Մայրամուտ (ֆիլմ, 2018)
Մայրամուտ (հունգ.՝ Napszállta), հունգարացի ռեժիսոր Նեմեշ Լասլոյի երկրորդ լիամետրաժ ֆիլմը, սցենարի հեղինակներ՝ Լասլո Նեմեշ, Կլարա Ռոյեր և Մատյո։ Ֆիլմը նկարահանվել է 35 մմ կինոժապավենի վրա[6]։ «Մայրամուտ» ֆիլմը առաջադրվել էր «Օտարալեզու լավագույն ֆիլմ» կատեգորիայում, 2019 թվականին Օսկար մրցանակաբաշխության ժամանակ Հունգարիան ներկայացնելու համար[7]։
Մայրամուտ հունգ.՝ Napszállta | |
---|---|
Երկիր | Հունգարիա Ֆրանսիա[1] |
Ժանր | դրամա |
Թվական | սեպտեմբերի 27, 2018[2], հունիսի 13, 2019 և հունիսի 7, 2018[3] |
Լեզու | հունգարերեն և գերմաներեն |
Ռեժիսոր | Լասլո Նեմեշ |
Սցենարի հեղինակ | Լասլո Նեմեշ, Կլարա Ռոյեր և Matthieu Taponier? |
Դերակատարներ | Վլադ Իվանով, Մարցին Չարնիկ, Ջուլի Յակաբ, Սյուզաննա Վյուստ[4], Բյորն Ֆրայբերգ[4], Ուրս Ռեխն[4], Լևենթե Մոլնար[4], Քրիստիան Հարթինգ[4], Հուդիթ Բարդոս[4], Շանդոր Ժոտեր[4], Մայքլ Կորմոս[4], Միկլոշ Բ. Սեկելի[4] և Բենջամին Դինո |
Օպերատոր | Մաթիաս Տրանսիլվանիա |
Երաժշտություն | Լասլո Մելիս |
Մոնտաժ | Matthieu Taponier? |
Պատմվածքի վայր | Բուդապեշտ |
Տևողություն | 144 րոպե |
Բյուջե | 8 900 000 €[5] |
Սյուժե խմբագրել
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Իրիս Լեյտերը երկարամյա բացակայությունից հետո Տրիեստից վերադառնում է Բուդապեշտ, որպեսզի աշխատի իր ծնողներին պատկանող նորաձևության տանը։ Այժմ կանացի նորաձևության խոշոր խանութները կառավարում է Օսկար Բրիլը, նա մեծ հանդիսություն է կազմակերպում խանութի հոբելյանը տոնելու նպատակով։ Բոլորը զգուշացնում են Իրիսին, որ նա պետք է հեռանա այդ վայրից, բայց աղջիկը որոշում է պարզել ինչու են մահացել իր ծնողները և որտեղից է հայտնվել նրա եղբայրը, որի մասին նա ոչինչ չի հիշում։ Ճշմարտության որոնման ժամանակ նա բացահայտում է մութ գաղտնիքներ, որոնք տարիներ շարունակ թաէցրել էին գեղեցիկ ցուցանակի տա[8]։
Դերասանական կազմ խմբագրել
Ցուցադրում խմբագրել
Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 75-րդ կինոփառատոնում, 2018 թվականի սեպտեմբերի 2-ին, դառնալով 1994 թվականից մինչ այսօր առաջին հունգարական ֆիլմը, որը ընդգրկվել էր Վենետիկի կինոփառատոնի ծրագրում[10][11]։
«Մայրամուտ» ցուցադրվել է նաև Տորոնտոյի կինոփառաատոնի ժաամանակ՝ ոչ մրցութային ծրագրի շրջանակներում։ Հունգարիայում ֆիլմը էկրաններին է հայտնվել 2018 թվականի սեպտեմբերի 27-ին։ Ֆիլմը գնվել է 70 երկրների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ-ի երկրների կողմից[11]։
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Թեկնածու | Արդյունք |
---|---|---|---|---|
2018 | Վենետիկի 75-րդ կինոփառատոն | FIPRESCI մրցանակ | «Մայրամուտ» | Հաղթանակ[11] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Unifrance — 1949.
- ↑ http://www.filmtett.ro/hirek/szeptemberben-jon-a-mozikba-a-napszallta/
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://variety.com/2017/film/global/son-of-saul-director-laszlo-nemes-shooting-sunset-1202433502/
- ↑ 6,0 6,1 Kaleem Aftab (2018 թ․ սեպտեմբերի 5). «VENICE 2018 Competition Review: Sunset». cineuropa.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Alexandra Béni (2018 թ․ սեպտեմբերի 11). «Hungary nominates Nemes's Sunset for 2019 foreign language Oscar». dailynewshungary.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Peter Bradshaw (2018 թ․ սեպտեմբերի 3). «Sunset review – intrigue and terror as the shadow of war falls on Budapest». theguardian.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ „Schyłek dnia” (Napszállta) László Nemesa w konkursie w Wenecji. Dystrybucja w Polsce: Gutek Film.
- ↑ «Biennale Cinema 2018 | Program Cinema 2018 (Pass holders)». La Biennale di Venezia (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 «Oscar-Winning Director László Nemes Jeles' 'Sunset' Awarded Critics' Prize at Venice International Film Festival». hungarytoday.hu (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.