հայությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 44 տուն` 480 զուտ հայ բնակիչ, իսկ 1909 թվականին՝ 60 տուն հայ և 60 տուն այլազգի բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մանկասարն ուներ Ս. Հարություն անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան։

Գրչություն խմբագրել

Եղել է գրչության կենտրոն։ Մանկասարում կազմվել է ձեռագիր ժողովածու[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 689

Աղբյուրներ խմբագրել