Մանիշակ (անձնանուն)

իգական անձնանուն

Մանիշակ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն մանուշակ ծաղկանունից։ Անվան օտար համազորներն են՝ պարսկերեն Benefšeh, քրդերեն Benefšhxatun, ֆրանսերեն Violette և այլն։ Առաջին անգամ հիշատակվել է 10-րդ դարում որպես արական անուն, իսկ 16-17-րդ դարերում՝ իգական[1]։

Մանիշակ
Մանիշակ
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններBenefšeh, Benefšhxatun, Violette
Կապված հոդվածներ«Մանիշակ» սկսվող էջեր

Գործածություններ

խմբագրել
  • Հայր Մանուշակ, վանական Խաչինա վանից, Խաչենի եկեղեցական ժողովի անդամ, որ գումարեց Անանիա Մոկացի կաթողիկոսը (946-968)[2]։
  • Մանուշակ պիքե, ում հիշատակին մի խաչքար կա Թեոդոսիայի Ս․ Հրեշտակապետ եկեղեցում (1478)[3]։
  • Մանուշակ Խնուսցի, քահանայի որդու կինն էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 201 — 742 էջ։
  2. Անան․ ապստ․ 134 բ
  3. Բժշկեան «Ճանապ․ ի Լեհ․ 350»