Մանկական Եվրատեսիլ 2023 երգի մրցույթ

Մանկական Եվրատեսիլ 2023 երգի մրցույթ (անգլ.՝ Junior Eurovision Song Contest 2023, ֆր.՝ Concours Eurovision de la chanson Junior 2023), Մանկական Եվրատեսիլ երգի 21-րդ մրցույթը, որը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի՝ Նիս քաղաքում, 2022 թվականին Երևանում անցկացված մրցույթում Լիսանդրոյի հաղթանակից հետո[1]։ Մրցույթի կազմակերպմամբ զբաղվել են Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) և մրցույթն ընդունող France Télévisions հեռուստահեռարձակող ընկերությունը։ Այս մրցույթն արդեն երկրորդն է, որը կանցկացվի Ֆրանսիայում, նախկինում մրցույթն 2021 թվականին անց է կացվել Փարիզում[2][3]։

Մանկական Եվրատեսիլ 2023 երգի մրցույթ
«Heroes» (Հերոսներ)
Ամսաթվեր
Եզրափակիչ26 նոյեմբեր, 2023
Հյուրընկալություն
Անցկացման վայրՖրանսիա Ֆրանսիա
Նիս
Նիկայա Պալատ
Հյուրընկալող հեռուստաալիքFrance Télévisions
ՀաղորդավարներՕլիվյե Մին և Laury Thilleman?
ԲացումNic
Մասնակցություն
ՄասնակիցներՍանդրա Վալերո, Յուլան, Անաստասիա Դիմիդ, Zoé Clauzure?, Մայա Քշիժևսկա, ARHANNA?, Júlia Machado?, Fia?, Viola Gjyzi?, Sep & Jasmijn?, Yan Girls, Stand Uniqu3?, Tamara Grujeska?, Mellissa Agliottone? և Jessica McKean?
ԱռաջնելույթԷստոնիա Էստոնիա
Վերադարձել ենԳերմանիա Գերմանիա
Մեկնել ենՂազախստան Ղազախստան
Սերբիա Սերբիա
Քվեարկություն
Քվեարկության համակարգ50/50 հեռուստադիտող/ժյուրի
Հաղթական երգZoe Clauzure coeur Ֆրանսիա
Ժամանակագրություն
Մանկական Եվրատեսիլ 2024 երգի մրցույթ
junioreurovision.tv/event/nice-2023(անգլ.)
Երկրներ, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում
     Երկրներ, որոնք ընտրել են մասնակցին կամ երգը     Երկրներ, որոնք չեն ընտրել մասնակցին կամ երգը     Երկրներ, որոնք մասնակցել են նախկինում, բայց չեն մասնակցի 2022 թվականին

Անցկացման վայր խմբագրել

Ի տարբերություն Եվրատեսիլ երգի մրցույթի՝ Մանկական Եվրատեսիլի հաղթող երկիրը չունի հաջորդ մրցույթն անցկացնելու ավտոմատ իրավունք։ 2014-2017 թվականներին հաղթող երկիրը կարող էր անցկացնել մրցույթը կամ հրաժարվել դրա անցկացումից, օրինակ՝ 2015 թվականին Իտալիան հրաժարվել է հյուրընկալել մրցույթը՝ հնարավորություն տալով Բուլղարիային անցկացնել այն[4]։ 2017 թվականի հոկտեմբերի 15-ին Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) հայտարարել է այս համակարգի երկարաձգման մասին՝ ասելով, որ այն կօգնի կազմակերպիչներին ավելի շատ ժամանակ տրամադրել նախապատրաստվելու համար[5]։

Ի սկզբանե, 2022 թվականի դեկտեմբերի 11-ին, France Télévisions հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դելֆին Էռնոտը հայտարարել է, որ Ֆրանսիան հյուրընկալելու է 2023 թվականի մրցույթը[6]։ Այս հայտարարությունը պաշտոնապես հաստատվել է 2023 թվականի ապրիլի 3-ին՝ նաև հայտարարվել է ընդունող քաղաքը (Նիսա) և ամսաթիվը (նոյեմբերի 26, 2023)[1]։

