Մայքլ Քրմոյան (Գեղամ) (ծնվել է 1922 թվականին Ֆրեզնոյում (այլ տվյալներով՝ 1921 թ.[2]) - մահացել 1994 թ. սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում), հայ երգիչ (բաս)։ Երաժշտական կրթությունը ստացել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում, ապա Լոս Անջելեսի համալսարանի օպերայի և դրամայի բաժնում։ Հանդես է եկել տարբեր օպերային խմբերի հետ, ԱՄՆ-ի նահանգներում ու քաղաքներում, ելույթներ ունեցել Եվրոպայի երկրներում։ Հիմնական բնակավայրը Նյու Յորքն է։ Քրմոյանի արտիստական ձիրքը դրսևորվել է երգարվեստի տարբեր բնագավառներում՝ օպերա, համերգային կատարում, մյուզիկլ։ Կատարել է գլխավոր դերերգեր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Առևանգումը հարեմից», «Ֆիգարոյի ամուսնությունը», Շառլ Գունոյի «Ֆաուստ», Ջուզեպպե Վերդիի «Սիմոն Բոկկանեգրա» և այլ օպերաներում։ Համերգային հայտագիրն ընդգրկում է դասական, ժամանակակից ամերիկական, նեգրական, ռուսական, հայկական երգեր, ուրույն տեղ են գրավում Կոմիտասի երգերը։ 1971 թվականին մենահամերգներով հանդես է եկել Երևանում։

Մայքլ Քրմոյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1921(1921-11-29)[1]
Մահացել էսեպտեմբերի 21, 1994(1994-09-21)[1] (72 տարեկան)
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 496