Մայոտը (մալագաս. Mahori, ֆր.՝ Mayotte), ֆրանսիական ծովային տարածք է և անդրծովյան տիրույթ, որը բաղկացած է գլխավոր Գրան-Տեռռ, ավելի փոքր Պետի-տեռռ և մի քանի այլ կղզիներից։ Կղզեխումբը գտնվում է Հնդկական օվկիանոսում, Մոզամբիկի նեղուցի հյուսիսային հատվածում, բառացիորեն հյուսիսարևմտյան Մադագասկարի և հյուսիսարևելյան Մոզամբիկի միջև։ Տարածքը 374 քառակուսի կիլոմետր է, բնակչությունը՝ 194.000 մարդ։ Բնակչության խտությունը մեծ է՝ 520 մարդ/քկմ։ Ամենամեծ քաղաքը և վարչատարածքային միավորը Մամուձուն է։ Պետական լեզուն ֆրանսերենն է։

Բնակավայր
Մայոտ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես374,0 կմ²
Պաշտոնական լեզուֆրանսերեն, Maore? և Bushi?
Բնակչություն320 901 մարդ (հունվար 2024)[1]
Ժամային գոտիUTC+3 և Indian/Mayotte?[2]
Ավտոմոբիլային կոդ976
Պաշտոնական կայքmayotte.fr
ԵրկիրՖրանսիա
Մայոտ (Ֆրանսիա)##
Մայոտ (Ֆրանսիա)

Աշխարհագրություն խմբագրել

Հիմնական կղզին Մայոտն (Մաորե) է, իր երկրաբանական կառուցվածքով հնագույնը Կոմորյան կղզիներում, երկարությունը 39 կմ է, լայնությունը՝ 22 կմ, ամենաբարձր կետը՝ Բենարա լեռը (ֆր.՝ Mont Bénara, 660 մ)։ Հրաբխային ծագման պատճառով որոշ շրջաններում հողը բավականին պտղաբեր է։ Մարջանե խութը, որը շրջապատում է կղզու մեծ մասը, ապահովում է ձկներով և պաշտպանում է տեղի նավերը։

Ձաուձի (ֆր.՝ Dzaoudzi) քաղաքը, որը գտնվում է Պամանզիի վրա, եղել է Կոմորյան կղզիների մայրաքաղաքը մինչև 1968 թվական։ Մայոտը հանդիսանում է Հնդկական օվկիանոսի հանձնախմբի մեկուսացած անդամ (անգլ.՝ Indian Ocean Commission (COI))՝ Կոմորյան կղզիներից առանձին։

Կլիմա խմբագրել

Մայոտան ունի ծովային արևադարձային կլիմա։ Առանձնանում է 2 եղանակ՝ խոնավ ու տաք՝ նոյեմբերից ապրիլ, և սառը՝ մնացած ամիսներին։ Օդի միջին ջերմաստիճան տատանվում է +24 °С մինչև +27 °C, իսկ շոգի ժամանակ հասնում է մինչև +36 °С: Նստվածքների միջին տարեկանի քանակը՝ սկսած 1100 մմ-ից կենտրոնում և մինչև 3000 մմ լեռների լանջերին և մերձափնյա դաշտավայրերում։ Օդի համեմատական խոնավություն՝ մինչև 85%։

Բնակչություն խմբագրել

Բնակչության թիվը 246 489 (2016) է[3]։

Բնակչության խտությունը 657 մարդ/կմ² է։

Տարեկան աճը 3,2% է (8-րդ տեղը աշխարհում)։

Ծնելիությունը 38,8 է 1000-ից (ծնելիության մակարդակը՝ 5,4) է։

Մահացությունը՝ 7,1 է 1000-ից։

Կյանքի միջին տևողությունը 61 տարի է տղամարդկանց մոտ, և 66 տարի՝ կանանց մոտ։

Ժողովրդագրական կազմը հետևյալն է՝ կոմորցիներ կամ մաորեներ (արաբների հետնորդներ՝ ձուլված մալագասցիների և սևամորթների հետ)։

Լեզունեն են՝ կոմորյան լեզու (մաորյան բարբառ), որը սուահիլիի շառավիղը է, ֆրանսերենի (պաշտոնական) տիրապետում է բնակչության շուրջը 35%-ը։

Կրոնը՝ մուսուլմաններ (97%), քրիստոնյա (հիմնականում՝ կաթոլիկ, 3 %)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.insee.fr/fr/statistiques/fichier/7752095/estim-pop-nreg-sexe-gca-1975-2024.xls
  2. https://data.iana.org/time-zones/tzdb-2020f/africa
  3. «World Population Prospects: The 2017 Revision» (անգլերեն). United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division — (custom data acquired via website). 2017-10. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.