Մայքլ Սթիվենս
Մայքլ Սթիվենս (անգլ.՝ Michael Stevens, հունվարի 23, 1986[1], Stilwell, Ջոնսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի տեսաբլոգեր, հայտնի է ՅուԹյուբի «Vsauce» ալիքի ստեղծմամբ։ Որպես «Vsauce» ալիքի հաղորդավար՝ Մայքլը դարձել է ամենահաջողակ յություբերներից մեկը (ավելի քան 12 միլիոն բաժանորդ և 1,3 միլիարդ դիտում)[2], ինչպես նաև համացանցի գիտության հանրամատչելիացման առաջատարներից մեկը[3][4]։ 2017 թվականին նա ստեղծել և նկարահանվել է «Mind Field» (YouTube Red) սերիալում[5] և ներկայացրել է «Brain Candy Live» համազգային կրթական բեմական տուրը Ադամ Սևիջի հետ[6]։
Մայքլ Սթիվենս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Stilwell, Ջոնսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Չիկագոյի համալսարան և Blue Valley High School? |
Երկեր | Vsauce? և What If Everyone JUMPED At Once?? |
Մասնագիտություն | յություբեր, գիտության մասսայականացնող, դաստիարակ, հռետոր, կատակերգու, entertainer, խմբագիր, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային պրոդյուսեր |
Աշխատավայր | Գուգլ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | vsauce.com |
Michael Stevens (educator) Վիքիպահեստում |
Վաղ կյանք և կրթություն խմբագրել
Մայքլը ծնվել է 1986 թվականի հունվարի 23-ին Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում[7]։ Մայրը աշխատել է որպես ուսուցչի օգնական, իսկ հայրը քիմիկոս-ինժեներ էր։ 1991 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կանզաս նահանգի Սթիլվել տեղամաս։ Մայքլը ավարտել է Բլու Վելիի միջնակարգ դպրոցը, որտեղ նա զարգացրել է կոմիկի իր տաղանդը և մասնակցել տեղեկատվական խոսքի և դրամատիկական ակումբի ծրագրերին[8]։ Այնուհետև ավարտել է Չիկագոյի համալսարանը՝ հոգեբանության և անգլիական գրականության բակալավրի աստիճանով[9]։ Դեռևս ուսանող եղած ժամանակ Մայքլը հետաքրքրվել է տեսանյութի խմբագրմամբ՝ դիտելով «Փայլատակում» ֆիլմի թրեյլերը[10][11]։ Մայքլի ալիքում ի սկզբանե թողարկվել է տեսախաղերի հետ կապված կոնտենտ, քանի դեռ նրա «DOT» տեսակրթական շարքի հանրաճանաչությունը չէր դարձել բանավեճերի առարկա, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացրել «Vsauce»-ի նկատմամբ[8]։
Անձնական կյանք խմբագրել
Մայքլը տեղափոխվել է Լոնդոն 2012 թվականին[8]։ 2016 թվականին նա ամուսնացել է և վերադարձել Ամերիկա, իսկ այժմ բնակվում է Լոս Անջելեսում[12]։
Իր «Field Day» վավերագրական ֆիլմում Մայքլը որոշել է այցելել Ալյասկայի Ուիթիեր հեռավոր քաղաքի յուրահատկությունը ուսումնասիրելու համար[13]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2009-2010[8][14] | «The Key of Awesome» | Մորուքավոր միանձնուհի |
2010-մինչ օրս[9] | «Vsauce» | Ինքն իր դերում |
2012[15] | «Dark Matters: Twisted But True» | Ինքն իր դերում |
2013[16] | «Asdfmovie6» | Մարդը խոսում է գազարի մասին |
2013 | «Head Squeeze» | Ինքն իր դերում |
2013[17] | «America Declassified» | Ինքն իր դերում (որպես գիտական լրագրող) |
2014 | «Super Brainy Zombies» | Ինքն իր դերում |
2014[18] | «Jimmy Kimmel Live!» | Ինքն իր դերում |
2015[19] | «Jamie Oliver’s Food Tube» | Ինքն իր դերում |
2016[20] | «BattleBots» | Ինքն իր դերում (որպես դատավոր) |
2017[5] | «Mind Field» | Ինքն իր դերում |
Մրցանակներ և պարգևներ խմբագրել
Տարի | Պրեմիում շոու | Անվանակարգ | Ստացող | Արդյունք | Աղբյուր |
---|---|---|---|---|---|
2013 | «RealPlayer Video Visionary Awards» | Կրթություն | «Vsauce» | Հաղթանակ | [21] |
2014 | «Webby Awards» | Ժողովրդական ձայն նորությունների և տեղեկատվության համար (ալիք) | Հաղթանակ | [22] | |
«Streamy Awards» | Գիտություն և կրթություն | Հաղթանակ | [23] | ||
2015 | Գիտություն և կրթություն | Հաղթանակ | [24] | ||
Մոնտաժ | Майкл Стивенс и Гай Ларсен (Vsauce) | Առաջադրված | |||
