Մանանեխ դաշտային
Մանանեխ դաշտային | |
Մանանեխ դաշտային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Brassiceae |
Ցեղ | Sinapis |
Տեսակ | Մանանեխ դաշտային (S. arvensis) |
Միջազգային անվանում | |
Sinapis arvensis |
Մանանեխ դաշտային (լատին․՝ Sinapis arvensis), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նակարագրություն խմբագրել
20-100 սմ բարձրությամբ, միամյա խոտաբույս է, որն ունի բարակ արմատ և ճյուղավոր ցողուն։ Վերին նշտարաձև տերևները նշտարաձև տամնեզր են, իսկ ստորինները՝ փետրաձև կտրտված։ Ցողուների գագաթներին խմբված մանր ծաղիկները դեղին են և չորսանդամ։ Բաժակաթերթիկներն ու պսակաթերթիկները դասավորված են խաչաձև։ Գնդաձև սև սերմեր, որոնց երկարությունը 18-25 սմ է, ուղիղ պատիճներում տեղադրված են մեկ շարքով[1]։
Տարածվածություն խմբագրել
Որպես մոլախոտ աճում է ստորին և միջին լեռնային գոտիների աղբավայրերում։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Մեղրատու բույս է[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են սերմերը, որոնք պարունակում են լորձային նյութեր, սպիտակուցներ, եթերային և ճարպային յուղեր և այլն[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանանեխ դաշտային» հոդվածին։ |