Ձևաչափ խմբագրել

Կարգախոս խմբագրել

Եվրոպական հեռարձակողների միության մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի ունեցավ 2023 թվականի մայիսի 10-ին, Եվրատեսիլ երգի մրցույթում ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ալեքսանդրա Ռեդդ-Ամիելը հայտարարել է մրցույթի կարգախոսը՝ «Heroes» («Հերոսներ»)[7]։

Հեռարձակման ժամանակի հնարավոր փոփոխություն խմբագրել

2022 թվականի դեկտեմբերի 9-ին գործադիր վերահսկիչ Մարտին Օստերդալը հայտարարեց, որ մրցույթի հեռարձակումը այլ ժամանակ տեղափոխելը քննարկման փուլում է[8]։ Հայտարարվել է նաև, որ նրանք կարող են մրցույթը տեղափոխել շաբաթ օրը, իսկ եթերաժամը կլինի փրայմ թայմում[8]։ Այնուամենայնիվ, 2023 թվականի ապրիլի 3-ին ԵՀՄ-ն պաշտոնապես հաստատել է, որ մրցույթը կկայանա 2023 թվականի նոյեմբերի 26-ին՝ կիրակի օրը[1]։

Մասնակիցներ խմբագրել

16 երկիր կմասնակցի Մանկական Եվրատեսիլ 2023-ին[9]։ Այս տարի մրցույթում դեբյուտ կկատարի Էստոնիան։ Մրցույթին կվերադառնա Գերմանիան մեկ տարվա ընդմիջումից հետո, mինչդեռ Ղազախստանը 2018 թվականից ի վեր առաջին անգամ բաց կթողնի մրցույթը։ Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամ «Մեծ հնգյակի» բոլոր երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա) կմասնակցեն մրցույթին։

Երկիր Լեզու Ներկայացուցիչ Երգ Թարգմանություն
  Ալբանիա[10] Ալբաներեն Վիոլա Գիզելի «Bota Ime» «Իմ աշխարհ»
  Հայաստան[11] Հայերեն, Անգլերեն Yan Girls «Do It My Way» «Արա իմ ձևով»
  Մեծ Բրիտանիա[12] Անգլերեն Stand Uniqu3 «Back to Life» «Ետ դեպի կյանք»
  Էստոնիա[13] Էստոներեն, Անգլերեն Արհաննա Սանդրա Արբմա «Hoiame kokku» «Եկեք միասին մնանք»
  Գերմանիա[14] Գերմաներեն, ժեստերի լեզու Ֆիա «Ohne Worte» «Առանց բառերի»
  Վրաստան[15] Վրացերեն, Անգլերեն Անաստասիա Վասաձե[16] և Ռանինա «Over the Sky» «Երկնքի վրայով»
  Իռլանդիա[17] Իռլանդերեն Ջեսիկա Մկքին «Aisling» «Երազանք»
  Իսպանիա[18] Իսպաներեն, Անգլերեն Սանդրա Վալերո[19] «Loviu» «Սիրում եմ քեզ»
  Իտալիա[20] Իտալերեն, Անգլերեն Մելիսա և Ռանյա «Un mondo giusto» «Արդար աշխարհ»
  Մալթա[21] Անգլերեն Յուլան «Stronger» «Ավելի ուժեղ»
  Նիդերլանդներ[22] Հոլանդերեն, Անգլերեն Սեպ և Յասմին «Holding On To You» «Քեզ պահելով»
  Լեհաստան[23] Լեհերեն, Անգլերեն Մայա Քշիժևսկա[24] «I Just Need a Friend»[24] «Ինձ պարզապես ընկեր է պետք»
  Պորտուգալիա[25] Պորտուգալերեն, անգլերեն Ջուլիա Մաշադո[26] «Where I Belong» «Որտեղ ես պատկանում եմ»
  Մակեդոնիա[27] Մակեդոներեն, Անգլերեն Թամարա Գրուեսկա[28] «Кажи ми, кажи ми коj» «Ասա ինձ, ասա ով»
  Ուկրաինա[29] Ուկրաիներեն, Անգլերեն Անաստասիա Դիմիդ «Квiтка» «Ծաղիկ»
  Ֆրանսիա (Հյուրընկալող երկիր)[30] Ֆրանսերեն Զոի Կլաուզուր «Cœur» «Սիրտ»

