Մանդելա (անգլ.՝ Mandela), ռեժիսոր Ֆիլիպ Սէվիլլայի բրիտանական դրամատիկական հեռուստաֆիլմը[1]։ Գլխավոր դերերում են Դենի Գլովերը և Էլֆրի Վուդարդը[2]։ Նկարահանումները տեղի են ունեցել Զիմբաբվեում։ 1987 թվականի սեպտեմբերի 20-ին HBO ալիքով եթեր հեռարձակված ֆիլմի սկզբնական տևողությունը 139 րոպե էր, բայց հետագայում կրճատվեց մինչև 135 րոպե[3]։

Մանդելա
անգլ.՝ Mandela
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա
Թվական1987
Լեզուանգլերեն
ՌեժիսորPhilip Saville?
Սցենարի հեղինակՌոնալդ Հարվուդ
ԴերակատարներԴենի Գլովեր
ՄոնտաժRalph Sheldon?
Պատմվածքի վայրՀԱՀ
Նկարահանման վայրԶիմբաբվե
Տևողություն135 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմում ցուցադրված է Նելսոն Մանդելայի կյանքը՝ փայլուն երիտասարդ փաստաբանից մինչև քաղաքական ակտիվիստ, որը 1948 թվականից 1987 թվականը պայքարում էր ապարտհեյդի դեմ[4], հատկապես նրա բանտում անցկացրած ժամանակաշրջանը և նրա կնոջ՝ Վինիի, համառությունը սևամորթների և սպիտակամորթների միջև հաշտեցումը խթանելու գործում[5]։

Քննադատներ խմբագրել

Ըստ Դենի Գլովերի՝ Նելսոն Մանդելան իր ազատվելուց հետո՝ 1990 թվականին, հանդիպել է նրան Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում և նշել, որ գոհ է մնացել ֆիլմից[6]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

1988 թվականին Դենի Գլովերը իր դերի համար նոմինացվել է «Էմմի» մրցանակի[7]։ 1989 թվականին Գլովերը ստացել է «CableACE Award» մրցանակը «Ֆիլմի կամ մինիսերիալի դերասան» անվանակարգով իսկ 1990 թվականին՝ «Դրամատիկական սերիալի, մինի սերիալի կամ հեռուստատեսային ֆիլմի նշանավոր դերասան» անվանակարգում ստացել է «NAACP Image Awards»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «10 films to watch about Nelson Mandela». New York Amsterdam News. 13 декабря 2013. Վերցված է 19 июля 2014-ին.
  2. «Danny Glover: Film Star Values Activist Role». The Crisis Publishing Company, Inc. Март—апрель 2003. Վերցված է 19 июля 2014-ին.
  3. «Mandela (1987)». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 19 июля 2014-ին.
  4. «Nelson Mandela's influence in movies». USA Today. 6 декабря 2013. Վերցված է 19 июля 2014-ին.
  5. «Danny Glover. «Mandela» (1987)». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 19 июля 2014-ին.
  6. «Danny Glover. «Mandela» (1987)». Chicago Tribune. Վերցված է 19 июля 2014-ին.
  7. «Nelson Mandela As Portrayed In Movies, From Danny Glover To Idris Elba». The Huffington Post. 12 мая 2013. Վերցված է 19 июля 2014-ին.