Մանկական Եվրատեսիլ 2004 երգի մրցույթ

«Մանկական Եվրատեսիլ 2004 երգի մրցույթը» եղել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ 2-րդ մրցույթը և տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերի 20-ին Håkons Hall,-ում (Լիլեհամմեր, Նորվեգիա2004 թվականին Նորվեգական Norwegian Broadcasting Corporation (NRK) հեռուստաընկերությունն առաջին անգամ էր հյուրընկալում մրցույթը իրենց երկրում։

Մանկական Եվրատեսիլ 2004 երգի մրցույթ
Ամսաթվեր
ԵզրափակիչՆոյեմբերի 20, 2004
Հյուրընկալություն
Անցկացման վայրHåkons Hall, Լիլեհամեր,
Նորվեգիա Նորվեգիա
Հյուրընկալող հեռուստաալիքNRK
ՀաղորդավարներStian Barsnes-Simonsen? և Նադյա Հասնաու
Ընդմիջման ելույթWestlife խումբը "Ain't That a Kick in the Head" երգի կատարմամբ
Մասնակցություն
Երկրների քանակ18
ՄասնակիցներՄարիա Իսաբել, Cory Spedding?, Nika Turković?, Noni Răzvan Ene?, Cool Kids?, Thomas Pontier?, Marios Tofi?, Free Spirits?, Klaartje & Nicky?, Limelights? և Demis Mirarchi?
ԱռաջնելույթՖրանսիա Ֆրանսիա Շվեյցարիա Շվեյցարիա
Քվեարկություն
Քվեարկության համակարգՅուրաքանչյուր երկիր գնահատում
է 10 երկրի` նշանակելով 1-7, 8, 10
և 12 միավոր։
Հաղթական երգԻսպանիա Իսպանիա "Antes muerta que sencila"
     Մասնակցող երկրներ
Ժամանակագրություն
Մանկական Եվրատեսիլ 2003 երգի մրցույթ Մանկական Եվրատեսիլ 2005 երգի մրցույթ
junioreurovision.tv/event/lillehammer-2004

Մասնակից երկրներ խմբագրել

Սկզբնական շրջանում 20 երկիր պետք է մասնակցեր 2004 թվականի մրցույթին, սակայն Իսրայելը, Իռլանդիան և Գերմանիան հրաժարվեցին մասնակցությունից։Իսրայելը, Իռլանդիան և Գերմանիան կատարեցին առաջնելույթ 2012, 2015 և 2020 թվականներին։Սա նաև վերջին մրցույթն էր երբ մասնակցեցին Լեհաստանը, Ֆրանսիան և Շվեյցարիան նախքան 2005 թվականի մրցույթից հրաժարվելը։Լեհաստանը և Ֆրանսիան վերադարձան մրցույթ 2016 և 2018 թվականներին, սակայն Շվեյցարիան մինչ օրս չի վերադարձել մրցույթ։

Երկիր Լեզու Մասնակից Երգ Թարգմանություն Տեղ Միավոր
01   Հունաստան Հունարեն Secret Band "O palios mou eaftos" Իմ հին "ես"-ը 9 48
02   Մալթա Անգլերեն Young Talent Team "Power of a Song" Երգի ուժը 12 14
03   Նիդերլանդներ Հոլանդերեն Klaartje և Nicky "Hij is een kei" Նա ամենալավն է 11 27
04   Շվեյցարիա Իտալերեն Դեմիս Միրարչի "Birichino" Չարաճճի 16 4
05   Նորվեգիա Նորվեգերեն @lek "En stjerne skal jeg" Ես աստղ եմ 13 12
06   Ֆրանսիա Ֆրանսերեն Թոմաս "Si on voulait bien" Եթե մենք իրոք ցանկանայինք 6 78
07   Մակեդոնիա Մակեդոներեն Մարտինա Սիլանովսկա "Забава" Ուրախություն 7 64
08   Լեհաստան Լեհերեն KWADro "Łap życie" Բռնել կյանքը 17 3
09   Կիպրոս Հունարեն Մարիոս Տոֆի "Oneira" Երազանք 8 61
10   Բելառուս Բելառուսերեն Եգոր Վոլչոկ "Спявайце со мною" Երգեք ինձ հետ 14 9
11   Խորվաթիա Խորվաթերեն Նիկա Տուրկովիչ "Hej mali" Բարև ընկերներ 3 126
12   Լատվիա Լատիշերեն Մարտինիշ Թալբերգս և C-Stones Juniors "Balts vai melns" Սև թե սպիտակ 18 3
13   Մեծ Բրիտանիա Անգլերեն Քորի Սպիդինգ "The Best Is Yet to Come" Ամենալավը դեռ առջևում է 2 140
14   Դանիա Դանիերեն Cool Kids "Pigen er min" Աղջիկն իմն է 5 116
15   Իսպանիա Իսպաներեն Մարիա Իզաբել "Antes muerta que sencilla" Լավ է լինել մեռած քան հասարակ 1 171
16   Շվեդիա Շվեդերեն Limelights "Varför jag" Ինչու ես 15 8
17   Բելգիա Ֆրանսերեն Free Spirits "Accroche-toi" Սպասիր 10 37
18   Ռումինիա Ռումիներեն Նոնի Ռազվան-Էնե "Îți mulțumesc" Շնորհակալություն քեզ 4 123

Արտաքին հղումներ խմբագրել