Այլ մասնակիցներ խմբագրել

Որպեսզի երկիրն իրավունք ունենա մասնակցելու մրցույթին, այն պետք է լինի Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) ակտիվ անդամ։

Վերադարձ խմբագրել

  •   Գերմանիա - 2022 թվականի օգոստոսի 2-ին, հրաժարվելով մասնակցել Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթին՝ Գերմանիայի կառավարության կողմից սահմանված ճամփորդական սահմանափակումների պատճառով, գերմանական NDR հեռուստաընկերությունը հայտարարել է, որ իրենք «հույս ունեն» մասնակցել Մանկական Եվրատեսիլ 2023 երգի մրցույթին[31][32]։ 2022 թվականի դեկտեմբերի 4-ին գերմանական KiKA հեռուստաընկերությունը հաստատել է, որ իրենք ծրագրում են մասնակցել Մանկական Եվրատեսիլ 2023 երգի մրցույթին[33]։ Ի վերջո, 2022 թվականի դեկտեմբերի 11-ին, KiKA հեռուստաալիքով Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթի հեռարձակման ժամանակ, մրցույթի մեկնաբան Կոնստանտին Զելլերը հայտարարել է, որ Գերմանիան մեկ տարվա դադարից հետո վերադառնում է մրցույթ, և 2023 թվականի ապրիլի 3-ին տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է[14][34]։

Անհասկանալի կարգավիճակ խմբագրել

ԵՀՄի ակտիվ անդամներ խմբագրել

  •   Ադրբեջան - 2023 թվականի հունիսի 24-ին Ադրբեջանի տեղական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ ադրբեջանական ITV հեռուստաընկերությունը դեռ որոշում չի կայացրել Այս տարի Մանկական Եվրատեսիլին մասնակցելու վերաբերյալ, սակայն մրցույթին մասնակցելու մասին պաշտոնական հայտարարություն սպասվում է առաջիկա օրերին[35].

Չկայացած դեբյուտ խմբագրել

ԵՀՄի ակտիվ անդամներ խմբագրել

  •   Ավստրիա - 2023 թվականի մայիսի 26-ին ավստրիացի հեռարձակող ORF-ը հաստատել է, որ երկիրն այս տարի Մանկական Եվրատեսիլում իր նորամուտը չի նշի[36]։
  •   Իսլանդիա - 2023 թվականի հունիսի 13-ին Ռունար Ֆրեյր Գիսլասոնը՝ իսլանդական RÚV հեռարձակողի մենեջերը և իսլանդական պատվիրակության մամուլի պատասխանատուն, հաստատել է, որ երկիրը այս տարի չի դեբյուտի Մանկական Եվրատեսիլում[37]։
  •   Լյուքսեմբուրգ - 2023 թվականի հունիսի 6-ին Լյուքսեմբուրգի RTL հեռարձակողի ռադիոյի ղեկավար և նախագծի մենեջեր Դեյվ Գլեզեները հաստատել է, որ երկիրն այս տարի Մանկական Եվրատեսիլում իր նորամուտը չի նշի[38]։
  •   Սլովակիա - 2023 թվականի հունիսի 4-ին RTVS-ի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Սլավոմիր Կուբիչկովան հաստատեց, որ իրենք մոտ ապագայում չեն դիտարկում Մանկական Եվրատեսիլին մասնակցելու հնարավորությունը՝ ֆինանսական խնդիրների պատճառով[39]։
  •   Ֆինլանդիա - 2023 թվականի մայիսի 25-ին Ֆինլանդիայի Yle հեռուստաընկերությունը հաստատել է, որ իրենք այժմ չեն պատրաստվում մասնակցել Մանկական Եվրատեսիլին[40]։
  •   Չեխիա - 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Չեխիայի պատվիրակության ղեկավար Ահմադ Կալոնը Instagram-ի միջոցով հայտարարել է, որ Չեխիան չի մասնակցի մրցույթին։ Որպես պատճառ նշվել է այն, որ ČT հեռուստաընկերությունը ցանկանում է կենտրոնանալ Եվրատեսիլի երգի մրցույթի վրա[41]։

