Մայնցի տաճար
Մայնցի տաճար (գերմ.՝ Mainzer Dom, լրիվ անվանումը` Der hohe Dom zu Mainz) կամ Սուրբ Մարտին Տուրցու և սուրբ Ստեփանի տաճար, եպիսկոպոսական տաճար Գերմանիայի Մայնց քաղաքում, կայսերական տաճարներից է (գերմ.՝ Kaiserdom): Ճարտարապետական տեսանկյունից այն սյուներով եռանավ բազիլիկ է։ Տաճարը կառուցված է ռոմանական ոճով, բայց պարունակում է նաև գոթիկայի ու բարոկկոյի տարրեր[2]։
Մայնցի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար և Կայսերական տաճարներ |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Mainz-Altstadt?[1] և Մայնց |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Mainz? |
Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան |
Նվիրված | Տուրի Մարտին |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 10-րդ դար |
Երկարություն | 116 մետր |
Mainz Cathedral Վիքիպահեստում | |
mainzer-dom.de |
Տաճարի շինարարությունը հավանաբար սկսվել է 10-րդ դարի վերջին։ Հետագա երկու դարերում ավարտին են հասցվել տարբեր մասերի կառուցումները, իրականացվել են վերանորոգումներ, վերականգնվել են մասամբ վնասված մասերը։ Միջնադարում տաճարում թագադրվել են մի շարք արքաներ։ 1184 թվականին Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդիները տաճարում ասպետներ են կարգվել։ Այդ արարողությունը պատմության մեջ մտել է որպես միջնադարի նմանատիպ խոշորագույն իրադարձություն։
Չափեր խմբագրել
- Ընդհանուր երկարություն - 109 մ ներսից, 116 մ դրսից
- Միջին նավի երկարությունը - 53 մ
- Միջին նավի լայնությունը - 13.5 մ
- Միջին նավի բարձրությունը - 29 մ
- Արևմտյան աշտարակի բարձրությունը - 83 մ
- Արևելյան գմբեթի բարձրությունը - 38 մ
- Արևմտյան գմբեթի բարձրությունը - 44 մ
-
Տաճարի ինտերիեր
-
Փորագրություն, Մատեուս Մերիան Ավագ, 1633
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Dumont, Franz; Ferdinand Scherf; Friedrich Schütz (1998). Mainz Die Geschichte der Stadt (The history of the town) (in German). Verlag Philipp von Zabern. ISBN 3-8053-2000-0. page 138
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-05-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայնցի տաճար» հոդվածին։ |