«Webby Awards» | Ժողովրդական ձայնը գիտության ևկրթության համար (ալիք) | Каналы «Vsauce» | Հաղթանակ | [25] | |
2016 | «Vsauce Networks» | Հաղթանակ | [25] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Pantheon
- ↑ «Vsauce» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Michael Stevens». WME Speakers. 2015 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Lahey, Jessica. «What Classrooms Can Learn From Youtube». The Atlantic (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 5,0 5,1 «Vsauce Drops Trailer For YouTube Red Series 'Mind Field', Premiering Jan. 18 - Tubefilter». Tubefilter (անգլերեն). 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Adam Savage Talks up New Science Tour BRAIN CANDY LIVE! | Nerdist». Nerdist (անգլերեն). 2017 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Michael Stevens - Facts, Bio, Age, Personal life» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Think Fact (2014 թ․ հունվարի 23). «The Story of Michael Stevens, The Man Behind Vsauce». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 9,0 9,1 «Michael Stevens a.k.a VSauce — The Edinburgh International Television Festival». www.thetvfestival.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Robobos (2006 թ․ փետրվարի 27). «Shining». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Meet Vsauce - Sixty Symbols - Physics and Astronomy videos». www.sixtysymbols.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Публикация Michael Stevens from Vsauce в Instagram • Янв 15, 2016 at 5:03 UTC» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Field Day (2015 թ․ մայիսի 14). «Home Sweet Whittier | Vsauce's Michael Stevens Has A Field Day». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ The Key of Awesome (2010 թ․ մայիսի 14). «ELECTRONIC WUSS: Owl City Parody - Key Of Awesome #20». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Vsauce (2012 թ․ հուլիսի 14). «The show is #DarkMatters on @ScienceChannel Sat @ 10pm EST I make occasional appearences! RT @TimidoGeorge: what show? It's online?» (անգլերեն). @tweetsauce. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ TomSka (2013 թ․ փետրվարի 9). «asdfmovie6». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «America Declassified - Series - TV Tango» (անգլերեն). www.tvtango.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Blinding Us With Science: Vsauce Drops Knowledge Bombs on 'Jimmy Kimmel Live' | New Media Rockstars» (անգլերեն). newmediarockstars.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ JamieOliver.com. «VSauce Sauce | Jamie Oliver & Michael Stevens» (անգլերեն). Jamie Oliver. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Who Is Guest Judge Michael Stevens on 'BattleBots'?». 2Paragraphs.com (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Inc., Realnetworks, (2013 թ․ հունիսի 3). «RealPlayer Announces The Latest Recipient Of The Video Visionary Award». RealPlayer and RealTimes Blog (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Vsauce - The Webby Awards» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «4th Annual Winners & Nominees | The Streamy Awards». The Streamy Awards (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «5th Annual Winners & Nominees | The Streamy Awards». The Streamy Awards (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 25,0 25,1 «Vsauce Channels - The Webby Awards» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Սթիվենս» հոդվածին։ |