Մերժում խմբագրել

ԵՀՄի ակտիվ անդամներ խմբագրել

  •   Բելգիա - 2023 թվականի հունիսի 12-ին բելգիական ՎՐՏ հեռուստահեռարձակողը հաստատել է, որ իրենք այս տարի չեն վերադառնա Մանկական Եվրատեսիլ, սակայն նրանք հայտարարել են հաջորդ տարի մրցույթին վերադառնալու հնարավորությունը դիտարկելու մտադրության մասին[42]։
  •   Բուլղարիա - 2022 թվականի դեկտեմբերի 14-ին բուլղարական BNT հեռուստաընկերությունը Twitter-ի իր միկրոբլոգում հաստատել է, որ իրենք մտադիր չեն մասնակցել 2023 թվականի մրցույթին[43]։
  •   Դանիա - 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մանկական հեռարձակման բաժնի ղեկավար Մարլեն Բոելը հայտարարել է, որ Դանիան չի վերադառնա մրցույթին 2023 թվականին, քանի որ ռադիոկայանը չի փոխել իր կարծիքն այն մասին, որ «մրցույթը հակասում է այն արժեքներին, որոնք նրանք ցանկանում են ներկայացնել իրենց հանդիսատեսին»[44]։
  •   Իսրայել - 2023 թվականի հունիսի 27-ին Եվրատեսիլի Իսրայելի պատվիրակության մամուլի պատասխանատու Գալի Ավնի Օրենշտեյնը հաստատել է, որ երկիրը այս տարի չի վերադառնա Մանկական Եվրատեսիլ[45]։.
  •   Ղազախստան - 2023 թվականի հունիսի 6-ին «Խաբար» գործակալության միջազգային համագործակցության և բաշխման բաժնի տնօրեն Դանիյար Տուսուպբեկովը հաստատել է տեղեկությունը, որ Ղազախստանը չի մասնակցելու 2023 թվականի մրցույթին, սակայն հույս ունի, որ հեռարձակողը կվերադառնա մրցույթ 2024 թվականին[46]։
  •   Կիպրոս - 2023 թվականի հունիսի 27-ին Կիպրոսի CyBC հեռուստաընկերությունը հաստատել է, որ երկիրն այս տարի չի վերադառնա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ[47]։
  •   Լատվիա - 2023 թվականի հունիսի 20-ին լատվիական LTV հեռուստահեռարձակողը հաստատել է, որ երկիրն այս տարի չի վերադառնա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ[48]։
  •   Լիտվա - Լիտվական LRT հեռուստաընկերության մարքեթինգի ղեկավար Մանթաս Վելիկիսը հաստատել է, որ իրենք այս տարի չեն վերադառնա Մանկական Եվրատեսիլ[49]։
  •   Մոլդովա - 2023 թվականի հունիսի 13-ին Եվրատեսիլում մոլդովական պատվիրակության ղեկավար Դարյա Կապատինան հաստատել է, որ իրենք այս տարի չեն վերադառնա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ, սակայն չեն բացառում ապագայում մրցույթին վերադառնալը[50]։
  •   Նորվեգիա - Նորվեգիայի պատվիրակության ղեկավար Սթիգ Կարլսենը հաստատել է, որ երկիրը ապագայում չի վերադառնա մրցույթին ֆինանսական իրավիճակի և մրցակցության վերաբերյալ NRK-ի դիրքորոշման պատճառով. նրանք կարծում են, որ մրցույթի ներկայիս ձևաչափը «չափազանց կոպիտ է» երեխաների համար[51]։
  •   Ռումինիա - 2023 թվականի հունիսի 23-ին ռումինական TVR հեռուստաընկերությունը հաստատել է, որ երկիրն այս տարի չի վերադառնա Մանկական Եվրատեսիլ[52]։
  •   Սան Մարինո - 2023 թվականի հունիսի 21-ին Եվրատեսիլ-ում Սան Մարինոյի պատվիրակության ղեկավար Ալեսանդրո Կապիկիոնին հաստատել է, որ երկիրն այս տարի չի վերադառնա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ[53]։
  •   Սլովենիա - Սլովենական RTVSLO հեռուստաընկերությունը հաստատել է, որ այս տարի չի մասնակցի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին[54]։
  •   Ուելս - Քանի որ Մեծ Բրիտանիան մասնակցում մրցույթին, դա անհնարին է դարձնում Ուելսի մասնակցությունը մրցույթին, քանի որ այն Միացյալ Թագավորության մի մասն է[12]։
  •   Շվեյցարիա - ESCPlus-ը, RSI հեռարձակողի Ջոան Հոլդերի հետ խոսելուց հետո, հայտարարել է, որ Շվեյցարիան չի վերադառնա 2023 թվականին կայանալիք Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին[55]։
  •   Շվեդիա - 2023 թվականի հունիսի 2-ին շվեդական SVT հեռուստաընկերությունը հաստատեց, որ Շվեդիան այս տարի չի վերադառնա Մանկական Եվրատեսիլ[56].

