Մանդակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Մանդակ (Astrodaucus)

Մանդակ (լատին․՝ Astrodaucus), աստղագազար, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4, Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • Մանդակ արևելյան (լատին․՝ Astrodaucus orientalis)
  • Մանդակ պարսկական (լատին․՝ Astrodaucus persicus

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունը մերկ է, կլորավուն, բարձրությունը՝ մինչև 100 (150) սմ։ Տերևները մերկ են կամ թավոտ, բազմակի փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը մանր խոզաններով պատված, էլիպսաձև, կողքերից թույլ սեղմված սերմ է։

Տարածում խմբագրել

Տարածված է Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։

Նշանակություն խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ։ Արմատների թուրմն օգտագործում են ստամոքսի հիվանդությունների ժամանակ։ Որոշ տեսակների մատղաշ ցողուններից ու արմատներից պատրաստում են աղցան և այլ կերակուրներ, թթու դնում։ Մի քանիսը մոլախոտեր են. աղբոտում են հացահատիկի ցանքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանդակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանդակ» հոդվածին։