Ստորև բերված երկրները մասնակցել են 2022 թվականի մրցույթին, բայց դեռ որևէ բան չեն հայտարարել 2023 թվականի մրցույթին մասնակցելու վերաբերյալ՝

Երկրներ, որոնք նախկինում մասնակցել են մրցույթին, սակայն չեն մասնակցել 2022 թվականի մրցույթին և դեռևս որևէ բան չեն հայտարարել 2023 թվականի մրցույթին մասնակցելու մասին՝

Երկրներ, որոնք ԵՀՄ-ի ակտիվ անդամներ են, բայց ոչ մի անգամ չեն մասնակցել Մանկական Եվրատեսիլի մրցույթներին, և դեռևս որևէ բան չեն հայտարարել 2023 թվականի մրցույթին մասնակցելու մասին՝

Ազգային ընտրություն խմբագրել

Երկիր Ընտրություն Անցկացման ամսաթիվ Հաղթող
  Ալբանիա «Junior Fest»[57] Սեպտեմբերի 20, 2023
  Վրաստան «Ranina 2023»[58] Հունիսի 10, 2023 Անաստասիա Վասաձե
  Իռլանդիա «Junior Eurovision Éire»[17] կհայտարարվի
  Մալթա «Malta Junior Eurovision Song Contest 2023»[59] Օգոստոսի 12, 2023
  Նիդերլանդներ «Junior Songfestival 2023»[22] Սեպտեմբերի 23, 2023
  Լեհաստան «Szansa na Sukces. Eurowizja Junior 2023»[23] կհայտարարվի
  Ուկրաինա «Нацвідбір на Дитяче Євробачення-2023»[60] կհայտարարվի

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Junior Eurovision 2023 is heading to Nice!». junioreurovision.tv (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 3. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  2. Neil Farren (2020 թ․ դեկտեմբերի 9). «France to Host Junior Eurovision 2021». Eurovoix (բրիտանական անգլերեն).
  3. «🇫🇷 Junior Eurovision 2021 will take place in Paris». ESCXTRA.com (բրիտանական անգլերեն). 2021 թ․ մայիսի 20.
  4. Anthony Granger (2015 թ․ հունվարի 26). «Bulgaria: To Host Junior Eurovision 2015». Eurovoix (բրիտանական անգլերեն).
  5. Neil Farren (2017 թ․ հոկտեմբերի 15). «Minsk to Host Junior Eurovision 2018». Eurovoix (բրիտանական անգլերեն).
  6. Anthony Granger (2022 թ․ դեկտեմբերի 11). «🇫🇷 France Télévisions Director General Confirms it will Host Junior Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն).
  7. «Heroes of Junior Eurovision: The latest news on Nice 2023». junioreurovision.tv (անգլերեն). 2023 թ․ մայիսի 10.
  8. 8,0 8,1 Granger, Anthony (2022 թ․ դեկտեմբերի 9). «🇦🇲 Junior Eurovision 2022: Steering Group to Discuss Broadcast Slot & Day». Eurovoix (բրիտանական անգլերեն).
  9. «16 countries join Junior Eurovision 2023 in Nice! #Heroes #eurovision #JESC #JESC2023 😍». junioreurovision.tv (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
  10. https://www.facebook.com/EscplusES (2023 թ․ հուլիսի 5). «Albania confirma participación en Eurovisión Junior 2023 y seleccionará su candidatura mediante el Junior Fest». ESCplus España (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն); External link in |last= (օգնություն)
  11. «Junior Eurovision 2022 – Meet The Winner» (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 11.
  12. 12,0 12,1 Darshan Bijuvignesh (2022 թ․ նոյեմբերի 4). «🇬🇧 United Kingdom: Junior Eurovision Return Not a One Off». Eurovoix (բրիտանական անգլերեն).
  13. «16 countries join Junior Eurovision 2023 in Nice! #Heroes #eurovision #JESC #JESC2023 😍». junioreurovision.tv (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
  14. 14,0 14,1 James Washak (2023 թ․ ապրիլի 3). «🇩🇪 Germany: Participation Confirmed for Junior Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  15. Anthony Granger (2022 թ․ դեկտեմբերի 15). «🇬🇪 Georgia: Ranina 2023 Applications Open». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  16. Anthony Granger (2023 թ․ հունիսի 10). «🇬🇪 Georgia: Anastasia Vasadze to Junior Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.
  17. 17,0 17,1 Neil Farren (2023 թ․ հունվարի 27). «🇮🇪 Ireland: Junior Eurovision 2023 Participation Confirmed». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  18. José Miguel Mancheño (2023 թ․ հունվարի 30). «RTVE confirma sus intenciones y ya trabaja en Eurovisión Junior 2023». ESCplus España (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  19. RTVE, PRENSA (2023 թ․ հուլիսի 7). «Sandra Valero, representante de España en Eurovisión Junior 20». RTVE.es (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  20. Laura Ibrayeva (2023 թ․ մայիսի 16). «🇮🇹 Italy: Junior Eurovision 2023 Participation Confirmed». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  21. Laura Ibrayeva (2023 թ․ փետրվարի 10). «🇲🇹 Malta: Junior Eurovision 2023 Participation Confirmed». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  22. 22,0 22,1 Anthony Granger (2022 թ․ սեպտեմբերի 25). «🇳🇱 Netherlands: Junior Eurovision Song Contest 2023 Participation Confirmed». Eurovoix (անգլերեն).
  23. 23,0 23,1 Anthony Granger (2023 թ․ մայիսի 10). «🇵🇱 Poland: Junior Eurovision 2023 Participation Confirmed». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  24. 24,0 24,1 «Maja Krzyżewska reprezentantką Polski w konkursie piosenki „Eurowizja Junior 2023"». www.tvp.pl (լեհերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.
  25. «Portugal participará en Eurovisión Junior 2023». Eurofestivales. 2023 թ․ հունիսի 20. Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  26. Ibrayeva, Laura (2023 թ․ հունիսի 26). «🇵🇹 Portugal: Júlia Machado to Junior Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  27. Neil Farren (2023 թ․ ապրիլի 26). «🇲🇰 North Macedonia: Junior Eurovision 2023 Participation Confirmed». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  28. Anthony Granger (2023 թ․ մայիսի 16). «🇲🇰 North Macedonia: Tamara Grujeska to Junior Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  29. Yesaac Maldonado (2023 թ․ մայիսի 26). «🇺🇦 Ukraine: Junior Eurovision 2023 Participation Confirmed». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
  30. James Washak (2022 թ․ դեկտեմբերի 11). «🇫🇷 France Wins the Junior Eurovision Song Contest 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  31. Laura Ibrayeva (2022 թ․ օգոստոսի 2). «🇩🇪 Germany: Withdraws From Junior Eurovision». Eurovoix (անգլերեն).
  32. «Eurofestivales: Alemania: NDR y KiKA se retira de Eurovisión Junior 2022». Eurofestivales. 2022 թ․ օգոստոսի 2.
  33. James Washak (2022 թ․ դեկտեմբերի 4). «🇩🇪 Germany: Participation Planned for Junior Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 4-ին.
  34. José David López (2022 թ․ դեկտեմբերի 11). «¡Alemania confirma su regreso a Eurovisión Junior en 2023!». ESCplus España (իսպաներեն).
  35. José Miguel Mancheño (2023 թ․ հունիսի 24). «¿Participará Azerbaiyán en Eurovisión Junior 2023?». ESCplus España (իսպաներեն).
  36. «Eurofestivales: Austria no participará en Eurovisión Junior 2023». Eurofestivales. 2023 թ․ մայիսի 26. Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
  37. «Eurofestivales: Islandia no participará en Eurovisión Junior 2023». Eurofestivales. 2023 թ․ հունիսի 13. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
  38. Fernando Nicolás Vidal (2023 թ․ հունիսի 6). «Luxemburgo no participará en Eurovisión Junior 2023». ESCplus España (իսպաներեն).
  39. «Eurofestivales: Eslovaquia: RTVS seguirá fuera de Eurovisión y Eurovisión Junior». Eurofestivales. 2023 թ․ հունիսի 4.
  40. Emily Grace (2023 թ․ մայիսի 25). «🇫🇮 Finland: YLE Will Not Debut at Junior Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
  41. Imgur. «Czech HoD confirms that Czech Republic won't participate in Junior Eurovision 2023». Imgur (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
  42. Laura Ibrayeva (2023 թ․ հունիսի 12). «🇧🇪 Belgium: VRT Rules Out Junior Eurovision 2023 Participation». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
  43. @bg_eurovision. «There are no plans to participate in the contest. Best regards». Twitter (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  44. «DR afviser comeback i omdiskuteret børneshow: 'Det er ikke noget, vi er interesseret i at deltage i'». DR (դանիերեն). 2022 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  45. Stephenson, James (2023 թ․ հունիսի 27). «🇮🇱 Israel: KAN Confirms Absence from Junior Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  46. «Eurofestivales: Kazajistán se retira de Eurovisión Junior 2023». Eurofestivales. 2023 թ․ հունիսի 6. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  47. Stephenson, James (2023 թ․ հունիսի 27). «🇨🇾 Cyprus: CyBC Will Not Compete at Junior Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  48. James Washak (2023 թ․ հունիսի 20). «🇱🇻 Latvia: LTV Will Not Participate in Junior Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  49. James Stephenson (2023 թ․ մայիսի 29). «🇱🇹 Lithuania: LRT Rules Out Return to Junior Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
  50. Fernando Nicolás Vidal (2023 թ․ հունիսի 13). «Moldavia dice "no" a Eurovisión Junior 2023 pero no se cierra a futuras participaciones». ESCplus España (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
  51. Franciska van Waarden (2022 թ․ դեկտեմբերի 3). «🇳🇴 Norway: Return to Junior Eurovision Unlikely». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
  52. Granger, Anthony (2023 թ․ հունիսի 23). «🇷🇴 Romania: TVR Will Not Participate in Junior Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  53. «San Marino no participará en Eurovisión Junior 2023». Eurofestivales. 2023 թ․ հունիսի 21. Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  54. «🇸🇮 Slovenia: RTVSLO Will Not Return to Junior Eurovision in 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). 2023 թ․ մայիսի 26. Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
  55. Emily Grace (2023 թ․ մայիսի 26). «🇨🇭 Switzerland: Rule Out Junior Eurovision Return in 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
  56. «Eurofestivales: Suecia no participará en Eurovisión Junior 2023». Eurofestivales. 2023 թ․ հունիսի 2.
  57. https://www.facebook.com/EscplusES (2023 թ․ հուլիսի 5). «Albania confirma participación en Eurovisión Junior 2023 y seleccionará su candidatura mediante el Junior Fest». ESCplus España (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն); External link in |last= (օգնություն)
  58. Anthony Granger (2023 թ․ մարտի 29). «🇬🇪 Georgia: Ranina 2023 Commences on April 1». Eurovoix (բրիտանական անգլերեն).
  59. «Opening Ceremony and Junior Eurovision 2023 Running Order!». junioreurovision.tv (անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  60. Anthony Granger (2023 թ․ հունիսի 18). «🇺🇦 Ukraine: Junior Eurovision 2023 Application Window Opens». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել